Category: Infocom

  • Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով կգտնվի Հայա…

    🇦🇲🇰🇿 Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում:
    📌 Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը:
    📌 Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Թրամփը գրել է՝ ուրանի հարստացում չի լինելու. Միացյալ Նահանգները, համագործակցելո…

    ‼️ Թրամփը գրել է՝ ուրանի հարստացում չի լինելու. Միացյալ Նահանգները, համագործակցելով Իրանի հետ, կփորի և կհեռացնի խոր թաղված ողջ միջուկային «փոշին»:
    🗣 «Մենք Իրանի հետ քննարկում ենք և քննարկելու ենք մաքսատուրքերի և պատժամիջոցների մեղմացումը: 15 կետերից շատերն արդեն համաձայնեցված են»,- գրել է Թրամփը:
    💰 Մեկ այլ գրառմամբ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանին զենք մատակարարող ցանկացած երկիր անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ ԱՄՆ-ին վաճառվող ցանկացած և բոլոր ապրանքների համար։ Ոչ մի բացառություն չի լինելու:

  • Առաջին առևտրային նավերը հատել են Հորմուզի նեղուցը՝ հաղորդում է AFP գործակալությ…

    🛳 Առաջին առևտրային նավերը հատել են Հորմուզի նեղուցը՝ հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Marine Traffic կայքի տվյալներ։
    🔸 Տվյալների համաձայն՝ այսօր առավոտյան նեղուցով անցել են հունական NJ Earth-ը և Լիբերիայի դրոշի տակ նավարկող Daytona Beach-ը։ |azatutyun.am|
    Էկրանապատկերում՝ Marine Traffic կայքը

  • Ձերբակալվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյ…

    📌 Ձերբակալվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։
    🗣 Տեղեկությունը 1lurer.am-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
    Բերման են ենթարկվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

  • Ռուսաստանը հուսով է, որ մոտ ապագայում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ շփումներ տեղի կո…

    🇷🇺 Ռուսաստանը հուսով է, որ մոտ ապագայում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ շփումներ տեղի կունենան, ինչը թույլ կտա շարունակել խաղաղ քննարկումը, և յուրաքանչյուր կողմ կկարողանա պաշտպանել իր շահերը ոչ թե զինված միջամտությամբ, այլ բանակցությունների սեղանի շուրջ:
    🇺🇦 Մոսկվան նաև հույս ունի, որ տեսանելի ապագայում ԱՄՆ ներկայացուցիչներն ավելի շատ հնարավորություններ կունենան մասնակցելու Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին:
    🗣 Այս մասին ասել է Կրեմլի խոսանկ Դմիտրի Պեսկովը: |arm.sputniknews.ru|

  • Հարգելի՛ ընթերցողներ, եթե ձեզ հետաքրքրում են նախընտրական, ընտրական եւ հետընտրա…

    🖐 Հարգելի՛ ընթերցողներ,
    🗳 եթե ձեզ հետաքրքրում են նախընտրական, ընտրական եւ հետընտրական գործընթացներին վերաբերող թեմաներ, բաժանորդագրվեք մեր armVote by Infocom ալիքին, որտեղ նախընտրական քարոզարշավի ընթացքում եւ դրան հաջորդող շրջանում ձեզ օպերատիվ եւ անաչառ կերպով կիրազեկենք ընթացիկ զարգացումների մասին։

  • Անկախ դիտորդ դաշինքը համարում է, որ ընտրական գործընթացների կարգավորումների, ընտ…

    🗳 Անկախ դիտորդ դաշինքը համարում է, որ ընտրական գործընթացների կարգավորումների, ընտրությունների բարեվարքության հետ ուղղակի առնչություն չունեցող փոփոխությունը, որը վերաբերում է կուսակցությունների դաշինքների անուններից անձնանունները բացառելուն, այս ժամանակահատվածում չպետք է դիտարկվեր որպես առաջնային՝ ընկալվելով որպես լրացուցիչ բեռ առաջիկա ընտրություններին մասնակցող սուբյեկտներից ոմանց վրա։
    📌 Միաժամանակ, Անկախ դիտորդը նշում է, որ համամասնական ընտրակարգի առանցքում պետք է լինի կուսակցությունների, քաղաքական ծրագրերի ու գաղափարախոսությունների մրցակցությունը, և ոչ անձակենտրոն մոտեցումը, որը շարունակում է մնալ հայաստանյան քաղաքական մշակույթում։
    📢 «Հենց այդ նպատակով 2022թ․ Ընտրական օրենսգրքում փոփոխություններով սահմանվել էր դաշինքների անվանումներում անձնանունների, տեղանունների, վիրավորական արտահայտությունների օգտագործման արգելքը՝ նույնանման արգելք դնելով նաև կուսակցությունների անվանումների վրա։
    🔸 Մեզ համար անհայտ պատճառներով առանց որևէ հիմնավորման և քննարկման դուրս մնացած այս կարգավորումը պետք է վերականգներ նշված արգելքը»,- ասված է Անկախ դիտորդ դաշինքի հայտարարության մեջ։

  • Ուրբաթ օրը Իսլամաբադում սպասվող բանակցություններին Իրանի պատվիրակությունը կղեկա…

    🇮🇷🇺🇸 Ուրբաթ օրը Իսլամաբադում սպասվող բանակցություններին Իրանի պատվիրակությունը կղեկավարի երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Ամերիկյան բանակցային թիմը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
    🇫🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է հրադադարը՝ կոչ անելով Լիբանանին ներգրավել համաձայնագրի մեջ։
    🇹🇷 Թուրքիան ևս ողջունել է հրադադարը և հայտարարել, որ կաջակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին:
    🇩🇪 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հայտարարել է, որ հիմա նպատակը պետք է լինի առաջիկա օրերին պատերազմի վերջնական ավարտի շուրջ բանակցությունները:
    Ինչ է ներառում բանակցությունների հիմք դարձած իրանական 10-կետանոց առաջարկը՝

  • Դաղստանում մասշտաբային ջրհեղեղներ են առատ տեղումների պատճառով: Տևական հորդառատ …

    🌧 Դաղստանում մասշտաբային ջրհեղեղներ են առատ տեղումների պատճառով: Տևական հորդառատ անձրևներ են եղել մարտի 28-ին և ապրիլի 4-5-ին։ Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Հանրապետության մի շարք շրջաններում:
    ◾️ Զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ 2 երեխա:
    🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարականներ է տվել Դաղստանում ջրհեղեղի հետևանքների վերացման վերաբերյալ. ապրիլի 11-ին սպասվում է վարարման երրորդ ալիքը: |irk.ru|

  • Իսրայելը պնդում է՝ երկշաբաթյա հրադադարը չի ներառում Լիբանանը: Ավելի վաղ Պակիստա…

    🇮🇱 Իսրայելը պնդում է՝ երկշաբաթյա հրադադարը չի ներառում Լիբանանը:
    🇵🇰 Ավելի վաղ Պակիստանի վարչապետն էր հայտարարել, որ ԱՄՆ-ի ու Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարը ամենուր է լինելու, այդ թվում՝ Լիբանանում:
    💬 Իսրայելի վարչապետի գրասենյակը հաղորդում է, որ ողջունում է Թրամփի որոշումը՝ նշելով, որ ԱՄՆ-ն հավաստիացրել է Իսրայելին, որ հավատարիմ է մնում այն նպատակներին, որ Իրանն այլևս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չի ներկայացնի:
    Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ կողմերը ամենուր անհապաղ հրադադարի վերաբերյալ համաձայնության են եկել, եւ նշել է, որ այն կգործի անմիջապես։