Category: Infocom

  • Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 6-ի. նրանցից 2-ը երեխաներ…

    ◾️ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 6-ի. նրանցից 2-ը երեխաներ են:
    🗣 Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն:
    📣 «Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
    Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են․ մահացել է հինգ քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

  • Ապրիլի 10-12-ը Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը Հայաստանի …

    🇦🇲🇦🇿 Ապրիլի 10-12-ը Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։
    📣 Այս մասին հայտնում է Հայկական խորհուրդը՝ կից հրապարակելով լուսանկարներ:
  • «Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությ…

    «Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը:
    🔸 «Անցած ժամակաշրջանում երկու կազմակերպությունների ղեկավար մարմինների և անդամների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր քաղաքական բևեռ ձևավորելու նպատակով։
    🔸 Միևնույն ժամանակ, մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռևս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել, ուստի մենք որոշում ենք կայացրել ներկա փուլում այս ձևաչափով ավարտելու համատեղ աշխատանքը»,- ասվում է երկու կողմերի հայտարարությունում:
    🗳 Ընտրություններին համատեղ մասնակցելու նպատակով «ՀայաՔվեն» միացել է «Միասնության թևերին»։ 📣 «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը այսօր ստորագրեցին համագործակցության…

  • Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապն…

    👨‍⚖️ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հայտնում են ԱԺԲ-ից:
    📌 2023թ. հուլիսի 3-ին Վարուժան Ավետիսյանի դուստրը՝ Անի Ավետիսյանը, գրել էր. «Ականատեսի խոսքով եղբայրս մոտեցել է վարչապետ կոչեցյալին և վերջինիս տիկնոջը (Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին՝ խմբ․)՝ իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Այնուհետև եղբորս քաշքշել են և բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ»:
    Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

  • Զատկական հրադադար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև: Ըստ Կրեմլի՝ այն ուժի մեջ կմտնի շաբաթ …

    🇷🇺🇺🇦 Զատկական հրադադար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև: Ըստ Կրեմլի՝ այն ուժի մեջ կմտնի շաբաթ ժամը 16:00-ից մինչև կիրակի կեսգիշեր:
    🔸 Վլադիմիր Պուտինը նախօրեին է հայտարարել 32-ժամյա հրադադարի մասին Զատկի կապակցությամբ, իսկ նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին արձագանքել է, որ Կիևը կհետևի հրադադարին:
    📌 ՌԴ-ում և Ուկրաինայում ուղղափառ հավատքի օրացույցի համաձայն՝ Սուրբ Զատիկն այս տարի նշվում է ապրիլի 12-ին։ |azatutyun.am|

  • TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի…

    🇺🇸🇦🇲🇦🇿 TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման:
    📌 Պատասխանում ասված է, որ TRIPP-ը կապահովի տարածաշրջանում միջազգային և ներպետական անխոչընդոտ փոխկապակցվածություն՝ ընդլայնելով տնտեսական աճի և բարեկեցության բարձրացման հնարավորությունները
    📌 «TRIPP-ի և հարակից պայմանավորվածությունների մեկնարկին աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները ստանձնել է 145 միլիոն դոլարի նախնական պարտավորություն, որը կբացի տարածաշրջանային կայունությունն ու տնտեսական աճը»,- ասված է Պետդեպի պատասխանում։ |armenpress.am|

  • Սամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակա…

    🔸 Սամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։
    📌 Դատարանից հայտնում են, որ գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին: |1lurer.am|
    ⚖️ Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննության ավարտ է հայտարարվել. այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: 🔸 Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կարապետյանը ՀՀ-ում պետական գրանցում ստացած ՍՊԸ փաստացի շահառուների…

  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկս…

    🇮🇱🇱🇧 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ:
    🗣 «Բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինեն «Հըզբոլլահի» զինաթափումն ու Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատումը»,- նշել է Նեթանյահուն։ |1lurer.am|

  • CTRL Z` Հայկ Մարությանի հետ | Episode 11Ctrl Z-ի տասնմեկերորդ թողարկման հյուրը «…

    CTRL Z` Հայկ Մարությանի հետ | Episode 11
    Ctrl Z-ի տասնմեկերորդ թողարկման հյուրը «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանն է։
    Դիտել Infocom-ի Youtube-ի ալիքում

    CTRL Z` Հայկ Մարությանի հետ | Episode 11

    #infocom #ինֆոքոմ
    CTRL Z` Հայկ Մարությանի հետ | Episode 11
    Ctrl Z-ի տասնմեկերորդ թողարկման հյուրը «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանն է։
    🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom
    ________________
    Website — …

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կո…

    🇦🇲🇰🇿 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։
    🔸 Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանի գործընթացները դրական ազդեցություն ունեն Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա, մասնավորապես, Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր ազդակ է հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
    🔸 Երմեկ Կոշերբաևը կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և ընդգծել Ղազախստանի աջակցությունը TRIPP և ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին։
    [ՀՀ կառավարություն]