Category: Infocom

  • Փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի կողմից ԱԺ ընտրութ…

    🎞 Փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի կողմից ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև օրենսդրական արգելքի պայմաններում նշված կուսակցությունների դաշինքի պատգամավորի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի կողմից միջնորդավորված եղանակով բարեգործության արգելքը խախտելու տարբեր դեպքերի մասին։
    ⚖️ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Կալանավորված և հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով հայտ…

    ‼️ Կալանավորված և հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով հայտարարություններ են տարածել «Նոր ուժ» և «Միասնության թևեր» կուսակցությունները:
    🔸 «Փաշինյանի և նրա թիմակիցների անհանդուրժող վարքագիծը քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, որոնք արտահայտվել են այլ դրվագներում ևս, ընդդիմախոսներին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ իրավապահներին տրվող ուղիղ հրահանգները համարում ենք ազատ խոսքը ճնշելուն ուղղված գործելաոճ, որը սպառնում է Հայաստանում ժողովրդավարությանն ու իրավական պետության հեռանկարին»,- ասվում է «Նոր ուժ»-ի հայտարարության մեջ:
    🔸 «Այս դեպքն ազդակ է ողջ հասարակությանը, թե ինչ է նշանակում, երբ իշխանությունը քաղաքացուն տեսնում է որպես թշնամի և վերածվում բռնապետության։ Մենք չպետք է թույլ տանք, որ ընտրարշավը լռեցնի այս աղաղակող դեպքը։ Մարդը չպետք է մոռացվի պեռաշկիների, ընդդիմադիրներին կզցնելու և նման վերնագրային նյութերի հետևում»,- հայտարարում է «Միասնության թևեր» կուսակցությունը:

  • ՊԵԿ-ը բացահայտել է 956 400 եվրո չհայտարարագրված կանխիկ դրամական միջոցի տեղափոխմ…

    💰 ՊԵԿ-ը բացահայտել է 956 400 եվրո չհայտարարագրված կանխիկ դրամական միջոցի տեղափոխման դեպքեր:
    🛬 Դորտմունդ-Երևան չվերթի ուղևորին՝ ՀՀ քաղաքացի Մ․Ն.-ին պատկանող ուղեբեռներում հայտնաբերվել է առանց համապատասխան մաքսային հայտարարագրման Հայաստան տեղափոխված ընդհանուր 578 050 եվրո կանխիկ դրամական միջոց, Նիդերլանդների քաղաքացի Ս․Ն.-ի ուղեբեռում՝ 378 350 եվրո կանխիկ դրամական միջոց: Հայտնել են ՊԵԿ-ից:

  • Հունիսի 2-ին Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան–Թո…

    🇦🇲🇹🇷 Հունիսի 2-ին Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան–Թուրքիա ցամաքային սահմանը և մեկնել Կարս՝ մասնակցելու Թուրքիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
    🤝 Հանդիպման ընթացքում երկու երկրների գործարար համայնքները, որոնք ներկայացնում են սննդամթերքի, խմիչքների, շշալցված ջրի, հյութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության, ծաղկի արտադրության և այլ ոլորտները, ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ոլորտում համագործակցության զգալի ներուժը և մտքեր փոխանակել ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
    ‼️ Այցը տեղի է ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում և երկու երկրների կառավարությունների աջակցությամբ: |armenpress.am|
  • Գլխավոր դատախազը վերացրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարա…

    ‼️ Գլխավոր դատախազը վերացրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն Խաչատրյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և Մարգարյանի սպանության մասով քրգործի վարույթը կարճելու մասին 1999թ. սեպտեմբերի 20-ի որոշումները։
    📌 Որոշումները վերացվել են նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով Քննչական կոմիտեում իրականացված վարույթի արդյունքներով։
    [Գլխավոր դատախազություն]

  • «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է երկու ամսով: Այս մասի…

    👨‍⚖️ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է երկու ամսով:
    🗣 Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ ՔԿ-ից:
    Ձերբակալվել է Ալիկ Ալեքսանյանը. ՔԿ-ն հայտնում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի բացահայտման մասին

  • ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է, որ իրանական հրթիռները գիշերը հարվածել են Բահրեյնին, Քուվեյ…

    🇺🇸 ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է, որ իրանական հրթիռները գիշերը հարվածել են Բահրեյնին, Քուվեյթին և տարածաշրջանային այլ թիրախների, սակայն հաջողության չեն հասել: Նշվում է, որ ի պատասխան՝ ամերիկյան ուժերը խոցել են տարածաշրջանային ջրերում քաղաքացիական նավեր թիրախավորող իրանական ԱԹՍ-եր։ Թիրախավորվել է նաև Հորմուզի նեղուցին կից Քեշմ կղզին։
    🇮🇷 ԻՀՊԿ-ն, ի պատասխան Քեշմ կղզուց հարավ գտնվող կապի աշտարակի վրա ամերիկյան հարձակմանը, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ հարձակվել է Բահրեյնում տեղակայված ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբի, ինչպես նաև տարածաշրջանային չհստակեցվող մեկ այլ երկրում գտնվող ավիաբազայի և ուղղաթիռների վրա։ |azatutyun.am|

  • Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի…

    🇦🇲🇹🇷 Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
    🎉 Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51-րդ տարեդարձի առիթով։
    🤝 Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես՝ ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար։
    [ՀՀ կառավարություն]

  • Այսօր ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 26-րդ օրն էր։ Կարդ…

    🗳 Այսօր ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 26-րդ օրն էր։
    📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 26-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 26-րդ օրը — Infocom

    Այսօր ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 26-րդ օրն էր։ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «գործ կարելու» ակցիա է իրականացրել Գլխավոր

  • Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության, քաղաք…

    ❗️ Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության, քաղաքական բազմակարծության և ազատ ընտրությունների գաղափարի դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

    🗣 ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը խստորեն դատապարտում է այսօր Մասիս քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ տեղի ունեցած հարձակումը։
    🔸 Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորինս արագ բացահայտել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այս օրերին որոշվում է մեր պետության և ժողովրդի ապագան, ուստի առավել քան կարևոր է, որ քաղաքական գործընթացներն ընթանան խաղաղ, արդար, օրինական և ժողովրդավարական մթնոլորտում»,- նշված է հայտարարության մեջ։
    ❗️Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմակիցների վրա։ 🔸 Սայիդա Պողոսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից երեւում է, որ մի քանի անձ հարձակվում են «Ուժեղ Հայաստանի» շապիկներով մարդկանց վրա ու հարվածում, քաշքշում նրանց։ Ըստ հրապարակված…