Category: Infocom

  • ՔՊ նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանու…

    🗳📸 ՔՊ նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել։ Լուրը հայտնել է Radar Armenia-ն։
    ❗️ ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 221-ի համաձայն ընտրական շրջանում բարեգործություն իրականացնելն արգելվում է։
    📣 Ավինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան վերահաստատել է, որ երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել և պարզաբանել, թե ինչու հենց այս փուլում։ «Խոսքը մանկատան մեր սանի մասին է, որին այցելել եմ մեկ ու կես տարի առաջ, համապատասխան ֆինանսավորում էինք փոխանցել մանկատանը, որ տեսախցիկը գնվեր, բայց չէր գնվել։ Մենք նորից գնում ենք արել և նախընտրական քարոզարշավի հետ կապ չունի»,- ասել է Տիգրան Ավինյանը։
    📌 Դիտարկմանը, որ նախընտրական փուլում է նվերը տեղ հասել, Ավինյանն արձագանքել է․ «Ինքը մի բան է ստացել, որը չէր ստացել մեկ տարի առաջ»։ |factor.am|

    🔸 Նշենք, որ լուրը և դրան կից հրապարակված լուսանկարը հեռացվել են այն տեղերից, որտեղ հրապարակվել էին։

  • Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել․ Նիկոլ Փաշինյան «Մենք մեզ խաբել են…

    📣 Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել․ Նիկոլ Փաշինյան
    🗣 «Մենք մեզ խաբել ենք, թե Ղարաբաղի հարցը կարող ենք լուծել այնպես, ինչպես մեր հեռուստացույցներով մեզ ասել են, և մենք էլ ենք մեզ ասել։ Դա եղել ա ամենամեծ սուտը ու կեղծիքը։ 1996 թվականին են իմացել, միջազգային հանրությունը, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալն ա եղել շատ կասկածելի։
    🔸 Շատերն են ասում, որ ես ասել եմ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այո, ասել եմ, հավատարիմ եմ եղել այդ գաղափարին, և մենք գնացել ենք դրա հետևից, 1 քայլ, 2 քայլ, 3 քայլ, մենք հասկացել ենք, որ այստեղ մի պատմություն էն չի, մի բան էն չի, մենք մի բան սխալ գիտենք, մենք մի տեղ ինքներս մեզ խաբում ենք։
    🔸 Եվ այո, պետք ա արձանագրել, որ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ ա եղել մեզ համար։ Մենք շատ ենք խոսում հաղթանակից, եկեք գնանք 2018-2016 թիվ և հաղթանակած Կոռնիձոր գանք, հաղթանակած Կոռնիձորում բարեկեցությո՞ւն ա եղել, ժողովուրդ», — Կոռնիձորում քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանը ասել է Նիկոլ Փաշինյանը։

  • Բաքուն Մոսկվայից բացատրություն է պահանջում ռուսական պետական ​​«Առաջին ալիք»-ով…

    🇦🇿🇷🇺 Բաքուն Մոսկվայից բացատրություն է պահանջում ռուսական պետական ​​«Առաջին ալիք»-ով Լեռնային Ղարաբաղի քարտեզը ցուցադրելու համար։
    📣 Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն սա «լուրջ սադրանք և անընդունելի քաղաքական մանիպուլյացիա» է որակել։
    🗣 «Ռուսաստանի պետական ​​հեռուստատեսությամբ հնացած, կեղծ և անջատողականություն խրախուսող նարատիվների տարածումը, չնայած Ռուսաստանի հայտարարություններին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը երբեք կասկածի տակ չի դրվել, բացահայտորեն հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգուն։
    🔸 Ակնկալում ենք, որ ռուսական կողմը հստակ պաշտոնական պարզաբանումներ կտա այս հարցի վերաբերյալ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։ |factor.am|

  • Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչ…

    Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ։
    [ՀՀ քննչական կոմիտե]
    Վեդիում մանկապղծության դեպքից հետո այսօր աշխատանքից ազատվել են նաեւ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը եւ Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։ 📌 Այս մասին news.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

  • Հարգելի՛ ընթերցողներ, նախընտրական, ընտրական եւ հետընտրական գործընթացներին վերա…

    🖐 Հարգելի՛ ընթերցողներ,
    🗳 նախընտրական, ընտրական եւ հետընտրական գործընթացներին վերաբերող թեմաները մենք առավել ակտիվ լուսաբանելու ենք armVote by Infocom ալիքում, ուստի եթե ձեզ հետաքրքրում են բացառապես ընտրական զարգացումները, բաժանորդագրվե՛ք ալիքին։

  • Վլադիմիր Պուտինը Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 81-ամյակի կապակցու…

    🇷🇺 Վլադիմիր Պուտինը Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 81-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների ղեկավարների, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։
    📣 Պուտինը նշել է, որ «այս օրը երախտագիտություն և հարգանք ենք հայտնում հայրերին ու պապերին, ովքեր ուս-ուսի կռվել են ռազմաճակատում և աշխատել ներքին ճակատում՝ անթիվ զոհողությունների և դժվարությունների գնով մոտեցնելով երկար սպասված Հաղթանակը նացիստական ​​զավթիչների նկատմամբ»։ |factor.am|

  • Արդեն հինգերորդ պաշտոնանկությունը՝ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնությա…

    ‼️ Արդեն հինգերորդ պաշտոնանկությունը՝ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի ֆոնին.
    ✍️ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնել են, որ Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
    Վեդիում մանկապղծության դեպքից հետո այսօր աշխատանքից ազատվել են նաեւ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը եւ Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են: Խուզար…

    🔍 «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են: Խուզարկությունները, մասնավորապես, իրականացվում են Անիում և Մարալիկում
    📌 Հակակոռուպցիոն կոմիտեից tert.am-ին հայտնել են, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

  • ՀԷՑ ընկերության նախկին գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը հաստատեց, որ ՀՀ կառավ…

    ‼️ ՀԷՑ ընկերության նախկին գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը հաստատեց, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։
    💬 Հարցին՝ պատրաստվո՞ւմ են ընդունել առաջարկը, Ղազինյանը հստակ պատասխանեց՝ ո՛չ:
    🗣 «Սա պետության հերթական վերաբերմունքն է մասնավոր բիզնեսի նկատմամբ։ Սամվել Կարապետյանը բացարձակ խնդիր չունի իր ունեցվածքը պաշտպանելու, սակայն տեսնելով, թե երկիրն ինչ վիճակում է կամ ուր է գնում` այս պահին ՀԷՑ-ի վաճառքի շուրջ բանակցությունների մասին խոսելը, կարծում եմ, ճիշտ չէ»,- ասաց Ղազինյանը: |arm.sputniknews.ru|
    կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։

  • Վեդիում մանկապղծության դեպքից հետո այսօր աշխատանքից ազատվել են նաեւ Արարատի մարզ…

    Վեդիում մանկապղծության դեպքից հետո այսօր աշխատանքից ազատվել են նաեւ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը եւ Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։
    📌 Այս մասին news.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
    ❗️ Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում ՆԳՆ ոստիկանությունից պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 🗣 «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ…