Category: Infocom

  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում մասնակցել է Եվրա…

    🔶 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստին։
    🔹Նախարարը ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակը և զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով գյուղատնտեսության ինտենսիվացումը, արտադրողականության բարձրացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և թվային գյուղատնտեսության զարգացումը։
    [էկոնոմիկայի նախարարություն]

  • Հայաստանի Հանրապետության համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքի…

    📌 Հայաստանի Հանրապետության համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
    🔶 Խանդանյանը հստակեցրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է առանց նախապայմանների: Նա հերքել է այն լուրերը, թե Թուրքիան պահանջներ է ներկայացրել Ցեղասպանության ճանաչման հարցից հրաժարվելու կամ Արարատ լեռը պետական խորհրդանիշներից հանելու վերաբերյալ:
    🗣 «Բանակցությունների որևէ փուլում նման պահանջ, նման նույնիսկ ակնարկ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից երբևէ չի եղել»,- շեշտել է նա: |factor.am|
    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջարկել Սարգիս Խանդանյանին:

  • Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել է, որ Կուրիլյան կղզիները …

    🇯🇵 Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել է, որ Կուրիլյան կղզիները պատմականորեն և ըստ միջազգային օրենքի ճապոնական տարածքներ են, և երկրի կառավարությունը խիստ բողոք է հայտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ: |1lurer.am|
    🇷🇺 🇯🇵 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ռուսաստանի և Ճապոնիայի միջև վիճարկվող Կուրիլյան կղզեխմբի Իտուրուպ կղզի, հայտնում է Reuters-ը։ 📌 Երկու հարևանները Երկրորդ աշխարհամարտից հետո այդպես էլ պաշտոնապես խաղաղության պայմանագիր չստորագրեցին։ Հիմնական խոչընդոտը…

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանից արտահանումն…

    🇦🇲🇦🇿 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան։
    🗣 «Ադրբեջանի հետ ապրանքների փոխադարձ առևտրի մասով օրակարգը կա, և առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան»,- ասել է վարչապետը՝ չհստակեցնելով, թե ինչ ապրանքների մասին է խոսքը։ |armenpress.am|

  • «Առավոտյան իրադրությունը քննարկել ենք Պաշտպանության նախարարի հետ։ Այսօր և առաջի…

    📢 «Առավոտյան իրադրությունը քննարկել ենք Պաշտպանության նախարարի հետ։ Այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք պատասխանատու են։
    📌 Ես որոշումը կայացրել եմ՝ ռազմական ոստիկանությունում փոփոխություններ կունենանք։ Բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություններ կունենանք և մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս և հետևությունների կգանք,- այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  բանակում խաղաղ պայմաններում զոհերի մասին հարցին։
    ❗️❗️ Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: ◼️ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 🔻 Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում…

  • «Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, ընդհանրապես պ…

    🔶 «Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, ընդհանրապես պետական ծառայության մեջ,  բայց այս փուլում նա նախընտրում է դադար վերցնել․ ես ըմբռնումով ու հարգանքով եմ վերաբերվում»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը
    ❗️ «Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է Անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակում մասնակցում կառավարության նիստին»,- Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի …

    ❗️❗️ Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
    ◼️ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    🔻 Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
    [ՀՀ պաշտպանության նախարարություն]

  • Էդուարդ Հակոբյանը վերանշանակվել են պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնո…

    📌 Էդուարդ Հակոբյանը վերանշանակվել են պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում, Եղիազար Վարդանյանը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում, իսկ Սուրեն Թովմասյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում:
    📃 Համապատասխան որոշումները հաստատվեցին Կառավարության նիստի ընթացքում։

  • ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրակա…

    🚫 ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Ժորա Գևորգյան Սամվելի» Ա/Ձ-ին և «ԱՄՄ» ՍՊԸ-ին պատկանող առևտրային տարածքներում։
    🔻 Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է , որ տնտեսավարողների կողմից իրացվող՝ նկարում պատկերված երեք պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։
    ❗️ Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։

    [ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին]

  • Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան բանակցություններ են անցկացնում էլեկտ…

    🇦🇿🇬🇪🇹🇷 Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան բանակցություններ են անցկացնում էլեկտրաէներգիայի վերգետնյա տարանցիկ միջանցք ստեղծելու շուրջ, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարարը։
    📌 Ինգա Փխալաձեի խոսքով՝ նոր նախաձեռնությունը Վրաստանի տարածքով կապահովի էլեկտրաէներգիայի մատակարարումը ցանկացած շահագրգիռ երկրից, առաջին հերթին՝ հարևան երկրներից, դեպի Եվրոպա։ |azatutyun.am|