Category: Infocom

  • Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած …

    🔶 Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
    🔹 Հարցին՝ խաղաղություն հնարավո՞ր է՝ Արցախի նախագահն ասաց, որ իրենք ձգտում են խաղաղության։
    🗣 «Խաղաղությունը ևս ընտրության հարց է, թե ինչ խաղաղություն ենք ուզում ու ինչ գնով, մենք ի՞նչ գին ենք վճարում այդ խաղաղության համար ու վճարելու ենք»,- նշել է նա։
    📌 Շահրամանյանը նշել է, որ արցախցիները պետք է կարողանան արժանապատիվ ապրել Հայաստանում, որն իրենց հայրենիքն է։ |tert.am|

  • Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 10-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց…

    🇦🇲 Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 10-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 0.5:3.5 հաշվով զիջեց Ուզբեկստանի թիմին:
    ♟10 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 20 հնարավորից ունի 15 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում, իսկ տղամարդկանց հավաքականը նույնպես 15 միավորով 12-րդ հորիզոնականում է։
    [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]
    🇦🇲 Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 10-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ։ ♟ Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ 🔹 10 խաղափուլից հետո…

  • Հայաստանի 4 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ։ Լոռու մարզի Թումանյան հ…

    🗳 Հայաստանի 4 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ։
    🔸 Լոռու մարզի Թումանյան համայնքում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։
    🔹 Արմավիրի մարզի Ֆերիկ, Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։

  • Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցը։ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ առավո…

    ❗️ Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցը։ 
    2020թ. սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07:10-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության դեմ՝ հրետակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: 
    Պատերազմն ավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ։ Հայկական կողմը կորցրեց վերահսկողությունը 7 շրջանների, ինչպես նաև Շուշիի և Հադրութի նկատմամբ։ 
    Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։
    Լուսանկարում՝ Ասկերան, 2022/«Ինֆոքոմ»

  • Սեպտեմբերի 26-ին Բաքվում հանդիպել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ու…

    🇦🇿🇷🇺 Սեպտեմբերի 26-ին Բաքվում հանդիպել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
    🔹 Ադրբեջանի կառավարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։
    🔸 Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցությանը։ |azatutyun.am|

  • Սեպտեմբերի 26-ին քաղաքացին ընկել է Ոսկեհատ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի …

    🔹 Սեպտեմբերի 26-ին քաղաքացին ընկել է Ոսկեհատ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ջրհորը:
    📌 Դեպքի վայր օգնության ժամանած փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից (մոտ 12 մետր) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Չինաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են փոխադարձաբար 30 միլիարդ դոլարի…

    🇺🇸 🇨🇳Չինաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են փոխադարձաբար 30 միլիարդ դոլարի չափով նվազեցնել մաքսատուրքերը՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած այցի արդյունքներով։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
    🔹 Պեկինն ու Վաշինգտոնը նաև մինչև 2027 թվականի հունվարի 10-ը երկարաձգել են երկկողմ առևտրային «հրադադարը», որը հայտնի է որպես Բուսանի համաձայնություն։
    📌 Կողմերը պայմանավորվել են նաև նոր երկխոսություն սկսել արհեստական բանականության շուրջ՝ քննարկելու դրա զարգացման հետ կապված ռիսկերն ու հնարավորությունները։ |azatutyun.am|

  • Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 10-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավա…

    🇦🇲 Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 10-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ։

    ♟ Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։
    🔹 10 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 20 հնարավորից ունի 15 թիմային միավոր (7 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։
    [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]
    🇦🇲♟ Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ 2.5:1.5 հաշվով։ 🏆 Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի…

  • ՄԱԿ ԳԱ շրջանակներում նախարար Միրզոյանը կարճ զրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ա…

    🇦🇲🇮🇷 ՄԱԿ ԳԱ շրջանակներում նախարար Միրզոյանը կարճ զրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ:
    🔹 Քննարկվել են առաջիկա ծրագրերը:
    [ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն]

  • Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում սեպտեմ…

    📌 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։
    ⛅️ Երևան քաղաքում սեպտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում։
    🌧 Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
    🔹 Սեպտեմբերի 27-ին, 28-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն]