Category: Infocom

  • Գերագույն հոգևոր խորհուրդը մերժելի է նկատել Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խո…

    🔻 Գերագույն հոգևոր խորհուրդը մերժելի է նկատել Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում մարտի 11-ի ելույթում Հայոց Եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն, որոնցով ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար։ Հայտնում են Մայր Աթոռից:
    📌 Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր. «Որոշ հոգեւորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով՝ իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար […], ՀՀ-ում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը […]: Ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ և/կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար՝ հատելով ՀՀ օրենսդրության սահմանները»:
    🔗 Կարդալ ավելին

  • ՀՀ նախագահը Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է Սահմանադրական դատարա…

    👨‍⚖️ ՀՀ նախագահը Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:
    📣 Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

  • Հայ-իրանական սահմանին իրանցիների մեծ հոսք չկա Տաքսու վարորդները, որ սովորաբար զբ…

    Հայ-իրանական սահմանին իրանցիների մեծ հոսք չկա
    🔸 Տաքսու վարորդները, որ սովորաբար զբաղված են լինում իրանցի զբոսաշրջիկներին Երևան հասցնելով, հավաքված են հենց անցակետի առաջ՝ սպասելով մի քանի ժամը մեկ սահմանը հատող մի քանի իրանցիների։
    💬 Սահմանը հատելիս իրանցիները խիստ զգուշավոր են լրատվամիջոցների հետ խոսելիս։ «Եթե դուք հիմա անգամ կոշիկներս նկարեք, մեզ մեր երկրում կնույնականացնեն ու հետագայում այնտեղ վերադառնալու դեպքում ինչ ասես մեզ հետ կարող է պատահել»,- ասաց ընտանիքի հայրը՝ չցանկանալով նշել անունը։
    🔸 Իրանում կատարվող իրադարձությունների ֆոնին Հայաստանի հարավային քաղաքները՝ Մեղրին ու Ագարակը, շարունակում են ապրել բնականոն կյանքով, միայն թե այս պահին տեղացիները Իրան առևտրի չեն գնում։

    Հայ-իրանական սահմանին իրանցիների մեծ հոսք չկա — Infocom

    Հայաստան-Իրան սահմանին, տեղացիների բնորոշմամբ, անսովոր պասիվություն կա [մարտի 12-ի դրությամբ]։ Տաքսու վարորդները, որ սովորաբար զբաղված են լինում իրանցի զբոսաշրջիկներին Երևան հասցնելով, հավաքված են հենց անցակետի առաջ՝ սպասելով մի քանի ժամը մեկ սահմանը հատող…

  • Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը: «Հայ…

    🇦🇲🇨🇭 Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը:
    💬 «Հայաստանը հանձնառու է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, խթանել տնտեսական զարգացումը և նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Կարծում եմ, որ սա նաև մեր երկու երկրների ընդհանուր տեսլականն է՝ հիմնված պատմական զարգացումների, մեր ընդհանուր արժեքների և, գուցե ամենակարևորը՝ մեր քաղաքացիների բարեկեցիկ ապագային միտված մոտեցման վրա: Ավելորդ է նշել, որ բազմաթիվ բարդ մարտահրավերների առջև կանգնած աշխարհում համախոհ գործընկերների հետ ավելի սերտ համագործակցությունը դարձել է առավել կարևոր, քան երբևէ»,- իր ելույթում ասել է նախարար Միրզոյանը:
    🔗 Կարդալ ավելին
    Փետրվարի 23-24-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտպանությ…

    🇦🇲🇪🇺 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։

    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
    [ՀՀ ՊՆ]

  • Գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի դեմ բողոքի հարցով դատական նիստին ընդ…

    🔸 Գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի դեմ բողոքի հարցով դատական նիստին ընդառաջ նրա առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ակցիա են իրականացնում կառավարության դիմաց:
    🗣 Ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում են վերջ տալ «անօրինական գործողություններին, որ Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ»: «Ազատություն Սամվել Կարապետյանին», «ազատություն Հայաստանի Հանրապետությանը»՝ այս կարգախոսներով են նրանք եկել Հանրապետության հրապարակ: |azatutyun.am|

  • ԱՄՆ-ն փաստորեն ընդունում է ակնհայտը. առանց ռուսական նավթի գլոբալ էներգետիկ շուկ…

    🇷🇺💬 ԱՄՆ-ն փաստորեն ընդունում է ակնհայտը. առանց ռուսական նավթի գլոբալ էներգետիկ շուկան չի կարող կայուն մնալ:
    🗣 Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
    📌 Նա նշել է՝ աճող էներգետիկ ճգնաժամի ֆոնին ռուսական էներգակիրների նկատմամբ սահմանափակումների հետագա մեղմացումն ավելի ու ավելի անխուսափելի է թվում, «չնայած բրյուսելյան բյուրոկրատիայի մի հատվածի դիմադրությանը»: |armenpress.am|
    ԱՄՆ-ն ժամանակավորապես չեղարկել է ծովում մնացած ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ շուկայում էներգակիրների պակասը լրացնելու և գների կտրուկ աճը զսպելու համար:

  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կգործուղվի …

    ✈️🇹🇷 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կգործուղվի Ստամբուլ՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար:
    📌 Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից:

  • Ձյուն և ձնախառն անձրև. մարտի 14-ին առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ …

    ❄️🌧 Ձյուն և ձնախառն անձրև. մարտի 14-ին առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
    🌫 Մարտի 15-16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի՝ ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կդիտվի մերկասառույց։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Գիշերը Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում օդային տագնապի ազդանշաններ են հնչել՝ հաղ…

    🇹🇷 Գիշերը Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում օդային տագնապի ազդանշաններ են հնչել՝ հաղորդել է թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալությունը։
    🇦🇪 Դուբայում ԱԹՍ-ների հարվածների է ենթարկվել առևտրային օդանավակայանին կից ֆինանսական ենթակառուցվածքը: Ըստ տեղի լրատվականների՝ օդային հարձակումը հաջողությամբ կասեցվել է, սակայն բեկորները փոքր միջադեպի պատճառ են դարձել, և տուժածներ չկան:
    🇮🇶 Իրաքյան Էրբիլում հարձակման հետևանքով ֆրանսիացի զինվորական է զոհվել, մի քանիսն էլ վիրավորվել են՝ հայտնել է Մակրոնը:
    🇶🇦 Կատարը դատապարտել է Լիբանանի հյուսիսում Իսրայելի հարվածները՝ դրանք բնութագրելով որպես «միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում»:
    🇮🇷🇮🇱 Օդային հարվածները շարունակվում են Իրանում, Իսրայելում և Ծոցի երկրներում: