Category: Infocom

  • ՄԻՊ-ը «խստորեն դատապարտելի երևույթ» է համարել Երևանի քաղաքապատերանում տեղի ունե…

    💬 ՄԻՊ-ը «խստորեն դատապարտելի երևույթ» է համարել Երևանի քաղաքապատերանում տեղի ունեցած միջադեպը:
    🔸 «Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ:
    🔸 Անահիտ Մանասյանը հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում մարդու իրավունքների տեսանկյունից և անհամատեղելի՝ ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:
    🔸 Պաշտոն զբաղեցնող անձինք իրենց այսպիսի վարքագծով ոչ միայն տարածում են բռնությունն ու անհանդուժողականությունը որպես վարքագծի օրինակելի ձև, այլ նաև խոչընդոտում են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ամբողջ համակարգի զարգացմանը»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:
    Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր «Մայր Հայաստան» և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև:

  • Այսօր Դալարիկ բնակավայրի մոտակայքում բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռն…

    🚛🚃 Այսօր Դալարիկ բնակավայրի մոտակայքում բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը:
    🔸 ՆԳՆ-ից հայտնում են՝ առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան․ մեկ անձ հոսպիտալացվել է։
    🚒 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

  • Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր «Մայր Հայաստա…

    ‼️ Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր «Մայր Հայաստան» և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև:
    🔸 Իրավիճակը լարվեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ելույթից հետո:

  • Երևանի Ամիրյան փողոցը անվանափոխվեց Պապ թագավորի անունով: Համապատասխան որոշման ն…

    🔁 Երևանի Ամիրյան փողոցը անվանափոխվեց Պապ թագավորի անունով:
    Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ Երևանի ավագանու նիստին չզեկուցվող հարցերի փաթեթով:
    📌 Նիստի մեկնարկին ավագանու մի խումբ անդամներ առաջարկեցին հարցը դարձնել զեկուցվող և քննարկել, սակայն առաջարկը մերժվեց ավագանու քվեարկությամբ։ |armenpress.am|

  • Իրավապահները գործողություն են իրականացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր…

    ‼️ Իրավապահները գործողություն են իրականացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տանը:
    🗣 Պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ իրեն և փաստաբան Սերգեյ Հարությունյանին թույլ չեն տալիս մտնել ներս։
    💬 Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ առանց նշելու, թե ինչ գործի շրջանակում են դրանք իրականացվում։ |news.am|

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-25-ն աշխատանքային այցով կմեկնի Լեհա…

    🇦🇲✈️ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-25-ն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Գդանսկ քաղաք՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին:
    [ՀՀ անվտանգության խորհուրդ]

  • Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ։ Ադրբեջան…

    ⚖️ Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ։
    🔸 Ադրբեջանի ԱԳՆ-ում որոշումը գնահատել են որպես անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի նորմերին հակասող՝ պնդելով, որ որոշման մեջ կիրառված ձևակերպումները հակասում են իրենց երկրի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
    🔸 Ադրբեջանական կողմը, մասնավորապես, առարկել է փաստաթղթում Արցախի, նրա պետական կառույցների, Պաշտպանության բանակի, գլխավոր դատախազի և օմբուդսմենի հիշատակման դեմ։ |pastinfo.am|
    ⚖️ ՄԻԵԴ-ը 2016 թվականին հայ զինծառայողին սպանելու և խոշտանգելու, ընտանիքի անդամներին տառապանք պատճառելու գործով Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել: ◾️ ՄԻԵԴ-ի վճռով՝ Ադրբեջանը երեք ամսվա ընթացքում հայ զինծառայողի ընտանիքին պետք է վճարի 90,000 եվրո՝ իրավունքների…

  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բրյուսել…

    🇦🇲🇪🇺 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։
    🔸 Խուդաթյանը բարձր է գնահատել ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի բարեփոխումների և զարգացման օրակարգին՝ կարևորելով Հայաստան-ԵՄ գործընկերության նոր դինամիկան, այդ թվում՝ կապակցվածության ոլորտում։
    🔸 Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին:
    [ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն]

  • ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքն…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար:
    📃 Լիցենզիան թույլատրում է իրանական նավթի, նավթաքիմիական արտադրանքի և նավթամթերքի արտադրության, վաճառքի, առաքման և բեռնաթափման հետ կապված գործարքները։
    📌 Փաստաթուղթը կգործի մինչև 2026 թվականի օգոստոսի 21-ը։ |armenpress.am|

  • Կառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության …

    💡 Կառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծ։
    📌 Նախագծում նշվում է․
    📄 «Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է հանրային շահի պաշտպանության անհրաժեշտություն»:
    [Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք]