Category: Infocom

  • Վարույթ է հարուցել կաթնամթերք արտադրող 11 ընկերությունների նկատմամբ։ 5 ընկերութ…

    🚫 Վարույթ է հարուցել կաթնամթերք արտադրող 11 ընկերությունների նկատմամբ։
    🔹 5 ընկերություն ընդունել են արձանագրված խախտումները։ Նրանց նկատմամբ կիրառվել է արագացված վարույթ, որի արդյունքում սահմանվել է ընդհանուր շուրջ 16.5 մլն դրամի տուգանք։
    🔸 Դրանց մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը կազմել է 0.9-ից 25.5 տոկոս, մինչդեռ համապատասխան տեխնիկական կանոնակարգով այն պետք է կազմի առնվազն 50 տոկոս։
    📌 Խախտումներ են արձանագրվել 6 այլ արտադրանքներում։ Այս վարույթները դեռևս քննության փուլում են։
    [Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով]

  • Հայաստանում այս աշնանից կմեկնարկի կենսաչափական անձը հաստատող նոր փաստաթղթերի, ա…

    🛂 Հայաստանում այս աշնանից կմեկնարկի կենսաչափական անձը հաստատող նոր փաստաթղթերի, այդ թվում՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրությունն ու տրամադրումը քաղաքացիներին, որոնք համապատասխանում են Եվրոպական Միության գործող ամենաբարձր չափանիշներին. այս մասին օգոստոսի 14-ին ասուլիսի ժամանակ հայտնել է ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:
    🔹 Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28,650 դրամ, նախկին 25,000-ի փոխարեն և կտրամադրվի 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտի արժեքը կլինի 5,950 դրամ, նախկին 3000-ի փոխարեն՝ 5 տարի վավերականությամբ։|civilnet.am|

  • «Գազպրոմ Արմենիա» ընկերության չորս աշխատակից և Քաղաքաշինության, տեխնիկական և հր…

    👮 «Գազպրոմ Արմենիա» ընկերության չորս աշխատակից և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մեկ պաշտոնատար անձ են ձերբակալվել կաշառքի գործով, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
    🔸 Ըստ իրավապահների՝ քրեական վարույթն առնչվում է նորակառույց շենքերի գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու և դրանց պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու դիմաց կաշառք տալու դեպքերին։ |azatutyun.am|

  • Վարչապետը հաջողություն է մաղթել ներկաներին առաջիկա գործունեության մեջ՝ միաժաման…

    🔶 Վարչապետը հաջողություն է մաղթել ներկաներին առաջիկա գործունեության մեջ՝ միաժամանակ ընդգծելով նախորդող շրջանում կատարված կարևոր աշխատանքը։
    🗣 «Առաջիկայում նույնպես նույնքան մեծ և կարևոր աշխատանք պիտի կատարվի։
    📌 Կարծում եմ, առաջին բանը, որ պետք է անենք, նախ՝ վերլուծելն է նախորդ շրջանի աշխատանքը և որոշելն այն առաջնահերթությունները, որոնց վրա Անվտանգության խորհրդի գրասենյակը և ԱԽ քարտուղարն առաջիկայում պետք է կենտրոնանան։ Ես դրա վերաբերյալ ունեմ կոնկրետ պատկերացումներ։
    🔹 Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին։ Առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք, և ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ»,- ասել է Փաշինյանը։
    📌 «Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար, Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնեցի այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար»,- այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Հակակոռուպցիոն դատարանի վճռով անվավեր է ճանաչվել Գնդեվազ բնակավայրում գտնվող 0….

    ⚖️ Հակակոռուպցիոն դատարանի վճռով անվավեր է ճանաչվել Գնդեվազ բնակավայրում գտնվող 0.3 հա մակերեսով հողամասի աճուրդը:
    🔹 Որպես աճուրդի անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել հողամասի նկատմամբ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
    📌 Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողատարածքը:

    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Ազգային ժողովում այսօր եզրափակիչ ելույթով հանդես եկավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագ…

    🔶 Ազգային ժողովում այսօր եզրափակիչ ելույթով հանդես եկավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Սարգիս Խանդանյանը։
    🔹 Նրա ելույթի ավարտից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին՝ հարցնելով, թե արդյոք վերջինս «ունի ասելիք»։
    🗣 «Ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,- արձագանքեց Ղազարյանը։
    📌 Ռուբինյանը նույն հարցը ուղղեց ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Բացասական պատասխան ստանալուց հետո Ռուբինյանը հայտարարեց․ «Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»։
    🗣 «Էդգար Ղազարյանը և իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում»,- ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը կգա և ներողություն կխնդրի իր «անդաստիարակ» արտահայտության համար: 📢 «Որպեսզի լինենք արդար, ես, մեր խմբակցությունը…

  • Ռուսական ուժերը օգոստոսի 13-ի երեկոյան մի շարք հարվածներ են հասցրել Ուկրաինայի …

    🇷🇺🇺🇦 Ռուսական ուժերը օգոստոսի 13-ի երեկոյան մի շարք հարվածներ են հասցրել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքին և հարակից Բելենկոյե բնակավայրին։ Մեկ մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել:
    📌 Նախնական տվյալներով՝ ռուսական ուժերը ավիառումբեր են կիրառել։ |azatutyun.am|

  • Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է։ Այս մասին Ֆեյսբուքու…

    📍 Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

  • Դատարանը ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառել…

    ⚖️ Դատարանը ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառել է կալանք երկու ամիս ժամկետով: Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
    «Ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու…

  • ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապ…

    ⚖️ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ։ Այս մասին հայտնում է Աջապահյանի պաշտպանների թիմը։
    📌 Հիշեցնենք, որ հունիսի 25-ի որոշմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Միքայել Աջապահյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը՝ վարույթը փոխանցելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Այդպիսով, դատարանը Աջապահյանի պաշտպանների բողոքը բավարարել էր մասնակի։