Category: Infocom

  • «Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար։ Մարտի 12-ին Կոտայքի մար…

    🚫 «Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար։
    👷 Մարտի 12-ին Կոտայքի մարզի Արգել գյուղի կոյուղու խցանման վերացման աշխատանքներով պայմանավորված «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացել են Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը, ինչի հետևանքով կոյուղաջրերը լցվել են Հրազդան գետ։
    💧 Մարտի 14-ին կոյուղաջրերի արտահոսքը դեպի Հրազդան գետ դադարեցվել է։
    📌 Նշված արարքը, առանց լիազոր մարմնի կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվության, ենթակա է վարչական պատասխանատվության։
    [Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին]

  • #գիտարբուք Սարհատ Պետրոսյանի հետ․ «Քաղաքաշինությո՞ւն թե՞ քաղաքային պլանավորում»Ճ…

    #գիտարբուք Սարհատ Պետրոսյանի հետ․ «Քաղաքաշինությո՞ւն թե՞ քաղաքային պլանավորում»
    Ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանի հետ քննարկել ենք հետևյալ թեմաները՝
    — Ծանոթություն,
    — Քաղաքաշինություն և քաղաքային պլանավորում․ որն է տարբերությունը,
    — Կա՞ կապ քաղաքային պլանավորման խնդիրների ու մարդկանց փոխհարաբերությունների ու մշակույթի միջև,
    — Ոլորտի, բնակավայրի ապաճարտարապետականացումը,
    — Որն է ինչ-որ նախագծի վերաբերյալ դժգոհության, մասնագիտական կարծիքի, քաղաքի զարգացման բալանսավորման մեխանիզմը,
    — Արդյոք անհրաժեշտ է քաղաքային պլանավորումը, և խելացի քաղաքների գաղափարը,
    — «Գնթունիկի էֆեկտը», քաղաքային պլանավորման միջոցով զարգացումն ապահովելն ու զարգացումը կառավարելը։

    #գիտարբուք Սարհատ Պետրոսյանի հետ․ «Քաղաքաշինությո՞ւն թե՞ քաղաքային պլանավորում»

    #infocom #ինֆոքոմ #գիտարբուք
    Բոլոր գիտարբուքները՝ https://youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSyeoJs147cRUZFtxwFzYyJtt&si=KE0WiMAbuhpK6uIG
    ________________
    Ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանի հետ քննարկել ենք հետևյալ թեմաները՝
    0:00 Ծանոթություն…

  • Ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 202 երեխա,…

    🇮🇷 Ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 202 երեխա, որոնցից 12-ը՝ հինգ տարեկանից ցածր։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։
    📌 Զոհվել է նաև 223 կին, նրանցից երեքը հղի են եղել։
    🏥 Բացի այդ, ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով երկրում վնասվել է առնվազն 153 առողջապահական հաստատություն։ |azatutyun.am|
    🇮🇷🇮🇱 Իսրայելում Իրանի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում 108 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Իսրայելի առողջապահության նախարարությունը։ 📌 Նշվում է, որ նրանցից 96-ը ստացել են թեթև վնասվածքներ, երկուսի վիճակը միջին…

  • Իսրայելում Իրանի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում 108 մարդ տարբեր վնասվածք…

    🇮🇷🇮🇱 Իսրայելում Իրանի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում 108 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Իսրայելի առողջապահության նախարարությունը։
    📌 Նշվում է, որ նրանցից 96-ը ստացել են թեթև վնասվածքներ, երկուսի վիճակը միջին ծանրության է, իսկ 9-ը դեռ բուժզննում են անցնում։
    🏥 Հակամարտության սկսվելուց ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Իսրայելում 3 հազար 195 մարդու է բուժօգնություն է ցուցաբերվել ստացած վնասվածքների համար։ |azatutyun.am|

  • Հրապարակային պետք է ցույց տանք մեր սպառազինությունը։ Այս մասին Կապանում քաղաքաց…

    🇦🇲 Հրապարակային պետք է ցույց տանք մեր սպառազինությունը։ Այս մասին Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    🗣 «Մենք, սակայն, դա անում ենք խաղաղությունը ընդգծելով և խաղաղության համատեքստում. խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն»,- ասել է նա։
    📌 Փաշինյանն ընդգծել է, որ ցուցադրելու են միայն իրենց կառավարության օրոք և հիմնականում 2022-ից հետո ձեռքբերված սպառազինությունը։ |tert.am|
    🔸 Փաշինյանն այս գաղափարը մեկնաբանում է նրանով, որ ավելի վաղ արված իր առաջարկից հետո շատ մեծ թվով քաղաքացիներ են ցանկացել տեսնել նոր ձեռքբերված սպառազինությունը։
    ❗️Փաշինյանը նախկին նախագահներին առաջարկել է տանել, ցույց տալ բանակի վերջին տարիների սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը։ 🗣 «Մենակ էն ամենապինդ դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի»…

  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։ [ՆԳՆ փրկարար…

    🇷🇺🇬🇪 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]
    🛣 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: 📌 Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ 🚚 Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար, Բերդ-Ճամբարակ, Լուսաշող-Լանջառ,…

  • Թրամփի վարչակազմը մերժել է մերձավորարեւելյան դաշնակիցների փորձերը՝ սկսել դիվանա…

    🇺🇸 Թրամփի վարչակազմը մերժել է մերձավորարեւելյան դաշնակիցների փորձերը՝ սկսել դիվանագիտական բանակցություններ՝ ուղղված Իրանի դեմ պատերազմն ավարտելուն։ Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
    🇮🇷 Իր հերթին, Իրանը մերժել է հրադադարի ցանկացած հնարավորություն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածները չեն դադարել, հայտնել են գործակալության իրանական բարձրաստիճան աղբյուրները։ |news.am|

  • Իրանը Իսրայելի ու ԱՄՆ-ի հարձակման ֆոնին շարունակում է ինտենսիվ հարվածները Ծոցի …

    🇮🇷 Իրանը Իսրայելի ու ԱՄՆ-ի հարձակման ֆոնին շարունակում է ինտենսիվ հարվածները Ծոցի երկրների տարածքներին։
    🇰🇼 Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթի միջազգային օդանավակայանի օբյեկտներին՝ վնասելով օդանավակայանի ռադարային համակարգի մի մասը։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով Քուվեյթի իշխանություններին։
    🛫 Միջադեպի հետեւանքով ուղեւորներից կամ օդանավակայանի անձնակազմից ոչ ոք չի տուժել։ |news.am|

  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզու…

    🛣 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
    📌 Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
    🚚 Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար, Բերդ-Ճամբարակ, Լուսաշող-Լանջառ, Սարավան-«Զանգեր» և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
    🏔 Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    📌 Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սևան, Ճամբարակ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան-Ոսկեպար, Բերդ-Ճամբարակ, «Մեղրու սար» և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներում տեղում է ձյուն։
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Բրոնզեդարյան տեխնոլոգիաները ժամանակակից մարդու ձեռքերում․ Փորձարարական հնագիտութ…

    Բրոնզեդարյան տեխնոլոգիաները ժամանակակից մարդու ձեռքերում․ Փորձարարական հնագիտության լաբորատորիայից ներս
    🏺 Երբեմն հնագիտության մեջ միայն գտածոների հայտնաբերումը, թվագրումն ու արտաքին զննությունը բավարար չեն որևէ ժամանակաշրջանի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար։
    ⛏️ Նման դեպքերում գործի են դրվում փորձարարական հնագիտության մեթոդները․ գիտնականները փորձում են նույնությամբ կրկնել հնագույն հասարակությունների փորձառությունն ու վերակազմել նրանց ստեղծածը։
    🏹 Փորձրարարական հնագիտության լաբորատորիայի գիտնականները հենց այս մեթոդով են ուսումնասիրում Բրոնզի դարը՝ վերստեղծելով բրոնզեդարյան զենքեր ու այլ առարկաներ։
    🔗 Կարդալ ավելին