Category: Infocom

  • ՀԾԿՀ-ն որոշում է ընդունել մինչև 40%-ով նվազեցնել ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու, մ…

    ՀԾԿՀ-ն որոշում է ընդունել մինչև 40%-ով նվազեցնել ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու, մինչև 55%-ով՝ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները։
    🗣 Այս մասին հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

  • Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությ…

    🚫 Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
    🔸 «Ընկերությունը կաթսայատան գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Բոլոր 3 կաթսաների ապօրինի շահագործումը կասեցվել է։
    🔸 Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ»,- ասվում է ԲԸՏմ հաղորդագրության մեջ:

  • Թրամփը Պակիստանի խնդրանքով երկարաձգել է Իրանի հետ հրադադարը, բայց «շրջափակումը …

    🇺🇸🇮🇷 Թրամփը Պակիստանի խնդրանքով երկարաձգել է Իրանի հետ հրադադարը, բայց «շրջափակումը կշարունակվի»:
    🗣 «Ես մեր զինված ուժերին հրահանգել եմ շարունակել շրջափակումը և ամեն առումով մնալ պատրաստ և կարողունակ։ Հրադադարը կերկարաձգվի այնքան ժամանակով, մինչև նրանք առաջարկ ներկայացնեն, և քննարկումներն ավարտվեն այս կամ այն կերպ»,- գրել է Թրամփը։ |armenpress.am|
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը։

  • ՀՀ ՄԻՊ հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ, որևէ հաստատում, որ ադր…

    💬 ՀՀ ՄԻՊ հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ, որևէ հաստատում, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցությանը։
    ‼️ Պաշտպանի հաստատությունը բաց է գործընկեր ՄԻՊ հաստատությունների հետ ցանկացած համագործակցության և հաղորդակցության համար, եթե դա իրականացվում է՝ նշված չափանիշներին խստորեն հետևելով՝ անկախություն, անկողմնակալություն, չեզոքություն, էթիկական սկզբունքների պահպանում։
    🔸 ՄԻՊ-ը պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ և միջազգային չափանիշներով ՄԻՊ-ին վերապահված մանդատի շրջանակներում։ Կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական մանդատի շրջանակներում, որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։
    [ՀՀ ՄԻՊ-ը՝ ի պատասխան Ռուբեն Վարդանյանի ուղերձի]
    Ադրբեջանի ՄԻՊ-ը Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպմանը հայտնել է, որ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը, սակայն «այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել»։

  • 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի հա…

    ⚖️ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի համակարգված բաշխում կազմակերպելու և իրականացնելու գործով մեղադրվող Գոռ Սեդրակյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից:
    📌Հիշեցնենք, Գոռ Սեդրակյանը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու էր։ |1lurer.am|

  • Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի 5-ակի չեմպիոն: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա…

    🇦🇲🥇 Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի 5-ակի չեմպիոն:
    📌 Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ:

  • Ադրբեջանի իշխանությունները չեն կարողացել ապահովել պատասխանատվության ենթարկումը …

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի իշխանությունները չեն կարողացել ապահովել պատասխանատվության ենթարկումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց պաշտպանությունը, հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում՝ անդրադառնալով Բաքվում պահվող 23 հայ գերիներին։
    📣 «Ադրբեջանի իշխանություններն անողոքաբար ճնշում են այլախոհության բոլոր ձևերը, հարյուրավոր անձինք բանտարկված են անհիմն և քաղաքական դրդապատճառներով»,- ասված է զեկույցում։
    📌 Փաստաթղթում նշվում է նաեւ, որ բանտարկյալներին սպառնում են սեռական բռնությամբ և համակարգված կերպով զրկում են բժշկական օգնությունից։ |factor.am|

  • Գոռ Սահակյանը արծաթե մեդալ նվաճեց Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։…

    🏋️‍♂️ Գոռ Սահակյանը արծաթե մեդալ նվաճեց Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։

  • Amnesty International-ը կրկին քննադատել է Հայաստանի ոստիկանությանը: Կառույցը փա…

    🚔 Amnesty International-ը կրկին քննադատել է Հայաստանի ոստիկանությանը:

    📌 Կառույցը փաստում է, որ ոստիկանության բարեփոխումները չհաջողեցին մեղմել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցերի ժամանակ անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության հաշվետվողականության պակասի վերաբերյալ մտահոգությունները։
    «Սա հատկապես ակնհայտ էր 2024 թվականի մայիս և հունիս ամիսներին տեղի ունեցած հակակառավարական բողոքների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումների դեպքում»,- նշված է Amnesty International-ի հողորդագրությունում։ |azatutyun.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և…

    🇦🇲 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։
    🔸 Անդրադառնալով տարածաշրջանային փոխկապակցվածության թեմային՝ զրուցակիցներն ընդգծել են, որ նոր իրողությունների պայմաններում Հարավային Կովկասը կարող է փոխկապակցող կամրջի դեր կատարել:
    🔸 Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության շուրջ։
    [ՀՀ ԱԳՆ]