Category: Infocom

  • Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության, քաղաք…

    ❗️ Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության, քաղաքական բազմակարծության և ազատ ընտրությունների գաղափարի դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

    🗣 ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը խստորեն դատապարտում է այսօր Մասիս քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ տեղի ունեցած հարձակումը։
    🔸 Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորինս արագ բացահայտել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այս օրերին որոշվում է մեր պետության և ժողովրդի ապագան, ուստի առավել քան կարևոր է, որ քաղաքական գործընթացներն ընթանան խաղաղ, արդար, օրինական և ժողովրդավարական մթնոլորտում»,- նշված է հայտարարության մեջ։
    ❗️Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմակիցների վրա։ 🔸 Սայիդա Պողոսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից երեւում է, որ մի քանի անձ հարձակվում են «Ուժեղ Հայաստանի» շապիկներով մարդկանց վրա ու հարվածում, քաշքշում նրանց։ Ըստ հրապարակված…

  • Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր փոխգործակցությունից, հայտարարել է…

    🇺🇸🇷🇺 Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր փոխգործակցությունից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսում լսումների ժամանակ:
    🗣 «Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ նրանք ցանկանում են, որ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում ԱՄՆ-ի հետ աճող հարաբերությունների պատճառով»,- ասել է պետքարտուղարը:
    📌 Ռուբիոն նաև նշել է, որ որևէ կերպ չեն միջամտում ՀՀ-ի ինքնիշխանությանը, այլ հետաքրքրված են Հայաստանի հետ հարաբերություններով, որը հիմնված է ոչ միայն խաղաղության, այլև փոխշահավետ գործակցության վրա: |1lurer.am|

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ՀՀ քաղաքացու անձնագ…

    ⚖️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը վերադարձվեց նրան, որպեսզի նա կարողանա մասնակցել ընտրություններին։
    📌 Նշենք, որ Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է, նրա անձնագիրը վերադարձնելու հարցը քննարկման առարկա էր դարձել նաև նախորդ դատական նիստի ընթացքում, իսկ թե ինչպես և որ կառույցի աշխատակիցներն են ուղեկցելու Կարապետյանին ընտրություններին, դեռ հայտնի չէ: |factor.am|

  • «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակում ներ…

    📄 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 40 մլն 316 հազար դրամ եկամուտ և 206 մլն 775 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի նոր դեպք է բացահայտել։ Փաստական տվյալներ են…

    ⚖️ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի նոր դեպք է բացահայտել։
    📌 Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու հանդիսացող և նույն կուսակցության անունից հանդես եկող անձը կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց հիշյալ կուսակցության ընտրելու պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք։

  • Մայիսի 29-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել էր, որ արցախցիները իրավունք ուն…

    🗳⚖️ Մայիսի 29-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել էր, որ արցախցիները իրավունք ունեն մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։ Հայտնի էր դարձել, որ Վարչական դատարանը պարտավորեցրել է ընտրողների ցուցակում ընդգրկել երեք արցախցու։ Ըստ որոշման՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց քաղաքացիությունը չի կարող դադարեցված համարվել կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանություն ստանալու փաստի ուժով։
    🗣 ՆԳՆ-ն բողոքարկել է վճիռները՝ նշելով, որ դատարանը չի անդրադարձել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը եւ թույլ է տվել դատավարական նորմերի խախտումներ։ Մինչդեռ Երիցյանի պնդմամբ՝ այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ։
    📣 Հայ ազգային կոնգրեսի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել Վարչական դատարանի կայացրած որոշումների վերաբերյալ՝ նշելով, որ սա ոչ միայն արդարության վերականգնում է, այլև քայլ՝ հասարակության համախմբման և պետականության ամրապնդման ճանապարհին։
    📃 ՀԱԿ-ից հայտարարում են, որ իրավունքի իրացման համար անհրաժեշտ է արագորեն դիմել պետական լիազոր մարմնին՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ ընտրացուցակներում ներառվելու նպատակով։

  • Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմակիցների վրա։ Սայիդա Պող…

    ❗️Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմակիցների վրա։
    🔸 Սայիդա Պողոսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից երեւում է, որ մի քանի անձ հարձակվում են «Ուժեղ Հայաստանի» շապիկներով մարդկանց վրա ու հարվածում, քաշքշում նրանց։ Ըստ հրապարակված կադրերի՝ մի տղամարդ հարվածում է նաեւ կանանց։ Թե ովքեր են նրանք՝ այս պահին հայտնի չէ։

  • Պաշտոնապես բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծը․ մասնակցել է նաև …

    🚇 Պաշտոնապես բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծը․ մասնակցել է նաև ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
    📣 Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հաղորդել է, որ նոր երկաթուղային գիծը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ռազմավարական նախագիծ է, որը կարևոր դեր է խաղում Եվրոպայի և Ասիայի միջև կապի ամրապնդման գործում։ |armenpress.am|

  • Ռուսաստանը վաղվանից սահմանափակում է Հայաստանից կարտոֆիլի, սմբուկի և չրերի արտահ…

    🇷🇺🥔 Ռուսաստանը վաղվանից սահմանափակում է Հայաստանից կարտոֆիլի, սմբուկի և չրերի արտահանումը ՌԴ։
    📣 Գերատեսչության պնդմամբ՝ «սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ չի մշակվել առաքվող ապրանքների անվտանգության ապահովման հստակ ալգորիթմը»։
    🗣 «Սահմանափակումների ներդրումը մեկ անգամ ևս հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում կատարել գյուղատնտեսական արտադրողներին վերահսկելու իրեն վերապահված գործառույթը», — նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության մեջ։ |azatutyun.am|
    ❗️🍇 «Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 2-ից կսահմանափակի Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը։ 📌 Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը։

  • Առաջիկա 10 տարում ոչինչ չեն կարողանա արտահանել Եվրոպա․ դա շատ երկար ու բարդ գոր…

    🍅 Առաջիկա 10 տարում ոչինչ չեն կարողանա արտահանել Եվրոպա․ դա շատ երկար ու բարդ գործընթաց է․ Ռոբերտ Քոչարյան
    🗣 Այս մասին նա ասել է՝ քարոզարշավի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին։ Ըստ նրա՝ եվրոպացի ֆերմերները թույլ չեն տալիս, որ որևէ մեկը մուտք գործի իրենց շուկա։
    📣 Պատասխանելով ՌԴ-ի՝ հայկական գյուղմթերքի ներկրման սահմանափակումների մասին հարցին` Քոչարյանը նշեց՝ «Փաշինյանը գաղափար չունի դեպի ՌԴ արտահանման ծավալների մասին». «Հայաստանը չունի նման փողեր և կորուստները փոխհատուցելու հնարավորություն։ Մի քանի օր առաջ ասում էին, թե հարցը տեխնիկական է, իսկ էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես ասում էր, թե բոլոր հարցերը լուծված են»,- հավելել է Քոչարյանը։ |news.am|