Category: Infocom

  • ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Մարկո Ռուբիոն կիրակի օրը սկսել է իր այցը Իսրայել։ ԱՄ…

    🇺🇸🇮🇱 ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Մարկո Ռուբիոն կիրակի օրը սկսել է իր այցը Իսրայել։
    🗣️ ԱՄՆ պետքարտուղարը X-ում արված գրառման մեջ նշել է. «Երուսաղեմ գնալու ճանապարհին: Իմ ուշադրության կենտրոնում կլինեն պատանդների վերադարձն ապահովելը, խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու ուղիներ գտնելը և Համասի կողմից ներկայացվող սպառնալիքի հաղթահարումը: Համասը չի կարող շարունակել գոյությունը, եթե նպատակը տարածաշրջանում խաղաղությունն է», — գրել է ԱՄՆ պետքարտուղարը: |azatutyun.am|

  • «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվելուն պես, Թուրքիան…

    🇦🇲🇹🇷🇦🇿 «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվելուն պես, Թուրքիան նույնպես արագ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ», — այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը: 📌 Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ պաշտոնական…

  • Սեպտեմբերի 13-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Che…

    ❗️Սեպտեմբերի 13-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։
    🏥 Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 10 քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Մադրիդի հարավային թաղամասի բարերից մեկում այսօր ուժգին պայթյուն է տեղի ունեցել,…

    🇪🇸 Մադրիդի հարավային թաղամասի բարերից մեկում այսօր ուժգին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 21 մարդ է տուժել, որոնցից երեքի վիճակը ծանր է, հայտնում են Իսպանիայի պաշտոնական աղբյուրները:
    📌 Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունն, ըստ նախնական վարկածի, տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։ |azatutyun.am|
    📸 Լուսանկարը՝ Reuters-ի։

  • 2025թ. սեպտեմբերի 12-ին «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ «Արարատ» մասնաճյուղին Արտաշատ ԲԿ-ից հաղորդ…

    ❗️🐕 2025թ. սեպտեմբերի 12-ին «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ «Արարատ» մասնաճյուղին Արտաշատ ԲԿ-ից հաղորդում է ստացվել Արարատ մարզի 1,5-ամյա բնակչի՝ շան կծածի վերաբերյալ: Վերջինս տեղափոխվել է ԲԿ «Ոտնաթաթի վերին հատվածի շան կծած» ախտորոշումով:
    📌 Մասնաճյուղի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածին կծել է իրենց սեփական 20 օրական շունը: Կարճ ժամանակ անց շունը սատկել է:
    🔸 Անկախ այն հանգամանքից ձեր տան, բակի, հարևանի շունն է, կենդանին կարող է վարակված լինել և կծելուց կարող է առաջանալ կատաղություն հիվանդությունը: Կատաղություն հիվանդությունը առանձնահատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է կենդանու կողմից տուժելու ցանկացած դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության։
    [Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն]

  • Իսրայելի օդուժը օդային նոր հարձակումներ է իրականացրել Գազա քաղաքում, հաղորդվում…

    🇮🇱🇵🇸 Իսրայելի օդուժը օդային նոր հարձակումներ է իրականացրել Գազա քաղաքում, հաղորդվում է առնվազն 32 զոհի մասին:

    🔸 AP-ն վկայակոչելով Շիֆա հիվանդանոցի իր աղբյուրները, հայտնում է, որ զոհվածների թվում կա 12 երեխա։
    📌 Վերջին օրերին Իսրայելն էլ ավելի է սաստկացրել հարվածները Գազա քաղաքին՝ ոչնչացնելով մի քանի բարձրահարկ շենքեր։ |azatutyun.am|

  • Քննարկվել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին…

    ❗️Քննարկվել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին առնչվող հարցեր․ ՆԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին։
    📌 Նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև երկկողմ արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես կազմակերպված հանցավորության, կիբեռհանցագործությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, կարևորել ոստիկանության բարեփոխումներին աջակցությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև կիբեռլաբորատորիա ստեղծելու շուրջ քննարկումների ընթացքը։
    🔸 Կողմերը քննարկել են նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա ներկայացված՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին առնչվող հարցեր։
    [ՆԳ նախարարություն]

  • Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ արհեստական բանականությամբ ստեղծվա…

    🇦🇱 Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ արհեստական բանականությամբ ստեղծված «Դիելա» թվային օգնականը դարձել է երկրի առաջին վիրտուալ նախարարն ու ստանձնել է պետական գնումների վերահսկողությունը՝ կոռուպցիան վերացնելու նպատակով։
    🤖 «Դիելան», որը e-Albania պորտալում օգնում է քաղաքացիներին առցանց ծառայություններից օգտվել, այժմ կվերահսկի բոլոր տենդերները՝ ապահովելով թափանցիկություն։
    💸 Ալբանիայում պետական գնումներն ավանդաբար կոռուպցիայի հիմնական աղբյուրներից են։ Մեդիան քայլը գնահատել է որպես վարչական իշխանության վերակառուցման կարևոր քայլ։ |factor.am|

  • Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգի…

    ❗️ Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
    🔸 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանը ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:
    📌Մենինգոկոկային վարակը սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից։ Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:

  • Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության նոր դեպք է բացահայտել․ կա կալանավոր…

    ⚖️ Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության նոր դեպք է բացահայտել․ կա կալանավորված անձ։ Տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեն։
    📌 Քրեական վարույթի շրջանակներում մի քանի հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ |civilnet.am|