Category: Infocom

  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Կադարյանը՝ ՔՊ նվիրատուների …

    «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Կադարյանը՝ ՔՊ նվիրատուների ցանկում

    💰💰Ըստ ՔՊ-ի՝ 2025 թվականի տարեկան հաշվետվության՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Կադարյանը 2025 թվականին 2 մլն դրամի նվիրատվություն է կատարել կառավարող կուսակցությանը։
    Ավելի վաղը Factor.am-ը հայտնել էր նույնանուն կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի կատարած նույնքան նվիրատվության մասին։ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք փոխանցումը կատարել են «Իմ քայլը» հիմնադրամին և չի կարող մեկնաբանել՝ ինչպես է դա արտացոլվել ՔՊ-ի հաշվետվության մեջ։
    ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհանիսյանը մեր զրույցում նշեց, որ անհնարին է, որ մարդը հասցեատեր բաժնում լրացնի այլ կառույցի անուն, բայց նվիրատվությունը հասնի մեկ այլ կառույցի։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հե…

    🔸 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
    🔸 Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
    📌 Նիստի ընթացքում քննարկվել են ԱԽ իրավասության ընթացիկ հարցեր։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտր…

    ⚖️ Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
    [Հակակոռուպցիոն կոմիտե]|factor.am|
    ‼️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք ընտրակաշառք են բաժանել՝ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք քաղաքացիների։ 🔸 Բացի այդ, խախտվել է ընտրության ժամանակ…

  • Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևե…

    🚘 Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար։
    📌 Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով մայիսի 1-ի կապակցությամբ կազմակերպված միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը։
    [Երևանի քաղաքապետարան]

  • Մոսկվան արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքն ու շրջանառությունը։ Այ…

    🇷🇺 Մոսկվան արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքն ու շրջանառությունը։
    📌 Այս մասին հաղորդում է РБК գործակալությունը՝ Ռոսպոտրեբնադզորին վկայակոչելով։
    📣 Ըստ ռուսական կողմի՝ որոշումը կայացվել է հանքային ջրի բաղադրության ստուգումների և դրանց արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հետևանքով։
    🇷🇺 ՌԴ «Ազնիվ նշան» մակնշման պետական համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումն օնլայն և սովորական խանութներում: Նշվում է, որ շրջանառության մեջ եղել է 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգումը: 📌 Ըստ լրատվամիջոցների՝ շրջանառությունը…

  • Փաշինյանը հստակեցրեց, որ «Խաղաղության խորհրդին» մասնակցության մասով ֆինանսական …

    📌 Փաշինյանը հստակեցրեց, որ «Խաղաղության խորհրդին» մասնակցության մասով ֆինանսական պարտավորություն չկա, կա կամավորություն։
    🔸 «Կարծում եմ՝ ՀՀ-ն պետք է դուրս գա «աղքատ ազգականի» կարգավիճակից, որ բոլոր տեղերը գնում է և «վիզը ծուռ՝ անկյունում կանգնածի» կարգավիճակում է։
    🔸 Մենք պետք է մեր չափով ներդրում ունենանք, ես կարծում եմ՝ պետք է մասնակցություն ունենանք, և մենք կունենանք մասնակցություն»,- ճեպազրույցի ժամանակ ասաց նա։
    ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունով առկա են ՀՀ համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով։

  • Փաշինյանը պատմական է համարում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյ…

    💬 Փաշինյանը պատմական է համարում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի փոխայցերը երկու երկրներ:
    🗣 «Պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, երկարաժամկետում՝ ռազմավարական առումով, բարիդրացիական հարաբերություններ»,- նշեց վարչապետը: |armenpress.am|
    Աղվերանում Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ հանդիպումը:

  • Բացահայտվել են խոշոր չափերի՝ կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ …

    💰 Բացահայտվել են խոշոր չափերի՝ կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ

    🔸 «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, որի մոտ առկա է եղել կանխիկ 65 մլն․ ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն․ՀՀ դրամին համարժեք գումար է։
    🔸 1 օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգական՝ ՌԴ քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար՝ 7,6 մլն․ռուսական ռուբլի, որը շուրջ 37 մլն․ ՀՀ դրամին համարժեք գումար է»,- հայտնում է ՊԵԿ-ը։

  • Հայաստանի շուրջ 30 իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող ՀԿ-ներ բ…

    ✉️ Հայաստանի շուրջ 30 իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող ՀԿ-ներ բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ խորհրդի նախագահներին՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը:
    ℹ️ «Համոզված ենք, որ ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում: Ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր»,- ասված է նամակում։

  • Հայաստանը վատթարացրել է դիրքերը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2…

    📉 Հայաստանը վատթարացրել է դիրքերը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2026թ․ զեկույցում՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում:
    💬 Ըստ կազմակերպության՝ լրագրությունը՝ որպես մասնագիտություն, Հայաստանում հաճախ արժեզրկվում է և ենթարկվում ատելության խոսքի։
    🔸 «Լրագրողները հաճախ ճնշումների, վիրավորանքների և բռնության են ենթարկվում ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց աջակիցների կողմից խորհրդարանում, փողոցում և սոցիալական մեդիայում»,- ասված է զեկույցում՝ նկատառումով, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հաճախ մնում են անպատիժ: |azatutyun.am|