Category: Infocom

  • «Ականատես» դիտորդական առաքելությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ակն…

    📣 «Ականատես» դիտորդական առաքելությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ակնկալում է կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովում նախընտրական շրջանում:
    «ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցման ժամկետի ավարտից մինչև քվեարկությանը հաջորդող երրորդ օրը՝ 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը ԿԿՀ տվյալներ են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ: ԿԿՀ-ն ամփոփում է այդ տվյալները, կազմում տեղեկանք և հրապարակում իր կայքում։
    Փոփոխության առաջին կիրառությունը պետք է լիներ Վաղարշապատի ավագանու ընտրություններում։ […] Համապատասխան տեղեկանքները ԿԿՀ կայքում առկա չեն։
    💬 Բանավոր հարցմանն ի պատասխան ԿԿՀ-ն պարզաբանել է, որ բանկերը տվյալներ չեն ներկայացրել»,- ասվում է դիտորդական առաքելության հայտարարության մեջ:

  • Կասկադի անավարտ հատվածը կվերականգնվի. կառավարությունը հավանություն տվեց «Ջի Թի …

    Կասկադի անավարտ հատվածը կվերականգնվի. կառավարությունը հավանություն տվեց «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերության ներդրումային ծրագրին և որոշեց կառուցապատման նպատակով առանց մրցույթի հողամաս տրամադրել և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարել ընկերությանը։
    🔸 Ներկայացված ներդրումային առաջարկը կազմել է 20 մլրդ 46 մլն ՀՀ դրամ: Կառուցապատող ընկերությունը, բացի առաջարկված ներդրման գումարից, Երևանի քաղաքապետարանին վճարելու է 10 449 միլիոն դրամ հողի կադաստրային արժեքի չափով, նաև իրականացնելու է կանաչապատման աշխատանքներ:
    ‼️Հիմնավորման մեջ նշվում է, որ կկառուցվեն որակապես համայնքապատկան նոր համերգասրահ՝ նախատեսված 1000 հոգու համար, նոր ընդարձակ ժամանակակից պատկերասրահ, հարակից հատվածում կկառուցվեն բազմաֆունկցիոնալ համալիր, նոր քաղաքային այգի:
    🔗 Կարդալ ավելին

  • Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոցը կմիացվի Հերհերի միջնակարգ դպրոցին….

    🏫 Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոցը կմիացվի Հերհերի միջնակարգ դպրոցին. համապատասխան նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության նիստին:
    🔸 Նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարում սեպտեմբերի 1-ի դրությամբ Կարմրաշենի դպրոցում սովորում է 2 աշակերտ, սակայն ԿԳՄՍՆ-ն լիզենզիայով հատկացրել է 190 տեղ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 18-ն է:
    🔸 Միաժամանակ, Հերհերի միջնակարգ դպրոցում, որը նախատեսված է 320 սովորողի համար, սովորում է 62 աշակերտ, դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 32 է:
    📌 Նշենք, որ Հերհերի միջնակարգ դպրոցը հեռու է Կարմրաշենից 7 կմ:

  • Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում է նաև Արցախի շրջափկամանը մասնակ…

    ‼️ Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում է նաև Արցախի շրջափկամանը մասնակցած «էկոակտիվիստ» ոմն Դիլարա Էֆենդիևան։

    🔸 Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակման օրերին ԼՂՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ:
    🔸 Մինչդեռ Էֆենդիևան 2022թ. դեկտեմբերին հրաապարակված տեսանյութում պնդում էր, թե իբր իրենք պատրաստ են միջանցք տալ՝ արցախցիների պատշաճ բուժօգնության համար։ |fip.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստո…

    ❗️ Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստում հրաժարվել է իր փաստաբանից։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Վարդանյանը հայտարարել է, որ փաստաբանից հրաժարվել է, քանի որ դժգոհ է դատավարության ընդհանուր ընթացքից։ 📌 Ըստ ադրբեջանական…

  • Չինական ծագման «փափուկ ուժը» Հայաստանում. Սոցիալ-տնտեսական ուսումնասիրություններ…

    Չինական ծագման «փափուկ ուժը» Հայաստանում. Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն
    Չինաստանը արագ տեմպերով ավելացնում է իր ներկայությունը Հայաստանում «փափուկ ուժի» գործիքներով, ինչը վկայում է այն մասին, որ Չինաստանը մեր երկրի հետ կապված հեռուն գնացող նպատակներ ունի։
    Նախորդ տասնամյակում Չինաստանը սկսել է ինտենսիվորեն կիրառել փափուկ ուժի (soft power) քաղաքականությունը՝ հատկապես դրա մշակութային և կրթական բաղադրիչները։ Հայաստանում, մասնավորապես, տպավորիչ են չինական կրթական նախաձեռնությունները։
    #գործընկերային_բովանդակություն

  • «Այս իշխանությունները ցանկացած գնով լռեցնում են այլ քաղաքական դիրքորոշում հայտնո…

    ❗️«Այս իշխանությունները ցանկացած գնով լռեցնում են այլ քաղաքական դիրքորոշում հայտնող մարդկանց, ընդհուպ մինչև մեկուսացնելը, էս պարագայում Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են», — այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով՝ «իշխանությունները 0 հանդուրժողականություն ունեն այլակարծության հանդեպ»։
    📌 Պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, որ թեև Ալիևը հայտարարել է հայկական տարանցիկ բեռների վրայից սահմանափակումները հանելու մասին, սակայն ինչպե՞ս է հաստատվելու Ադրբեջանի հետ խաղաղությունը, Սերժ Սարգսյանը ասաց, որ եթե խաղաղությունը մշտական լինի, նա խաղաղության մեջ միայն լավն է տեսնում․ «Իսկ վտանգաներ բոլոր տեղերում կան։ Կախված նրանից, թե ով է որոշում կայացնողը, այդ վտանգները կա՛մ իրականություն են դառնում, կա՛մ շրջանցում են»։
    🗣 Անդրադառնալով Ալիևի՝ հայկական տարանցիկ բեռների վրայից սահմանափակումները հանելու մասին հայտարարությանը, ՀՀ 3-րդ նախագահն ասաց, թե չի կարծում՝ դա հացահատիկ ներկրելու ամենահարմարավետ, էժան ու կարճ տարբերակն է․ «Եթե այդպիսի բան կա, բացարձակապես դեմ չեմ, եթե հացահատիկի որակը լավն է, եթե հացի գինը էժանանացնելու է, ես միայն ուրախ կլինեմ»,–ասաց նա։ |news.am|

  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վկա է:…

    ⚖️ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վկա է: Այս մասին այսօր դատարանում հայտնեց հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը:
    📌 Նշենք, որ Սերժ Սարգսյանին առնչվող գործերը վերաբերում են Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալուն և Սարգսյանի Պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող, ՊՆ-ին պատկանող հողերն օտարելուն: Իսակովի հողերը օտարելու ժամանակահատվածում ՀՀ նախագահը եղել է Ռոբերտ Քոչարյանը: Նա հենց այս դրվագով է վկա: Քոչարյանից բացի Իսակովի պողոտայի գործով վկա են նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը, Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանը, որոնք ևս պետք է գան դատարան՝ ցուցմունք տալու: |factor.am|

  • Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականաց…

    ❗️ Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 📌 Գյումրու համայնքապետարանի շենքի մոտ քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով հավաքվել են մի խումբ անձինք…

  • Երկու ենթադրյալ հոգևորականների մասնակցությամբ ձայնագրությունը վարույթի շրջանակու…

    Երկու ենթադրյալ հոգևորականների մասնակցությամբ ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։