Category: Infocom

  • Զրկել են ջրից, զուգարանի թղթից և քնելու հնարավորությունից․ BBC-ն անդրադարձել է …

    📢 Զրկել են ջրից, զուգարանի թղթից և քնելու հնարավորությունից․ BBC-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի 422 հատորանոց քրգործին։ 📌 2024 թվականի ապրիլին Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ գտնվելով բանտում։ Որպես պատիժ, ըստ փաստաբանների, նրան տեղափոխել…

  • Սխալ կլինի աչք փակել այն փաստի վրա, որ այսօր Հայաստանի քաղաքական վեկտորն ավելի …

    🇷🇺 Սխալ կլինի աչք փակել այն փաստի վրա, որ այսօր Հայաստանի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ ❗️«Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի բաներ են, և այն օգուտները, որ ինչ-որ երկիր…

  • Հայաստանն արդեն առաջին ու ամենաուժեղ քայլն է արել իր խաղաղության օրակարգով: Այս…

    🇦🇲🇪🇪 Հայաստանն արդեն առաջին ու ամենաուժեղ քայլն է արել իր խաղաղության օրակարգով: Այս մասին ասել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարը ՝ Երևանում ընթացող «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով պանելային քննարկման շրջանակում։
    🗣«Ես կարծում եմ՝ լուծումը կգտնվի, և այն կբավարարի նաև Հայաստանին: Խաղաղության գործընթացը, որը նախաձեռնվել է Հայաստանի կողմից, ամենաուժեղ աշխատանքն է այս քննարկման մեջ»,-ասաց նա: |armenpress.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդ…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
    🔸Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքը՝ շեշտելով ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։
    🚧 Վարչապետ Փաշինյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով, որ հայկական կողմը պատրաստ է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանը՝ նախագծում ամրագրված սկզբունքների հիման վրա։ [ՀՀ կառավարություն]

  • Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օ…

    Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում:
    🏆 Ֆիլմը հավակնորդ է հետևյալ անվանակարգերում՝
    🎥 «Լավագույն ֆիլմ»
    📑 «Լավագույն օրիգինալ սցենար»
    📹 «Լավագույն ռեժիսոր» — Շոն Բեյքեր
    🎭 «Lավագույն դերասանուհի» — Միքի Մեդիսոն
    🔸 «2-րդ պլանի լավագույն դերասան» — Յուրա Բորիսով
    🔸 «Լավագույն մոնտաժ»

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևո…

    🗣 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է համաշխարհային անվտանգության համար։
    📌 «Ես խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն խթանելու ջանքերը»
    ,- գրել է Մարկ Ռյուտեն՝ Դավոսում Փաշինյանի հետ հանդիպումից X-ում լուսանկար հրապարակելով։
    🔸 Ռյուտեն նշել է, որ լավ քննարկում է ունեցել Փաշինյանի հետ ՆԱՏՕ-Հայաստան երկխոսությունը և համագործակցությունը շարունակելու մասին։

  • Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խն…

    🗣 Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջնային է հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձը․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
    📌 Այս մասին Սիմոնյանն ասել է «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած Հայաստան ժամանած պատվիրակությունները։
    🔸 «Խաղաղության պայմանագիրը դեռեւս ստորագրված չէ: Քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցվել է: Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլեւ հիմնարար ու լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին: Ցավոք, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի», — նշել է Սիմոնյանը:

  • Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հե…

    🗣 Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյանի կարծիքով՝ սա հեշտ չէ, բայց անհնար էլ չէ։
    📌 Այս մասին նա ասել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։ 
    🗣Փաշինյանի խոսքով՝ կարևոր է հնարավորինս փոխկապակցված լինելը, բայց մյուս կողմից յուրաքանչյուր անկայունություն աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում կարող է շղթայական պրոցես սկսել ամբողջ աշխարհում, նույնիսկ փոքր երկրներում և տարածաշրջաններում․ «Ահա թե ինչու է բալանսավորված լինելը և այս բալանսավորման մասին ամենօրյա ռեժիմով հիշելն ամենակարևորը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ |armenpress.am|

  • Հայաստանն ու Ղրղզստանը առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու, տնտեսական կապե…

    🇦🇲🇰🇬 Հայաստանն ու Ղրղզստանը առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու, տնտեսական կապերը խորացնելու պլաններ ունեն։
    📌 Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որն այսօր Երևանում ընդունել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևին։
    🗣 «Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, էական դեր կարող են խաղալ և էականորեն փոխել իրավիճակը լոգիստիկ նոր ծրագրերը: Ինչպես ամբողջ աշխարհը, ինչպես Ղրղզստանը, այնպես էլ Հայաստանը, մենք նոր ջանքեր ենք գործադրում մեծ լոգիստիկ ցանցերի մաս դառնալու», — ասել է Միրզոյանը՝ նշելով, որ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
    ✍️ Նշենք, որ նախարարներն այսօր ստորագրել են երկրների ԱԳՆ-ների միջև 2025-2026 թվականների համագործակցության ծրագիրը, ԱԳՆ դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության մասին համաձայնագիրը։

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօրվա վճռով արձանագրել է, որ խախտվել է…

    ⚖️ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօրվա վճռով արձանագրել է, որ խախտվել է դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքը։ ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է ՀՀ-ին Անտոնյանին վճարել 3600 եվրո ոչ նյութական վնասի համար և 1420 եվրո ծախսերի համար։
    📌 Սուրեն Անտոնյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր էր 2009 թ․–ից, երբ 2022 թ․–ին, Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել նրա լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշմանը համաձայն չլինելով՝ Անտոնյանը դիմեց ՄԻԵԴ։
    ❗️ Այժմ ՄԻԵԴ–ն արձանագրել է, որ այդ ժամանակվա ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջև հարաբերությունների մտերմությունը այնպիսին էր, որ կարող էր կասկածներ առաջացնել Անդրեասյանի անաչառության վերաբերյալ․ «Կ.Ա.-ն անմիջապես չի տեղեկացրել ԲԴԽ-ին իր ընկերության և կնոջ բիզնես կապերի մասին Գ.Մ.-ի հետ, ինչպես պահանջվում էր Դատական օրենսգրքով՝ իր ինքնաբացարկի հարցը քննարկելու նպատակով»: