Category: Infocom

  • Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանեց Երևան։ Սանչեսը Երևան պետք է ժամաներ մա…

    🇪🇸 Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանեց Երևան։ Սանչեսը Երևան պետք է ժամաներ մայիսի 3-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նրա ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։
    🇸🇰 Այսօր ՀՀ է ժամանել նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ |armenpress.am|
  • Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, …

    🇪🇺 Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի։
    📣 Այս մասին այսօր Երևանում հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Կայա Կալասը՝ պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին հարցին: |azatutyun.am|

  • Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան։ Նրան դիմավորեց Հայաստանի Ազգյ…

    🇹🇷 Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան։
    📣 Նրան դիմավորեց Հայաստանի Ազգյաին ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ 
    🔸 Յըլմազը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ |armenpress.am|
    🇹🇷 Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին: Այս մասին հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: 📌 Սա կլինի այս մակարդակի առաջին այցը Թուրքիայից Հայաստան։ |azatutyun.am|

  • Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ Բաքվում պահվող գեր…

    🪧 Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ Բաքվում պահվող գերիների ազատ արձակման պահանջով։
    📣 «Դուք այստեղ եք, բայց Բաքվի բանտերում են շարունակում մնալ մեր գերիները։ Ով պետք է պայքարի նրանց համար, եթե ոչ ՀՀ-ն ու մեր ղեկավարությունը։ Դուք հովանավորում եք նրան (Նիկոլ Փաշինյանին — խմբ․), և այդպես լեգիտիմացնում եք նրա ոչ իրավական քայլերը», — դիմելով գագաթնաժողովի մասնակիցներին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
    🗣 «Նիկոլ Փաշինյանը կեղծ է, կեղծ է նրա ժողովրդավար, քրիստոնյա, խաղաղասեր կերպարը, քանի որ այդ կերպարի տակ թաքնված է բռնապետ, որը Հայաստանի բանտերում պահում է մարդկանց, որոնց ուղղակի խոսք են արտահայտում իր դեմ։ Նա բանտերում պահում է մարդկանց, որոնք հաշտ չեն, որ Հայաստանը գլորվում է ժողովրդավարության ամենավերջին սանդղակը, հաշտ չեն, որ Արցախը կորել է, որ արցախցիների իրավունքները խախտվում են», — հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները։
    📣 Երևանում՝ Մարզահամերգային համալիրում, մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ 🔸 Մասնակիցներն այս պահին ժամանում են գագաթնաժողովի անցկացման վայր։

  • Երևանում՝ Մարզահամերգային համալիրում, մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի…

    📣 Երևանում՝ Մարզահամերգային համալիրում, մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։
    🔸 Մասնակիցներն այս պահին ժամանում են գագաթնաժողովի անցկացման վայր։
  • Պատասխանելով Բաքվում պահվող հայ գերիների մասին հարցին՝ Երևան ժամանած Ֆրանսիայի …

    🇫🇷🇦🇲🇦🇿 Պատասխանելով Բաքվում պահվող հայ գերիների մասին հարցին՝ Երևան ժամանած Ֆրանսիայի նախագահն ասել է, որ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ է քննարկում ունենալու.
    🗣 «Ես հավատում եմ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքին», — News.am-ին ասել է Էմանյուել Մակրոնը՝ հիշեցնելով, որ Փարիզը միջնորդական ջանքեր է գործադրել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում:
    🔸 Նախագահ Մակրոնը գոհունակությամբ է խոսել, որ Երևանի և Բաքվի միջև լարվածությունը նվազել է: |azatutyun.am|
    🤝 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Էմանուել Մակրոնին դիմավորել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան…

  • Էմանուել Մակրոնի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Ֆրանսիայ…

    🇫🇷🇦🇲 Էմանուել Մակրոնի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին |armenpress.am|

  • Եվրամիության պատվիրակությունը ժամանեց Երևան։ Պատվիրակության կազմում են Եվրահանձ…

    🇪🇺🇦🇲 Եվրամիության պատվիրակությունը ժամանեց Երևան։
    📌 Պատվիրակության կազմում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուսա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ |armenpress.am|

  • Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի գլխավորած պատվիրակությունն այցելել է …

    🇬🇷 Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    [Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ …

    🇦🇲🇨🇦 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ
    🇨🇦 Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու: 📌 Կանադայի վարչապետին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: