Category: Infocom

  • Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության և ֆրանսիական Airbus Helicopter ընկե…

    🚁 Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության և ֆրանսիական Airbus Helicopter ընկերության միջև տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման պայմանագիր է ստորագրվել։

    ✈️ FlyOne Armenia եւ Airbus ընկերության միջեւ էլ ստորագրվել է 2 օդանավերի առուվաճառքի վերաբերյալ պայմանագիր։

  • Infocom pinned «CTRL Z` Լևոն Շիրինյանի հետ | Episode 13 Ctrl Z-ի տասներեքերորդ…

    Infocom pinned «CTRL Z` Լևոն Շիրինյանի հետ | Episode 13 Ctrl Z-ի տասներեքերորդ թողարկման հյուրը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանն է։ Դիտել Infocom-ի Youtube-ի ալիքում»

  • CTRL Z` Լևոն Շիրինյանի հետ | Episode 13 Ctrl Z-ի տասներեքերորդ թողարկման հյուրը …

    CTRL Z` Լևոն Շիրինյանի հետ | Episode 13
    Ctrl Z-ի տասներեքերորդ թողարկման հյուրը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանն է։
    Դիտել Infocom-ի Youtube-ի ալիքում

    CTRL Z` Լևոն Շիրինյանի հետ | Episode 13

    #infocom #ինֆոքոմ
    CTRL Z` Լևոն Շիրինյանի հետ | Episode 13
    Ctrl Z-ի տասներեքերորդ թողարկման հյուրը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանն է։
    🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom
    ________________…

  • Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շրջանակում Հայաստանը և…

    📌 Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շրջանակում Հայաստանը և Ֆրանսիան կզարգացնեն իրենց համագործակցությունը, ասված է երկու երկրների համատեղ հռչակագրում։
    🔸 «Այս հնարավոր համագործակցությունը կարող է հիմք հանդիսանալ պաշտպանական արդյունաբերության և հետազոտությունների ոլորտը ներկայացնող հայկական և ֆրանսիական ընկերությունների միջև հատուկ համաձայնագրերի կնքման համար։
    🔸 Պաշտպանական հետազոտությունների, զարգացման և նորարարությունների ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով Հայաստանը և Ֆրանսիան կշարունակեն բարձր մակարդակի երկխոսությունը համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջև»:
    🇦🇲🤝🇫🇷 Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը նախատեսում է համապարփակ համագործակցություն մի շարք ոլորտներում, այդ թվում՝ 🔸 քաղաքական երխոսություն, երկկողմ եւ բազմակողմ համագործակցություն, 🔸 անվտանգություն եւ պաշտպանություն, որը ենթադրում…

  • Կրակոցներ են հնչել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, ինչի հետևանքով մեկ մարդ մ…

    🔸 Կրակոցներ են հնչել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։
    🗣 ՆԳՆ ոստիկանությունից Factor.am-ին հայտնել են, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
    🗣 ՔԿ մամուլի խոսանակ Կիմա Ավդալյանն էլ տեղեկացրել է, որ դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մաս)։

  • «Զգում եմ ինձ ինչպես տանը»,- ասաց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման …

    🗣 «Զգում եմ ինձ ինչպես տանը»,- ասաց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
    📌 Վերջինս Հայաստանում մասնակցում է «Երևանյան երկխոսություն» համաժողովին։

    💬 Սահմանի բացման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ խոչընդոտ չկա, միայն տեխնիկական և բյուրոկրատական խնդիրները պետք է լուծել։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը պնդեց՝ իրենք դրա համար քաղաքական կամք ունեն ու այդ մասին դեռ 2022 թվականին են հայտարարել։ |arm.sputniknews.ru|

  • Մարտին Գալստյանը վերընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ ԱԺ-ում տեղի…

    🏦 Մարտին Գալստյանը վերընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։
    🗳 ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրեցին Հա…

    🇦🇲🤝🇫🇷 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրը։
    📌 Ստորագրվել են նաև այլ փաստաթղթեր։

  • Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Ադրբեջանում է։ Ադրբեջանում նա հա…

    🇪🇺🇦🇿 Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Ադրբեջանում է։
    📣 Ադրբեջանում նա հայտարարել է՝ երկիրը ԵՄ արժեքավոր և հուսալի էներգետիկ գործընկերն է․ «Մեր համագործակցությունը խորացնելու ակնհայտ ներուժ կա, հատկապես՝ առևտրի, տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։ ԵՄ-ի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդումը համապատասխանում է մեր ընդհանուր ռազմավարական շահերին, և մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել ավելի կառուցվածքային գործընկերություն»:
    🇮🇹 Ադրբեջան այց է կատարել նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, նա գրառում է կատարել՝ նշելով, որ Բաքու է ժամանել Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու համար։ «Բարդ համաշխարհային զարգացումների ժամանակաշրջանում հատկապես կարևոր են հուսալի գործընկերությունները։ Իտալիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հենց այդպիսի գործընկերություն են», – նշել է Իտալիայի վարչապետը։

  • ՆԳՆ-ն մեկնաբանել է տեղեկությունները, ըստ որոնց՝ Վեդի համայնքում սեռական բռնությ…

    ⚖️ ՆԳՆ-ն մեկնաբանել է տեղեկությունները, ըստ որոնց՝ Վեդի համայնքում սեռական բռնության են ենթարկվել անչափահաս քույրեր։ Այս մասին վերջին օրերին գրառումներ է կատարում լրագրող Սյուզի Բադոյանը։
    📣 Ներքին գործերի նախարարությունից Factor.am-ին հայտնել են, որ փետրվարի 12-ին Վեդիի բաժնում տեղեկություններ են ստացվել, ըստ որի՝ մեկ անձ սեքուսալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ։ Բաժին է հրավիրվել նշված անչափահասի ծնողը, ումից ընդունվել է հաղորդում։ Կարճ ժամանակ անց մեկ անձ կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
    🗣 «Ապրիլի 22-ին նույն բաժնում նույնաբովանդակ տեղեկություններ են ստացվել արդեն 17 տարեկան աղջկա վերաբերյալ։ Ոստիկանների անհետաձգելի միջոցառումներով մեկ անձ կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին»,- նշել է ՆԳՆ մամուլի խոսնակը Սարգսյանը։ |factor.am|