Category: Infocom

  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը հայտարարել է, որ կազմակերպության ան…

    📌 ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը հայտարարել է, որ կազմակերպության անդամ երկրները Հայաստանը համարում են ՀԱՊԿ դաշնակից:
    🗣 «Հայաստանն ի սկզբանե եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ներդրում ունենալով հավաքական ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները նախկինի պես այդ երկիրը դիտարկում են որպես կազմակերպության դաշնակից»,- ասել է Մասադիկովը:|1lurer.am|
    🇦🇲🇷🇺 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին ՀԱՊԿ-ի և ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարության մասին։ 🗣 «Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել: Հայաստանը ինչպես հայտարարել է, մի քանի տարի է՝ ինչ…

  • Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղու…

    🇺🇸 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարի ԱՄՆ տարածք:
    🔹 Թրամփը կոչ է արել ամերիկացիներին ընդունել բենզինի փոքր-ինչ բարձր գները՝ որպես Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը կանխելու գին։ |azatutyun.am|
    🇮🇷🇴🇲 Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանի հետ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ուղիներ սահմանող համաձայնագիրը գտնվում է վերջնական փուլում, հայտնում է Reuters-ը: 📌 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախօրեին…

  • Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մոտ տեղի է ունեցել 7.7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս պահի…

    📍 Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մոտ տեղի է ունեցել 7.7 մագնիտուդով երկրաշարժ։
    ▪️ Այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել է 20-ի։
    👨‍🚒 Փրկարարները շարունակում են փլատակների ապամոնտաժումը՝ ողջ մնացածներին որոնելու համար, հաղորդում է AFP-ն։ |news.am|

  • Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել ե…

    👨‍🚒📌 Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղաքունքի և Կոտայքի մարզերում։
    📌 Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ։
    🔸 Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների, թեքված սյուների ապամոնտաժման, ամրացման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում․ դեպքի վայր են մեկնել փրկարարական և ոստիկանական …

    ❗️Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում․ դեպքի վայր են մեկնել փրկարարական և ոստիկանական ուժեր։
    🔸 Ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրերն, ընկել երթևեկելի հատված և մայթին։
    📌 Ըստ նախնական տվյալների՝ տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքենա։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Վերջին երկու շաբաթների ընթացքում ահազանգեր են ստացվել, որ հանրապետության տարբե…

    ❗️⛪️ Վերջին երկու շաբաթների ընթացքում ահազանգեր են ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ են կատարվում․ հափշտակվել են խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ։
    📌 Հայտնի է դարձել, որ գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ. նրանք ձերբակալվել են։
    🔸Պարզվել է, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել, մնացած մասը հայտնաբերվել է մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքա…

    🇦🇲🇺🇦 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ:
    🔸 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները:
    🔸 Երկուստեք արձանագրվել է վերջին շրջանում գրանցվող առևտրաշրջանառության աճի դրական դինամիկան։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կի…

    ⚖️ Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է, կիրառվել է գրավ: Այս մասին news.am–ը տեղեկացել է Դատական դեպարտամենտից։
    📌 Որոշումը կայացվել է հուլիսի 9–ին։
    ⚖️ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 20 մլն դրամ գրավով: [Դատական դեպարտամենտ] |1lurer.am|

  • Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ …

    ⚖️ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը։
    📌 Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դատական նիստի օրը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։
    👨‍⚖️ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին: Այս մասին տեղեկանում ենք « Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: |factor.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական …

    ✍️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։
    [ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն]