Category: Infocom

  • Վաղարշապատի 14/13 ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ․ քվեախցիկները այնպես են տե…

    🗳 Վաղարշապատի 14/13 ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ․ քվեախցիկները այնպես են տեղադրված, որ անարգել մուտք կա երկրորդ հարկ, որտեղից ամբողջությամբ երևում է քվեախցիկի ներսը։ Քվեախցիկում կատարվողն ամբողջությամբ տեսանելի է նաև դրա հետևի հատվածում տեղադրված վահանակների անցքերից։
    🗣 «Ինֆոքոմի» լրագրողի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Գագիկ Վարդանյանը վստահեցրեց, որ միայն անվտանգության աշխատակիցներն են ելումուտ անում այդ հատվածով, և որ վերև բարձրացող մարդիկ չեն եղել: Վահանակի հետևից երևացող քվեախցիկի մասին խոսելիս նախագահը նշեց, որ անձամբ ստուգել է, և չի երևում։ Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ վահանակի անցքերը փակվել են ինքնակպչուն, ոչ թափանցիկ ժապավենով։ Լրագրողի՝ դրա վերաբերյալ հարցից հետո հանձնաժողովի նախագահը նկատել, ամրացրել է ժապավենը:
    ❗️Ինֆոքոմի թղթակիցը, սակայն, արձանագրել է հակառակը, ինչը կարող եք տեսնել լուսանկարներում:
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրել է 14/11 ընտրատեղամասում։ Ընտրելուց հետո լրագրող…

    🗳 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրել է 14/11 ընտրատեղամասում։ Ընտրելուց հետո լրագրողի հարցին ի պատասխան Գարեգին Երկրորդը նշեց․
    🗣 «Ընտրությունը կատարեցինք աղոթքով՝ հայցելով, որ այն արդար ընթացք ունենա, և Վաղարշապատ քաղաքը բարգավաճի, շենանա և մեր այստեղ ապրող ժողովրդին պարգեւի բարօր կյանք»։

  • Անդրադառնալով Միացյալ Նահանգների աղոթքի նախաճաշին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խ…

    🇺🇸 Անդրադառնալով Միացյալ Նահանգների աղոթքի նախաճաշին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության գործընթացը երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է: Ըստ վարչապետի՝ սա թերևս ինչ-որ հոգևոր նշանակություն և իմաստ ունի: 🌍 Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն…

  • Այսօր ԿԸՀ-ից «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնին» ծանուցել են, որ ա…

    🛎️ Այսօր ԿԸՀ-ից «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնին» ծանուցել են, որ արտահերթ նիստ է հրավիրված, և կենտրոնի նկատմամբ վարույթ է ներկայացվել։
    🗳️Այս մասին հայտնել է Կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը՝ նշելով, որ հնարավոր է՝ վաղը կայանալիք Վաղարշապատի ընտրություններում իրենց մասնակցության հարց բարձրացվի։ | tert.am |

  • Երկրաշարժ է ցեղի ունեցել Գառնի գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությա…

    🏔️Երկրաշարժ է ցեղի ունեցել Գառնի գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.4 մագնիտուդով:
    🔸Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-2 բալ:
    🌍 Երկրաշարժը զգացել են՝ Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Դատախազությունն ընթացք է տվել Ժուռնալիստների միության գույքը ՀՀ սեփականությանը …

    🏢 Դատախազությունն ընթացք է տվել Ժուռնալիստների միության գույքը ՀՀ սեփականությանը վերադարձնելու ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումին։
    📃 Գաբրիելյանը հայտնել է, որ դիմումը դատախազություն է ուղարկվել ամիսներ առաջ, հայցն արդեն մուտքագրվել է դատարան, հարուցվել է քրեական գործ: Ժուռնալիստների միության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։
    🗣 «Սա միայն մեկն է այն հազարավոր գույքերից, որոնք մեր կարծիքով անկախացումից հետո դարձել են ՀՀ սեփականություն և ոչ իրավաչափ եղանակներով փոխանցվել տարբեր անհատների կամ կազմակերպությունների։ Գույքերի մեծ մասը երբեք չի ծառայել հանրության շահին, իսկ ոլորտի ներկայացուցիչները դրանց օտարումից կամ վարձակալության գումարներից գրեթե ոչինչ չեն ստացել»,- գրել է պատգամավորը։

  • Տեղի է ունեցել առաջին Աղոթքի նախաճաշը. վարչապետի աշխատակազմ Նիկոլ Փաշինյանն ը…

    🇦🇲🍽 Տեղի է ունեցել առաջին Աղոթքի նախաճաշը. վարչապետի աշխատակազմ 🗣 Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունն իր պատմության մեջ առաջին անգամ ապրում է խաղաղության մեջ: Վարչապետի խոսքով՝ սա մի երկար ճանապարհ է, որն անցել ենք՝ գուցե շատ հաճախ լսելով…

  • Նոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վ…

    🇦🇲🇬🇪 Նոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նախագահ Միխայիլ Կավելաշվիլի հետ։
    🤝 Միրզոյանն ու Կոբախիձեն քննարկել են երկրների միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները։ Գործարար կապերի խթանման համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների տարանցիկ ներուժի արդյունավետ իրացման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
    🗣 ԱԳ նախարարը նախագահի հետ հանդիպմանը, անդրադառնալով տարածաշրջանային հարցերին, նշել է. «Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանն ու ընդհանուր տարածաշրջանը: Դրանից կշահի նաև ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությունը»: Միրզոյանը հավելել է, որ դրա օրգանական շարունակությունը կլինի Հարավային Կովկասում համագործակցության զարգացումը, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով: Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել այս տեսլականին:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Ռուսական հարվածների հետևանքով տուժել է Կիևում Ադրբեջանի դեսպանության շենքը: Ո…

    🇷🇺🇺🇦 Ռուսական հարվածների հետևանքով տուժել է Կիևում Ադրբեջանի դեսպանության շենքը: 🗣 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնում է, որ շենքի վրա ընկել են ռուսական «Իսկանդեր» հրթիռի բերկորներ: Նրա խոսքով՝ հարձակման հիմնական թիրախը Կիևն է եղել, հարվածներ են…

  • Ձերբակալվել է «Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանը: Այդ մասին հայ…

    👮 Ձերբակալվել է «Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանը: 🗣 Այդ մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Մինչ այդ նա գրել էր, որ գործընկերները չեն կարողանում կապ հաստատել Խոսրովյանի հետ։ 💬 «Քիչ առաջ քաղաքային համարով զանգ ստացա Իշխան Խոսրովյանից։…