Category: Infocom

  • Հարցին, թե եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճա՞կն էլ է ՀՀ կառավարության արտաքին քաղ…

    Հարցին, թե եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճա՞կն էլ է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությանը հակասելուց բխում, Փաշինյանը պատասխանել է, որ ինքը բազմիցս նշել է, թե Կաթողիկոսը և մյուս հոգևորականները կառավարարվում են ՊԱԿ գործակալի խողովակով և տրամաբանությամբ, և այդպիսով «խոցելի են դարձնում, որ մարդկանց հեշտությամբ հավաքագրեն»:
    🗣 «Եթե պատարագի ընթացքում հնչում է Արցախի Հանրապետություն, դա ի՞նչ է նշանակում, նշանակում է պատերազմի կոչ, ուրիշ բան չի նշանակում: Լավ, ոչ էսօր, վաղը, մյուս օրը: Դրա համար ենք ասում, որ Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ՝ խմբ.) և նրա խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն են ստանձնել: Չպետք է լինի նման բան: Ո՞նց կարող է երկրում լինել 6 հատ արտաքին քաղաքականություն»,- ասել է Փաշինյանը:
    Այն պետական պաշտոնյան, որ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, կազատվի պաշտոնից:

  • Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հրաժարականի դիմում է գր…

    ‼️ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հրաժարականի դիմում է գրել Փաշինյանի ցուցումով:
    🗣 Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց հենց ինքը Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ գիրք նվիրելը ինքը համարել է «Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն»:
    🔸 «Երբ երկրի վարչապետը ասում է՝ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ի՞նչ է նշանակում: Էս երկրում քանի՞ հոգի կարող է արտաքին քաղաքականության վարել: Այն պետական պաշտոնյան, որ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, կազատվի պաշտոնից: Մենք պետությո՞ւն ենք, թե՞ սա ինքնագործ խմբակ է»,- ասաց նա:
    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռանում է աշխատանքից.

  • Փաշինյանը համոզված է՝ ռուսաստանաբնակ ՀՀ քաղաքացիները իրենց օգտին կքվեարկեն, եթե…

    💬 Փաշինյանը համոզված է՝ ռուսաստանաբնակ ՀՀ քաղաքացիները իրենց օգտին կքվեարկեն, եթե տեսականորեն նման հնարավորություն լինի:
    Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով «Անկախ դիտորդ»-ի հայտարարության վերաբերյալ հարցին, ըստ որի՝ «քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ` արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար»:
    📌 Փաշինյանն ընդգծեց, որ առաջին հերթին սրան պետք է տրվի իրավական գնահատական:

  • Կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնում «Միասնության թևեր» քաղաքական նա…

    🔸 Կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները:
    🗣 Նրանք հայտնեցին, որ «Կառավարությանը փոխանցելու են փաստաթուղթ, որը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքում 2025թ. Ադրբեջանի կողմից իրականացված նոր ներխուժումներին, դիրքային բարելավումներին և ամրացման աշխատանքներին»։ Փաստաթուղթը ներառում է նաև կոորդինատային տվյալներ։
    📌 Մարտի 10-ին նախաձեռնության անդամները նույնաբովանդակ փաստաթուղթ են փոխանցել նաև ՊՆ-ին: |news.am|
    Թաթոյանի պնդումները և Պապիկյանի հերքումը. ինչ են ցույց տալիս արբանյակային պատկերները

  • Նավթի գինը դարձյալ հասել է 100 դոլարի, չնայած նրան, որ Միջազգային էներգետիկ գոր…

    📈 Նավթի գինը դարձյալ հասել է 100 դոլարի, չնայած նրան, որ Միջազգային էներգետիկ գործակալությունը համաձայնության էր հասել պաշարներից ռեկորդային 400 միլիոն բարել նավթ դուրս բերել համաշխարհային շուկա:
    🇮🇷 Իրանը ակտիվացրել է հարվածները էներգակիրների վրա իրաքյան ջրերում. CNN-ը ֆիքսել է, թե ինչպես է իրանական ԱԹՍ-ն հարվածում Օմանի նավահանգստում գտնվող վառելիքի բաքին։
    🇮🇱🇱🇧 Իսրայելը շարունակում է օդային հարվածները Բեյրութի, ինչպես նաև Լիբանանի այլ շրջանների ուղղությամբ. մոտ 800 հազար մարդ է տեղահանվել:
    🇺🇸 ԻՀՊԿ խոսնակը հայտնել է, որ շարունակելու են հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին:

  • Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 13…

    🇮🇷 Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 1348 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ ավելի քան 17 հազարը։
    🗣 Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին:
    💬 «Ագրեսորները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, պարտավոր են լիովին փոխհատուցել Իրանի և նրա քաղաքացիների դեմ շարունակվող հարձակումների հետևանքով պատճառված վնասը, ներառյալ ցանկացած նյութական վնաս»,- ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում հայտարրաել է Իրավանին։ |news.am|

  • ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով դատապարտում է հարևան երկրների վրա Իրանի հարված…

    🇺🇳🇮🇷 ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով դատապարտում է հարևան երկրների վրա Իրանի հարվածները, որոնք Իսլամական Հանրապետությունը իրականացնում է ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների:
    🗳 ՄԱԿ տվյալներով Բահրեյնի՝ Ծոցի համագործակցության խորհրդի անունից առաջարկված բանաձևին աջակցել է Անվտանգության խորհրդի 13 անդամ, ՌԴ-ն և Չինաստանը ձեռնպահ են մնացել:
    📑 Բանաձևը պահանջում է, որ Իրանն անհապաղ դադարեցնի հարևան երկրների վրա հարձակումները: Հեղինակները Իսլամական Հանրապետության այս գործողությունները անվանում են միջազգային իրավունքի խախտում և միջազգային անվտանգությանը սպառնացող լուրջ սպառնալիք: |news.am|

  • Ընտրակաշառքի գործով անցնող Սեդրակ Առուստամյանը մեղավոր է ճանաչվել: Նա մեղադրվու…

    👩‍⚖️ Ընտրակաշառքի գործով անցնող Սեդրակ Առուստամյանը մեղավոր է ճանաչվել:
    📌 Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքի կատարման համար (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։ |azatutyun.am|
    Գագիկ Ծառուկյանն արդարացվել է Հակակոռուպցիոն դատարանում։

  • Այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գոր…

    Այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
    🔸 […] փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքական դաշտում գործունեություն ծավալող որոշ կուսակցությունների ղեկավարների, պատասխանատուների կամ այլ դերակատարների կողմից նյութապես շահագրգռելու եղանակով խոչընդոտվում է անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը։
    📌 [Մասնավորապես] այլ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ, այդ թվում՝ այլ երկրի խոշոր գործարարներ […] ճնշում են գործադրում հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու այլ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։
    🔸 Այդպիսով վերջիններիս մղում են Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։
    💰 Դրա դիմաց խոստանում են տարբեր պատրվակներով կազմակերպել այլ երկրից ՀՀ տեղափոխելու գործընթացը, փոխհատուցել ճանապարհածախսն ու հոգալ ՀՀ-ում գտնվելու կացության ծախսերը։
    [ՀՀ քննչական կոմիտե]
    ‼️ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնում է «այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ»։  📣 «Հետախուզական տեղեկություններ [են ստացվում], որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ…

  • Մարտի 28-ին Վաղարշապատի Մշակույթի պալատում կկայանա «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոս…

    Մարտի 28-ին Վաղարշապատի Մշակույթի պալատում կկայանա «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը

    «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի կողմից կազմակերպվող այս միջոցառումը վերածվել է ավանդույթի՝ դառնալով տարվա ամենասպասված իրադարձությունը հարյուրավոր մարզաբնակ պատանիների և տարբեր ոլորտների առաջատար մասնագետների համար:
    Այս տարի ֆորումի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ է. գրանցման մեկնարկից ընդամենը 48 ժամ անց ստացել են ավելի քան 600 հայտ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից:
    Ֆորումի առանցքում 8 պատանի խոսնակներ են, ովքեր բեմից կիսվելու են իրենց յուրահատուկ փորձառություններով և ոգևորիչ պատմություններով։ Յուրաքանչյուր պատանի խոսնակի հետ աշխատում է պրոֆեսիոնալ մենթոր, ով օգնում է երեխաներին պատրաստել գրագետ և տպավորիչ ելույթ։
    #գործընկերային_բովանդակություն

    «ԴեմԱռԴեմ 2026» երիտասարդական ֆորումը կկայանա Վաղարշապատում — Infocom

    Գործընկերային բովանդակություն Մարտի 28-ին Վաղարշապատի Մշակույթի պալատում կկայանա «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը: «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի կողմից կազմակերպվող այս միջոցառումը վերածվել է ավանդույթի՝ դառնալով…