Category: Infocom

  • Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով Հայկական ատոմային էլե…

    Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանը անջատվել է համակարգից։
    ✅️ Այս պահին էլեկտրաէներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։
    ‼️ Կատարվածի պատճառները ուսումնասիրվում են և կտրվի լրացուցիչ պարզաբանում։
    [ՀՀ ՏԿԵՆ]

  • Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն ծավալուն…

    ❗️Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն ծավալուն հետաքննությամբ պնդում է, որ Ալիևի վարչակազմը խոչընդոտել Լեռնային Ղարաբաղում գործող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը. այդ հարցում օգնել է Կարմիր մահիկի տեղական բաժանմունքը՝ ոտնահարելով մայր կազմակերպության որդեգրած սկզբունքները, ներառյալ՝ չեզոքությունը, անկողմնակալությունը, փոխարենը հետևել է ավտորիտար կառավարության քաղաքական գծին՝ կրկնելով Ալիևի վարչակազմի խոսույթը։
    📌 Հոդվածի հեղինակը հիշեցրել է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի վճռի մասին, որն Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել «անխոչընդոտ տեղաշարժը» Լաչինի միջանցքով, սակայն նույնիսկ դրանից հետո Բաքուն շարունակել է լրջորեն սահմանափակել ԿԽՄԿ-ի գործունեությունը․ մարդասիրական կազմակերպությանը թույլ չի տրվել լիարժեք իրականացնել ծանր հիվանդների տարհանումը Հայաստան, բավարար պաշարներ՝ այդ թվում վառելիք, դեղորայք հասցնել մատակարարումներից ամբողջովին զրկված բնակչությանը։ |azatutyun.am|
    Կարդալ ավելին

  • Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր վտանգները տեսանելի կլինեն, Հայաստ…

    ❗️Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր վտանգները տեսանելի կլինեն, Հայաստանը կմտածի՝ ինչ է անում դրա հետ: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
    📌 «Ազատություն» այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ ՀՀ իշխանությունն իր ստորագրությունը ետ կանչի այդ փաստաթղթի տակից, Քոչարյանը նշել է, որ եթե դրա անհրաժեշտությունը լինի, ՀՀ իշխանությունները կորոշեն ինչ անեն, հավելելով՝ երբ որ պետք լինի, Հայաստանը իր քայլերը չի ուշացնի։
    🔸 Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Կիրանցին ու տեղի դպրոցին, որին ի պատասխան Քոչարյանը նշել է, որ դպրոցը պետք է գոյություն ունենա, իսկ երեխաները պետք է գնան դպրոց, սահմանապահներն էլ պետք է կանգնեն այնտեղ:
    Կարդալ ավելին

  • Ճանապարհն անցնում է քաղաքացու հողատարածքի միջով. սեփականատերը քանդել է այն։Օգոս…

    🚧 Ճանապարհն անցնում է քաղաքացու հողատարածքի միջով. սեփականատերը քանդել է այն։
    Օգոստոսի 29-ին, Աշտարակից դեպի Մուղնի և Կարբի գնացող ճանապարհի մի հատված տեխնիկայով քանդվել է: Պարզվում է՝ ճանապարհի այդ հատվածը սեփականատեր ունի և ճանապարհն անցնում է իր տարածքի միջով։
    📌 Տարածքը պատկանում է Սերժիկ Գևորգյանին, ով երկու շաբաթ առաջ եկել և չափագրել է իր տարածքն ու բնակիչներին և հողատարծք ունեցողներին հայտնել, որ ճանապարհն անցնում է իր հողամասի միջով։ Այգիների տերերը բացատրել են, որ դա Կարբի գյուղի այդ թաղամասը և այգիները մայրուղուն կապող միակ ճանապարհն է, բայց Սերժիկ Գևորգյանը ցույց է տվել կադաստրի վկայականն ու ասել, որ դա իր տարածքն է։
    🔸 Նույն օրը ՝ օգոստոսի 29-ին, Սերժիկ Գևորգյանը տեխնիկա է բերել և քանդել ճանապարհը։ Սերժիկ Գևորգյանը նաև ոստիկանության աշխատակիցներին էր հրավիրել, որ կարողանա քանդման աշխատանքներն անխոչընդոտ անել։|hetq.am|
    Կարդալ ավելին

  • Միլենա Բարսեղյանը օգոստոսի 15-ին՝ ժամը 03։58-ին, ժամանել է Երեւան եւ մոտ 1 ժամ …

    Միլենա Բարսեղյանը օգոստոսի 15-ին՝ ժամը 03։58-ին, ժամանել է Երեւան եւ մոտ 1 ժամ սպասել «Զվարթոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման անցակետում:
    ❗️ «Ինֆոքոմ»-ը երկու շաբաթ շարունակ դիտարկել է «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքները եւ եկել այն եզրահանգման, որ կեսգիշերնանց ժամերին կարճ միջակայքերով ժամանում են մի քանի, այդ թվում՝ բազմամարդ օդանավեր, ինչն էլ հերթերի է հանգեցնում։
    🗣 Օդանավակայանից հրաժարվեցին մեկնաբանություն տալ, իսկ ավիացիայի միջազգային կարգավորումների մասնագետ Հակոբ Ճաղարյանը մեր զրույցում նշեց․ «Հերթեր են գոյանում, որովհետեւ ամառվա սեզոնի հետ կապված պահանջարկը շատ է, իսկ ինչո՞ւ է շատ հատկապես գիշերային ժամերին․ որովհետեւ ՀՀ-ն չունի տեղական փոխադրողներ, հայ ուղեւորներին հիմնական փոխադրողները միջազգային ավիաընկերություններն են, որոնք գալիս են՝ իրենց բազային օդանավակայանների բազային թռիչքների համար իրենց հարմար ժամին Հայաստանից ուղեւորներ տանելու»։
    📎 Կարդալ ավելին

    Հերթեր «Զվարթնոց» օդանավակայանում․ ինչու են մարդիկ ժամերով սպասում անձնագրային անցակետում

  • Ըստ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գործը քննող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի՝ …

    👩🏻‍⚖️ Ըստ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գործը քննող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի՝ պաշտպանության կողմը որդեգրել է դատական նիստերը խափանելու մարտավարություն. 132 նիստերից 73-ը հետաձգվել են ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների բացակայության պատճառով. ⚖️ «Դատարանն…

  • Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այց է կատարելու Մոնղոլիա, որը ստորագրել է Մի…

    🇷🇺🇲🇳 Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այց է կատարելու Մոնղոլիա, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ 2023թ․ մարտին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել և Հռոմի ստատուտը ստորագրած երկրները ֆորմալ առումով…

  • Բացահայտվել են շաբաթներ շարունակ անհետ կորած Ի. Սիմոնյանի սպանության էական հանգա…

    Բացահայտվել են շաբաթներ շարունակ անհետ կորած Ի. Սիմոնյանի սպանության էական հանգամանքները. երեք անձի, այդ թվում՝ տուժողի կնոջը, մեղադրանքներ են ներկայացվել․ ՔԿ
    📌 Ըստ նախապես գծած պլանի՝ 25-ամյա երիտասարդը 36-ամյա գործընկերոջ և Սիմոնյանի հետ վերջինիս մեքենայով գնացել է սար, որտեղ միասին գարեջուր են խմել: 25-ամյա երիտասարդը Սիմոնյանի գարեջրի մեջ ներարկիչի միջոցով քնաբեր է լցրել, որը խմելուց հետո վերջինս քնել է: Այնուհետև 36-ամյա տղամարդու ներկայությամբ, որը երիտասարդի մտադրության մասին տեղյակ է եղել, քարով երկու անգամ հարվածել է Սիմոնյանի գլխի հետնամասին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:
    📌 Համոզվելով, որ սպանել է, 25-ամյա անձը 36-ամյա տղամարդու հետ դին տեղափոխել է ավտոմեքենայի հետևի նստատեղին, ուղևորվել Նուբարաշենից Ջրվեժի գերեզմանատուն տանող ճանապարհահատված և դին նետել աղբանոցի հարակից հատվածում գտնվող ձորակ։
    📌 Սիմոնյանի կինը, որպես վկա հարցաքննվելիս փաստացի տեղեկացված լինելով դեպքի վերաբերյալ ողջ իրականության մասին, վարույթն իրականացնող մարմնին հայտնել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ աջակցելով հանցանք կատարած անձանց:

  • Այսօր ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգությ…

    🇦🇲🇦🇿 Այսօր ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ ‼️ Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի…

  • Այսօր ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգությ…

    🇦🇲🇦🇿 Այսօր ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ ‼️ Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի…