Category: Infocom

  • Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստա…

    🔸 Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»:
    🔸 «ՀՀ-ն երբեք միջազգային իրադրություններին և իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր խնդիրներին այնքան պատրաստված չի եղել, ինչքան այսօր: Դրա ամենակարևոր արտահայտությունը խաղաղության գործընթացի դինամիկան է Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացն է, […] մեր միջազգային հեղինակության աներկբա և աննախադեպ բարձրացումը»:
    🗣 Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ընդդիմության քննադատություններին, որ երբ տարածաշրջանում լարված իրավիճակ է, «իշխանությունը զբաղված է Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավով»:

  • Անհետ կորածների հարազատները կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում: Հա…

    🪧 Անհետ կորածների հարազատները կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում: Հավաքվածներն ասում են՝ «Աբազյանն էր զբաղվում մեր խնդրով, հիմա, որ գնաց, ո՞վ է զբաղվելու»: 🗣 «Մեզ անհանգստացնում է, որ իրեն հանեցին, մեր երեխաների հարցով զբաղվող չի լինի, քանի որ…

  • Անհետ կորածների հարազատները կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում: Հա…

    🪧 Անհետ կորածների հարազատները կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում: Հավաքվածներն ասում են՝ «Աբազյանն էր զբաղվում մեր խնդրով, հիմա, որ գնաց, ո՞վ է զբաղվելու»: 🗣 «Մեզ անհանգստացնում է, որ իրեն հանեցին, մեր երեխաների հարցով զբաղվող չի լինի, քանի որ…

  • Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ազատվել է պաշտոնից:…

    Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ազատվել է պաշտոնից:

  • Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացիների է տարհանել՝ Հայաստանի տարածքով։  Ավելի վա…

    🇦🇲🇮🇷🇮🇳 Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացիների է տարհանել՝ Հայաստանի տարածքով։ 
    📌 Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակը տեղեկացրել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հարցը՝ շեշտելով, որ Հայաստանն այդ հարցում աջակցություն է ցուցաբերել Հնդկաստանին։ 
    [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ] |armenpress.am|

  • Երևանի քաղաքապետարանը նախատեսում է օգոստոսի 1-ից դադարեցնել տրանսպորտում թղթայի…

    🚍 Երևանի քաղաքապետարանը նախատեսում է օգոստոսի 1-ից դադարեցնել տրանսպորտում թղթային տոմսերի կիրառումը:
    🗣 «Թղթային տարբերակով QR կոդերի վերացումը պետք է ապահովել այս ամառվա ընթացքում։ Հետևաբար՝ Telcell-ի մեր գործընկերների հետ հասկացեք, թե որ ամսվանից սկսած։ Ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակով այլևս չպետք է գործի»,- Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ |armenpress.am|

  • Հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջա…

    🔊 Հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Ալիխանյան եղբայրներ, Վշտունի, Աբելյան փողոցների և Հաղթանակ 1-ին թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
    📌 Խնդրում ենք չանհանգստանալ։
    [ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյան]

  • Թեհրանի արեւմտյան կողմում Իսրայելի հրթիռակոծության հետեւանքով նավթային պահեստնե…

    🔥 Թեհրանի արեւմտյան կողմում Իսրայելի հրթիռակոծության հետեւանքով նավթային պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել։ Թեհրանի հարավում վառելիքի մեկ այլ պահեստ է վնասվել։ Տեսանյութը՝ իրանական Tasnim-ից / Թեհրանի արեւմուտքում վառելիքի պահեստում բռնկված հրդեհը

  • ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները «անիմաստ» են Իսրայելի ագրեսիայից հետո․ Իր…

    ❗️ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները «անիմաստ» են Իսրայելի ագրեսիայից հետո․ Իրանի ԱԳՆ խոսնակ
    🗣 «Մյուս կողմը (խմբ․ — ԱՄՆ-ն) գործել է այնպես, որ երկխոսությունն անիմաստ է դարձնում: Դուք չեք կարող պնդել, որ բանակցություններ եք վարում և միևնույն ժամանակ բաժանել աշխատանքը՝ թույլ տալով Իսրայելին թիրախավորել Իրանի տարածքը», – հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով միջուկային բանակցություններին։
    🔸 Նա ասել է, որ իսրայելական ռեժիմին «հաջողվել է ազդել» դիվանագիտական ​​գործընթացի վրա, և Իսրայելի հարձակումը չէր լինի առանց Վաշինգտոնի թույլտվության։ |factor.am|

  • Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստ…

    🗣 Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա:
    📌 Այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
    Պատասխանելով հարցին, թե տեղաշարժեր չկա՞ն սահմաններին, Գրիգորյանն արձագանքել է․ «Մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում: Ես չէի շտապել գնահատական տալ այս էսկալացիային, եկեք սպասենք, հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն, այնուհետև, կարծում եմ, որ որոշակի ժամանակ է պետք՝ գնահատելու, թե այս հարձակումը ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»: |azatutyun.am|