Category: Infocom

  • Վեդիում մանկապղծության դեպքից հետո այսօր աշխատանքից ազատվել են նաեւ Արարատի մարզ…

    Վեդիում մանկապղծության դեպքից հետո այսօր աշխատանքից ազատվել են նաեւ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը եւ Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։
    📌 Այս մասին news.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
    ❗️ Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում ՆԳՆ ոստիկանությունից պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 🗣 «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ…

  • Իշխանամետ էջերի անհետագծելի գովազդները․ Ֆեյսբուքից թաքուն, Ֆեյսբուքի քթի տակ | մ…

    Իշխանամետ էջերի անհետագծելի գովազդները․ Ֆեյսբուքից թաքուն, Ֆեյսբուքի քթի տակ | մաս 1
    ‼️«Ինֆոքոմը» ուսումնասիրել է բազմաթիվ ոչ պաշտոնական էջեր, որոնք «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում տարածում են կառավարող ուժին և Նիկոլ Փաշինյանին աջակցող գովազդներ, և վատաբանում ընդդիմությանը՝ հրապարակելով վիրավորական և հեղինակազրկող բովանդակություն։
    🔎Դիտարկված էջերի զգալի մասը ստեղծվել է բոլորովին վերջերս, կամ ակտիվացել է երկար դադարից հետո, փոխել անվանումը և վերաբրենդավորվել։
    Մանրամասները՝ այստեղ։

  • Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը Ռուսաստանը հայտարարում է հրադադար, …

    🇷🇺🇺🇦 Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը Ռուսաստանը հայտարարում է հրադադար, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
    📣 «Ռազմական գործողությունները կդադարեցվեն։ ՌԴ ԶՈւ-ն համարժեք կարձագանքի Ուկրաինայի կողմից հրադադարի ցանկացած խախտման։
    🔸 Զանգվածային հարված կհասցվի Կիևի կենտրոնին, եթե Ուկրաինան փորձի խափանել Հաղթանակի օրը»,- ասված է հայտարարության մեջ։ |tert.am|
    🇷🇺🇺🇦 Մայիսի 8-ին և 9-ին կհայտարարվի հրադադար՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի կապակցությամբ, ՌԴ-ն ակնկալում է, որ ուկրաինական կողմը կհետևի այս օրինակին, հայտնել են ՌԴ ՊՆ-ից: 📣 «Եթե Ուկրաինան փորձի իրականացնել Հաղթանակի օրվա տոնակատարությունները…

  • Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամա…

    🇦🇲🇱🇻 Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությանը։

    🔸 Լատվիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը վիզաների ազատականացման գործընթացում և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի նաև երկկողմ զբոսաշրջային կապերի ընդլայնմանը։
    🔸 Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացումը, զբոսաշրջության, կրթության բնագավառներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
    [ՀՀ կառավարություն]

  • Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվեց Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ …

    ‼️ Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվեց Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով։
    ⚖️ Արտաշատի առաջին ատյանի դատարանում նիստն ընթացել է դռնփակ։ Այս մասին հայտնել է News.am–ի թղթակիցը՝ նշելով, որ դատարանն այժմ քննում է Արթուր Ա.–ի խափանման միջոցի ընտրության հարցը։
    ❗️Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած դեպքով երկու անձ է ձերբակալվել, նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։ [Քննչական կոմիտե] |azatutyun.am|

  • Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդի Համբարձում Ներսիսյանը տնային կա…

    ⚖️ Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդի Համբարձում Ներսիսյանը տնային կալանքից ազատ արձակվեցին․ դատարանը վարչական հսկողություն սահմանեց: |news.am|
    ‼️ Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է 3-ամսյա տնային կալանքով, 1 միլիոն դրամ գրավով և բացակայելու արգելքով։ [Փաստաբան Արա Զոհրաբյան]

  • «Ինֆոքոմը» հայտարարում է լրագրող-փորձնակների ընդունելություն։ Եթե ցանկանում եք …

    🔍 «Ինֆոքոմը» հայտարարում է լրագրող-փորձնակների ընդունելություն։ Եթե ցանկանում եք Ձեր առաջին քայլերն անել հետաքննական և տվյալների լրագրության ոլորտում, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։
    📌 Պայմաններ`
    🔸 Տևողությունը՝ 3 ամիս։
    🔸Զբաղվածությունը՝ շաբաթական 20 ժամ (ճկուն գրաֆիկ)։
    🔸 Փոխհատուցում. փորձնակությունը վարձատրվում է:
    Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 17։
    🔗 Դիմելու ընթացակարգին և դիմորդներին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/B6nEr
    ❗️ Ուշադրություն․ հայտերը դիտարկվելու են ընթացիկ հիմունքներով, և ընտրվելու են առավելագույնը 4 մասնակիցներ, ուստի խորհուրդ ենք տալիս չսպասել վերջնաժամկետին:

    «Ինֆոքոմը» հայտարարում է լրագրող-փորձնակների ընդունելություն — Infocom

    «Ինֆոքոմը» հայտարարում է լրագրող-փորձնակների ընդունելություն։ Եթե ցանկանում եք Ձեր առաջին քայլերն անել հետաքննական և տվյալների լրագրության ոլորտում, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։ Պայմաններ Տևողությունը՝ 3 ամիս։ Զբաղվածությունը՝ շաբաթական 20 ժամ (ճկուն…

  • ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այսօր անդրադարձել է Բաքվի բանտում պահվող հայերին այցելե…

    📣 ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այսօր անդրադարձել է Բաքվի բանտում պահվող հայերին այցելելու մասին հարցին:
    🗣 «Այցի նպատակն, օրինակ, չի կարող չէ լինել այն, որ Հայաստանի ՄԻՊ-ը գնա այլ պետություն մշտադիտարկում իրակականացնի: Հիմա եթե մշտադիտարկումը չէ նպատակը, ո՞րն է նպատակը, մենք պետք է նպատակները հստակեցնենք», — ասել է նա՝ անդրադառնալով Դավիթ Իշխանյանի երեկ հրապարակված դիմումին։
    🔸 Անահիտ Մանասյանը կարևորել է, որ Բաքվի բանտում գտնվողներն ազատ արձակվեն. «Ինչ վերաբերում է ՄԻՊ մանդատին, ես կխնդրեմ նկատի ունենալ, որ երբ խոսում ենք պետության կողմից Հայաստանի քաղաքացիների մասին, չենք խոսում այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանը կարող է իր մանդատն իրականացնել նաև այլ պետության տարածքում»:
    📌 Մանասյանը նշել է նաև, որ ցանկացած միջազգային մեխանիզմ օգտագործում են գերիների մասով Բաքվի հետ։ |azatutyun.am|

  • Պաշտպանը քննիչին հայտնել է, որ քանի որ ունեն անվստահություն Վեդու քննչականի վեր…

    📌 Պաշտպանը քննիչին հայտնել է, որ քանի որ ունեն անվստահություն Վեդու քննչականի վերաբերյալ, հրաժարվում են մասնակցել ցանկացած քննչական և վարութային գործողության:
    ℹ️ Դրանից հետո, ինչպես հայտնել է աղջիկների հորաքույրը, Խաչատրյան ազգանունով մի անձ զանգել է երեխաների հորը, վերջինս այդ մասին հայտնել է իր եղբորը, և երեխաների հորեղբայրը հետ է զանգել, ու Խաչատրյան ազգանունով անձը նրանց ասել է, որ մեքենա են ուղարկում, որ երեխաներին տանեն քննչական բաժին: Խաչատրյանը սկսել է հայհոյանքով խոսել հորեղբոր հետ, քանի որ վերջինս հարց է տվել փաստաբանների տեղեկացվածության մասին, ինչից հետո հորեղբայրը միայնակ գնացել է այնտեղ, որտեղ փոխադարձ հարվածներ են տեղի ունեցել:
    ⚖️ Այժմ հորեղբայրը այս դեպքի պատճառով ձերբակալված է: Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ վարույթը տեղափոխվել է Մասիսի քննչական բաժին:
    Ինչ է տեղի ունեցել Վեդիում. պաշտպաններն իրավապահներին անգործության մեջ են մեղադրում

  • Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկա…

    🚙 Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով:
    [Քննչական կոմիտե] |1lurer.am|
    📌 Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վ.Մ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ [ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյան]