Category: Infocom

  • Հայաստան են ժամանում Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի մասն…

    🇪🇺 Հայաստան են ժամանում Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի մասնակիցները:
    🔶 Արդեն Երևանում են գտնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեն, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան, Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը և այլ բարձրաստիճան հյուրեր։

  • Իրանական բանտում գտնվող Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, 54-ամյա իրավապա…

    🇮🇷 Իրանական բանտում գտնվող Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, 54-ամյա իրավապաշտպան Նարգիս Մոհամմադին հոսպիտալացվել է առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։
    🔶 Նրա ընտանիքը հոսպիտալացումը բնութագրել է որպես հուսահատ, «շտապ» միջոց, որը, հնարավոր է, «շատ ուշացած է՝ նրա կենսական կարիքները բավարարելու համար»։
    🕊 Մոհամմադին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 2023 թվականին՝ «Իրանում կանանց ճնշման դեմ պայքարի և բոլորի համար մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության համար»։ |factor.am|

  • Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մայիսի 4-ին Երևանում չի մասնակցի Եվրոպական քաղ…

    🇩🇪 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մայիսի 4-ին Երևանում չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնում է գերմանական dpa գործակալությունը։
    📢 «ԳԴՀ կանցլերը չի կարողանա մեկնել այլ պարտավորություններով պայմանավորված»,- հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։ |hetq.am|

  • Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայան…

    🇹🇷 Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին: Այս մասին հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
    📌 Սա կլինի այս մակարդակի առաջին այցը Թուրքիայից Հայաստան։|azatutyun.am|

  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վաղը Երևան է ժամանելու Ու…

    🇦🇲🇺🇦 Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վաղը Երևան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
    📌 Պրահան հայտնում է, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ Զելենսկու հանդիպումն արդեն նշանակված է: |azatutyun.am|

  • Մայիսի 5֊ին Գյումրիում կայանալիք «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա» խորագ…

    🇦🇲🇫🇷 Մայիսի 5֊ին Գյումրիում կայանալիք «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա» խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով պայմանավորված` քաղաքում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։
    ⛔️ Մայիսի 2-ից մինչև 5-ը մասնակիորեն փակ են լինելու Հաղթանակի պողոտայի, Սպանդարյան փողոցի խաչմերուկից դեպի Վարդանանց հրապարակ տանող հատվածում գտնվող փողոցները։
    🚫 Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող բոլոր մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները։
    [Շիրակի մարզպետի աշխատակազմ]

  • Մայիսի 4-5-ը Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի ժամանակ կքննար…

    🇦🇲🇪🇺 Մայիսի 4-5-ը Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի ժամանակ կքննարկվեն երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված առաջընթացը և կամրապնդեն համագործակցությունը, մասնավորապես՝ տնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների և անվտանգության ոլորտներում:
    📢 «Երկու կողմերն էլ կոնկրետ քայլեր կձեռնարկեն անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ նոր գործընկերային առաքելության ստեղծման միջոցով»,- նշված է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հրապարակման մեջ։ |azatutyun.am|

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը գոհ չէ Իրանի պատերազմի շուրջ բա…

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը գոհ չէ Իրանի պատերազմի շուրջ բանակցությունների վերաբերյալ վերջին առաջարկից։
    🇮🇷 Իրանի արտաքին գործերի նախարարն իր հերթին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե Միացյալ Նահանգները փոխի իր մոտեցումը։
    🔶 Երեկ Իրանը նոր առաջարկ է փոխանցել պակիստացնի միջնորդների միջոցով Պարզ չէ, սակայն, թե իրանցիներն ինչ էին ներկայացրել իրենց նոր առաջարկով։ |azatutyun.am|

  • Հիքմեթ Հաջիևի պնդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների քանդումը «բխում…

    ⛪️ Հիքմեթ Հաջիևի պնդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների քանդումը «բխում է Ադրբեջանի օրենսդրությունից և միջազգային նորմերից»:
    🗣 «Ադրբեջանը այդ տարածքներում իրականացնում է լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքներ, և այդ շրջանակներում քայլեր են ձեռնարկվում օկուպացիայի ընթացքում անօրինական կերպով կառուցված որոշակի կառույցների վերաբերյալ», — հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը: |azatutyun.am|
    Արդյոք որևէ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, միջազգային իրավունքի շրջանակում կարո՞ղ է իր ինքնիշխան տարածքում իրականացնել այնպիսի գործողություններ, ինչպիսին պատմամշակութային և կրոնական կոթողների քանդումն է, հատկապես խաղաղ ժամանակաշրջանում։ 📌 CivilNetCheck…

  • ՀՀ-ի համար շահեկան է Թուրքիայի հետ սահմանների բացումը, Արտաշատում լրագրողների հ…

    🇦🇲🇹🇷 ՀՀ-ի համար շահեկան է Թուրքիայի հետ սահմանների բացումը, Արտաշատում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
    🗣 «Սակայն տնտեսական կառուցվածքով Թուրքիան և Ադրբեջանը մեզ մրցակից են՝ բացառությամբ գազի և նավթի ոլորտների։ Իշխանությունները պետք է բացատրեն հասարակությանը, որ Ադրբեջանը էժան գազի շնորհիվ ունի շատ էժան գյուղմթերք։ Թուրքիայում էլ գազն ու էլեկտրականությունը սուբսիդավորվում են, ինչի արդյունքում գյուղմթերքը նույնպես էժան է։
    🔸 Մեզ պետք է գործընկեր, որը կգնի մեր ապրանքը, ոչ թե կվաճառի իր արտադրանքը մեզ, և այդպիսի գործընկերները կամ հյուսիսում են կամ արաբական աշխարհում»,- նշել է նա։ |factor.am|