Category: Infocom

  • Հունվարի 15-17-ն աշխատանքային այցով Բրյուսելում է ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխ…

    🛬 Հունվարի 15-17-ն աշխատանքային այցով Բրյուսելում է ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին:
    🔸 Նիստը նպատակաուղղված է գլոբալ և տարածաշրջանային արդիական սպառնալիքների ու մարտահրավերների իրազեկմանն ու դրանց մեղմացման համար հավաքական լուծումների որոնմանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող: Ամիրխանյանը մինչ այս զբա…

    Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող:
    🔸 Ամիրխանյանը մինչ այս զբաղեցնում էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնը:
    📍 ԴԱՀԿ նախկին պետ Արսեն Մնացականյանը Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է 2024թ. դեկտեմբերի 5-ին:

  • Իսրայելն ու «Համասը» պատերազմը դադարեցնելու համաձայնություն ունեն: Reuters-ը …

    🤝 Իսրայելն ու «Համասը» պատերազմը դադարեցնելու համաձայնություն ունեն: 📍 Reuters-ը հայտնում է, որ կողմերի միջև 6 շաբաթյա հրադադարի պայմանավորվածություն կա, որը ներառում է նաև գերիների փոխանակում, Գազայից իսրայելական ուժերի աստիճանաբար դուրսբերում: 🗓 The Guardian…

  • Իսրայելն ու «Համասը» պատերազմը դադարեցնելու համաձայնություն ունեն: Reuters-ը հա…

    🤝 Իսրայելն ու «Համասը» պատերազմը դադարեցնելու համաձայնություն ունեն:
    📍 Reuters-ը հայտնում է, որ կողմերի միջև 6 շաբաթյա հրադադարի պայմանավորվածություն կա, որը ներառում է նաև գերիների փոխանակում, Գազայից իսրայելական ուժերի աստիճանաբար դուրսբերում:
    🗓 The Guardian-ի փոխանցմամբ հրադադարն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից: |azatutyun.am|

  • Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի որոշ…

    👩‍⚖️ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի որոշմամբ Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով։ Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան։ |aravot.am| 🔸 Նշենք, որ Առուշ Առուշանյանի համար…

  • ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ…

    🤝 ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ, որը ձեռնտու է ինչպես մեր տարածաշրջանին, այնպես էլ նրա կայունությանը և խաղաղությանը: Այս մասին X-ի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
    🇬🇪 «Վրաստանը նույնպես կվերականգնի իր ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, հենց որ նոր ընտրությունները ապահովեն ժողովրդի կամքի իրականացումը»,- գրել է նա։ |tert.am|

  • 2 տարում 2․7 միլիարդ դրամի գնում՝ ավագանու անդամի ընկերությունից․ Սևան համայնքի …

    2 տարում 2․7 միլիարդ դրամի գնում՝ ավագանու անդամի ընկերությունից․ Սևան համայնքի ասֆալտապատման գնումները
    2020-2024 թվականներին Սևան համայնքի ճանապարհաշինարարական աշխատանքներին ուղղվել է շուրջ 4․3 մլրդ դրամ։ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է համայնքում այս աշխատանքների իրականացման համար կազմակերպված բոլոր 19 գնման ընթացակարգերը և գտել, որ դրանցից 17-ի դեպքում աշխատանքները պատվիրակվել են համայնքի ներկայիս ավագանու անդամի ընկերությանը, իսկ մյուս 2-ի դեպքում՝ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարի հոր ընկերությանը։
    Միայն 2022-2024 թվականներին, երբ Արմեն Ալավերդյանն արդեն Սևան համայնքի ընտրված ավագանու անդամ էր, նրա ընկերությունը մասնակցել է 11 գնման ընթացակարգի, որից 9-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր 2․7 մլրդ դրամի պայմանագիր։
    Կարդալ ավելին

  • Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրա…

    📝 Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
    🗣 «Նախ, կասկածելի է փաստաթղթի ստորագրման պահը։ Բայդենի պաշտոնավարման վերջին օրերին դրա ստորագրումը, թվում է, շտապողական և մեծապես խորհրդանշական է՝ զուրկ Հայաստանի մարտահրավերներին անդրադառնալու իրական հանձնառությունից։
    📌 Այս փաստաթուղթը Հայաստանի տարածաշրջանային դաշնակիցներին հավանաբար անհանգստություն կպատճառի։ ԱՄՆ-ի հետ գործընկերության շեշտադրումը՝ զուգակցված եվրա-ատլանտյան կառույցներին ինտեգրման ակնարկներով, վտանգում է առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունները, ինչպիսին է Ռուսաստանը։
    🔸 Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը հեռու է դիվանագիտական հաղթանակից, որը Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է։ Փոխարենը, այն Հայաստանի խոցելիության, կառավարման ձախողումների և տարածաշրջանային մարտահրավերների սթափ գնահատական է», — գրել է Օսկանյանը:

  • Հայ–ռուսական հարաբերությունները շարունակվում են: Ոչ Հայաստանն է իր տեղից հեռանա…

    🇦🇲🇷🇺 Հայ–ռուսական հարաբերությունները շարունակվում են: Ոչ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ոչ Ռուսաստանը:
    🗣️ Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ: Բնականաբար, մենք ունենք նաև գործող պայմանագրեր: Կարող է և պետք է ունենանք սպասարկման պայմանագրեր: Սրանք հարցեր են, որոնցից ոչ ռուսական կողմը, ոչ մենք չենք խուսափում, և պետք է չխուսափենք։
    [ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան]|armenpress.am|

  • ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությա…

    ❗️ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ․
    📌 «Այս օրերին հիշատակվում է Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը։ Մեկ շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կազմակերպված խմբերը լիակատար անպատժելիության միջավայրում և ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ ու աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործություններ:
    🔸Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին և վերապրածներին՝ Հայաստանը խորապես հավատում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը»: