Category: Infocom

  • «Բոլորին դեմ եմ»-ը «գործ կարելու» ակցիա է իրականացրել Գլխավոր դատախազության դիմ…

    🪧 «Բոլորին դեմ եմ»-ը «գործ կարելու» ակցիա է իրականացրել Գլխավոր դատախազության դիմաց։
    🔸 Ակցիայի ընթացքում ոստիկանի կեղծ հագուստով մասնակիցը «գործ կարեց» «Սարդ մարդու» հագուստին, ապա ձեռնաշղթաներ հագցրեց և տարավ։
    📣 «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Սպարտակ Կյուրեղյանը հայտարարեց՝ այս «գործ կարելու» գործողությունը տեսնում են նաև իրականությունում․ «Մենք խիստ անարդար ենք համարում այն, որ Արտուր Օսիպյանին ձերբակալել են․ որևէ պատճառ չկա նրան այսքան ժամանակ պահելու, առավել ևս 14 օր է՝ հացադուլ է անում»։
    🗣 Նրա խոսքով՝ իրենք կարծում են, որ ՀՀ-ում էլի կան քաղբանտարկյալներ բացի Արտուր Օսիպյանից, որոնց գործերը տարբեր կերպ «կարվել են»․ «Կեղծվել են որոշ ապացույցներ, մոտարկվել են։ Այս անարդարությանը չէինք կարող չանդրադառնալ։ Հուսով ենք, որ այս ամենը կտարածվի մարդկանց մոտ, բողոքի ալիք կբարձրանա ու հնարավորություն կընձեռնվի, որ այդ մարդը լինի ազատության մեջ»։

  • Փաշինյանը սխալ քայլ է համարում ԵԱՏՄ-ի կողմից կիրառվող սահմանափակումները. «Տրամա…

    💬 Փաշինյանը սխալ քայլ է համարում ԵԱՏՄ-ի կողմից կիրառվող սահմանափակումները. «Տրամադրում են մարդկանց ԵԱՏՄ-ի դեմ։ Իսկ ինձ համար՝ իբրև ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյայի, դա խնդիր է»:
    🗣 Այդ մասին նա ասել է Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ՝ պատասխանելով «Իզվեստիա» թերթի լրագրողի հարցին։
    📌 Անդրադառնալով «Ռոսելխոզնադզորի» արձանագրած խախտումներին՝ Փաշինյանը նշել է՝ առանձին ընկերություններ կարող են խնդիրներ ունենալ, բայց, ընդհանուր առմամբ, ըստ նրա՝ Հայաստանը շարունակում է լավացնել որակի նկատմամբ վերահսկողությունը։ |arm.sputniknews.ru|

  • Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի …

    ‼️ Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի որդին ճանաչվել է տուժող:
    👨‍⚖️ Դատարանը բավարարել է Սաշա Աֆյանի վերաբերյալ դատարանում քննվող քրեական գործի շրջանակում դատախազի միջնորդությունը :
    ℹ️ Դատախազը 2026թ. ապրիլի 27-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանի կենտրոնում, այնուհետև ոստիկանության բաժնում խոշտանգման ենթարկված, սակայն ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար 2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով ապօրինի դատապարտված, իսկ հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի որդուն նույնպես տուժող ճանաչելու վերաբերյալ:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Ձերբակալվել է Ալիկ Ալեքսանյանը. ՔԿ-ն հայտնում է բազմաթիվ անձանց նյութապես շահագր…

    Ձերբակալվել է Ալիկ Ալեքսանյանը. ՔԿ-ն հայտնում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի բացահայտման մասին
    🔻 ՔԿ-ն պարզել է, որ 2025թ. հոկտեմբերի 8-ից մինչև 2026թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մեր ձևով» ՀԿ-ի բանկային հաշիվներին Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, «Ինտեգո Էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններից որպես «Նվիրատվություն», «Փոխառության տրամադրում» փոխանցվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար ԱՄՆ դոլար:
    🔻 Ըստ ՔԿ-ի՝ Ալիկ Ալեքսանյանը գումարն օրինական գործունեության պատրվակով լեգիտիմացնելու նպատակով՝ աշխատանքի ընդունված քաղաքացիներին մեկ կամ ավելի ամիս որպես աշխատավարձ, ինչպես նաև ծառայությունների մատուցման դիմաց վճարելու քողի ներքո, նյութապես շահագրգռել է՝ ուղղորդելով մասնակցել Կարապետյանի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի ցույցերին և հավաքներին:

  • Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայո…

    ‼️ Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին:
    📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    [ՀՀ ՊՆ]

  • Փաշինյանը Սևանում խոստացավ աջակցության ծրագրեր անել, եթե որևէ ապրանքի արտահանմա…

    ‼️ Փաշինյանը Սևանում խոստացավ աջակցության ծրագրեր անել, եթե որևէ ապրանքի արտահանման արգելքը անարդար է եղել:
    🗣 «Այն, ինչ պետք էր արտահանել և չի արտահանվել, մենք այդ ապրանքների դեպքում սուբսիդավորում կիրականացնենք, որպեսզի մեր տնտեսության մեջ տուժողներ չլինեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
    📌 Ապա ՔՊ վարչապետի թեկնածուն հիշեցրեց, որ այս ընտրությունները խաղաղության մասին են, և պետք չէ մոռանալ դրա մասին և կենտրոնանալ «բիբարի խնդրի» վրա: Ի պատասխան քաղաքացիներից մեկն արձագանքեց, որ «և՛ խաղաղությանը պետք է տեր կանգնել, և՛ բիբարին», ինչին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց. «Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք»:

  • Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է՝ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Կոտայքի մարզի Բյուրեղավա…

    🎞 Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է՝ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի տարածքային գրասենյակի ղեկավարը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի բնակչին խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
    ⚖️ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մեղադրյալներ, կատարվել խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    [Հակակոռուպցիոն կոմիտե]

  • Վաղ առավոտից Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում։ ՆԳՆ-ից 1lurer….

    🔍 Վաղ առավոտից Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում։
    🗣 ՆԳՆ-ից 1lurer.am-ին հայտնել են, որ քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները երկու տասնյակից ավելի հասցեներում իրականացնում են խուզարկություններ։

  • Արդեն երրորդն օրն է՝ ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Մի…

    ℹ️ Արդեն երրորդն օրն է՝ ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների վարձակալած բնակարաններում՝ հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:
    📌 Երիցյանի պնդմամբ՝ Մհեր Միրզոյանին կասկածում են բացառապես արտաքին նմանության, մասնավորապես՝ աչքերի նմանության հիմքով։
    🗣 «Չնայած տեսանյութում խոսող անձի աչքերի գույնը ակնհայտորեն տարբերվում է Մհեր Միրզոյանի աչքերի գույնից և բացի այդ՝ վերջինս արդեն երեք տարուց ավել է բնակվում է ՌԴ-ում, այդուհանդերձ, ինտենսիվ գործողությունները շարունակվում են, իսկ նրա նկատմամբ էլ հայտարարված է հետախուզում»,- գրել է փաստաբանը:
    Վարչապետի սպանության նախապատրաստության գործով մեղադրվող Մ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

  • Թրամփը հայտարարել է՝ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո իսրայելական զորքերը …

    🇺🇸🇮🇱 Թրամփը հայտարարել է՝ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո իսրայելական զորքերը չեն մտնի Բեյրութ:
    🗣 «Շատ արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Նեթանյահուի հետ, շատ լավ հեռախոսազանգ ունեցա «Հեզբոլահ»-ի հետ, և նրանք համաձայնեցին, որ բոլոր կրակոցները դադարեցվեն»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։ |azatutyun.am|