Category: Infocom

  • Վերջին տասնամյակներում Արցախի ժողովրդի անունից մշտապես բանակցել են Հայաստանի իշ…

    🔸 Վերջին տասնամյակներում Արցախի ժողովրդի անունից մշտապես բանակցել են Հայաստանի իշխանությունները, և մենք համարում ենք, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը ևս ՀՀ իշխանությունների խնդիրն է։ Մենք պատրաստ ենք այդ հարցում համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ։ ՀՀ իշխանություններն ամեն ինչ պետք է անեն արցախցիների իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում։
    🔸 Տեղյակ չեմ, թե ինչ փաթեթներ են ներկայացված Հայաստանի կառավարությանը։ Վերադարձը մեր իրավունքն է, դա չի կարող հակասել Հայաստանի պետական շահերին։
    🔸 Մեզ համար առաջնահերթություն է Հայաստանի անվտանգությունը։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չվտանգենք այն գործընթացները, որոնք իրականացվում են ՀՀ իշխանությունների կողմից։
    [Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում] |civilnet.am|

  • Իսրայելում մոտ կես միլիոն մարդ բողոքի ակցիա է իրականացրել։ Ցույցի առիթ է դարձել…

    🇮🇱 Իսրայելում մոտ կես միլիոն մարդ բողոքի ակցիա է իրականացրել։
    👥 Ցույցի առիթ է դարձել այն, որ Գազայի հատվածում հայտնաբերվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մոտ հոկտեմբերից ի վեր պահվող պատանդներից վեցի մարմինները։ Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, կան վիրավորներ։
    ‼️ Ցուցարարները Իսրայելի կառավարությունից և վարչապետ Բենիամին Նեթանյահուից պահանջել են զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ՝ մնացած պատանդներին տուն վերադարձնելու համար։ |tert.am|

  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանին անվանել է «օկուպանտ երկիր»՝…

    🇦🇿 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանին անվանել է «օկուպանտ երկիր»՝ նշելով, թե «սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»:
    💬 Հաջիևը, հիշեցնելով, որ Իրաքի և Քուվեյթի պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ են կիրառվել՝ կապված իրաքյան զինված ուժերի զարգացման հետ, ընդգծել է. «Մենք գտնում ենք, որ նմանատիպ սահմանափակումներ պետք է կիրառվեն նաև Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»։ |azatutyun.am|
    🔗 Կարդալ ավելին

  • 33 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդայի…

    33 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։
    Դրանից երեք ամիս անց՝ 1991-ի դեկտեմբեր 10-ին, Լեռնային Ղարաբաղում անցկացվել է հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության 99,89 տոկոսը արտահայտվել է Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին:
    2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած մեկօրյա պատերազմի հետևանքով Արցախը հայաթափված է․ բռնի տեղահանվել է ավելի քան 120 հազար արցախցի։

  • Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը եղանակային վատ պայման…

    🇮🇷 Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը եղանակային վատ պայմաններն էին, ասվում է հետաքննության ավարտական զեկույցում, հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։|azatutyun.am|

  • Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտում է իր առաքելու…

    🇪🇺 Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտում է իր առաքելությունը այս պաշտոնում։
    🗣 «Այսօր իմ վերջին օրն է՝ որպես Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Շատ բան է տեղի ունեցել, երբ ես սկսեցի աշխատել գրեթե 7 տարի առաջ՝ 2017 թվականի նոյեմբերին։ Այնուամենայնիվ, մի բան մնում է անփոփոխ՝ ԵՄ-ի հանձնառությունը՝ օգնելու տարածաշրջանում մեր հարեւաններին հասնել կայուն և արդար խաղաղության»,- գրել է Կլաարն «X»-ի իր միկրոբլոգում։
    📌 Նրան այս պաշտոնում կփոխարինի Մագդալենա Գրոնոն։ |armtimes.com|

  • Սահմանային հանձնաժողովի մասին համաձայնագիրը «պետք է բավարար համարել ԵՄ քաղաքաց…

    🇦🇲🇦🇿 Սահմանային հանձնաժողովի մասին համաձայնագիրը «պետք է բավարար համարել ԵՄ քաղաքացիական առաքելության դուրսբերման համար», POLITICO-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, որ երկկողմ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:

  • Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի ու դպրության օրվա կապակց…

    ✍️ Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ՝ նշելով, որ այս ուսումնական տարին ազդարարվում է մշակութային կրթության տարի։
    🗣 «Կրթություն-մշակույթ ամուր կապը ձևավորելու ենք առաջին դասից մինչև ավարտական վերջին դաս՝ նորովի զարգացնելով նաև միջոցառումների անցկացման մշակույթը դպրոցներում: Այս տարվանից տասներորդ դասարանում կսկսենք ուսումնասիրել «Արվեստ» առարկան, որը Հանրակրթության նոր չափորոշչի կարևոր բաղադրիչներից է, և անկախ մասնագիտական կողմնորոշումից՝ օգնելու է լինել նախաձեռնող և ստեղծագործող»:
    🎨 Նախարարը ուղերձում նշում է, որ նախատեսվում է ունենալ Արվեստի օր, որտեղ դպրոցները ներկայացնելու են իրենց մշակութային կրթության նախագծերը, իրականացնելու են կրթամշակութային նախագծերի մրցույթ, թատերական շաբաթ և թանգարանային օրեր։
    🖼 «Սեպտեմբերի 21-ին ականատես կլինենք Հայաստանի պատմության թանգարանում մի շատ կարևոր ցուցադրության բացման՝ «Անահիտից Մարիամ․ Մայր Աստվածություն» խորագրով, որտեղ հնարավորություն կունենանք դիտելու եզակի նմուշներ, այդ թվում՝ Բրիտանական թանգարանից մեզ այցելող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը», — նշված է նախարարի ուղերձում։

  • Օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևը գերազանցել է ամսական տեղումների նորմայի քա…

    ❗️Օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևը գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ:
    🔸 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկություններով տեղումները եղել են աննախադեպ՝ 17-18 մմ:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ծայրահեղ ձախ «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցությունը նախագահ Էմանուել Մակրոնի իմփիչ…

    🇫🇷 Ծայրահեղ ձախ «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցությունը նախագահ Էմանուել Մակրոնի իմփիչմենթի պաշտոնական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Հաղորդում է Փարիզում գործող BFM TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատիլդա Պանոյին։
    🔸 Պատճառը այն է, որ Ֆրանսիայի նախագահը հրաժարվում է ձախակողմյան «Նոր Ժողովրդական ճակատ» դաշինքի միասնական թեկնածուին վարչապետ նշանակել։|azatutyun.am|