Category: Infocom

  • Կարող ենք վստահ լինել, որ Պուտինը հակահարձակում կանցկացնի Կուրսկում՝ փորձելով հ…

    🇷🇺🇺🇦 Կարող ենք վստահ լինել, որ Պուտինը հակահարձակում կանցկացնի Կուրսկում՝ փորձելով հետ գրավել այս տարածքը։
    🇺🇸🗣 Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենը։
    📌 Նա նշել է, որ թեև Կիևը հայտարարել է, որ մտադիր չէ բռնակցել գրավված տարածքները, սակայն ուկրաինական զորքերը պաշտպանական գծեր են կառուցում և, ըստ երևույթին, մտադիր են «որոշ ժամանակով պահել այս տարածքի մի մասը»։ |azatutyun.am|

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններու…

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ 🔸 Հիշեցնենք, որ…

  • Մոսկվային հայտնի Է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգությունը, մենք …

    🇷🇺🇮🇷 Մոսկվային հայտնի Է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգությունը, մենք պետք է կապ հաստատենք Թեհրանի հետ՝ պարզաբանումների համար։ Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 🗣 «Մոսկվայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև կապերի…

  • Հրաձիգ Գոհար Հարությունյանը 10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում դարձել է Ե…

    🇦🇲 🥇Հրաձիգ Գոհար Հարությունյանը 10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն։
    📌 Մարզուհին կիսաեզրափակչում 6:2 , իսկ արդեն եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։
    🔸 Նույն պայքարում Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով գրավել է 7-րդ տեղը։ Իսկ տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավոր արդյունքով զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը։
    [Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիա]

  • Դատարանը կորոշի՝ արդյոք կառավարությունը իրավասու է գաղտնի պահել, թե Կիրանցում Ա…

    ⚖️ Դատարանը կորոշի՝ արդյոք կառավարությունը իրավասու է գաղտնի պահել, թե Կիրանցում Ադրբեջանի հետ հատվածական սահմանազատման արդյունքում գույք կորցրած քանի մարդու ու ինչ չափով է փոխհատուցում տալիս։
    🗣️ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է դատի տվել կառավարությանը, որ մերժել է փոխհատուցման մասին տվյալներ տրամադրել, պատճառաբանելով, թե տեղեկությունները գաղտնի են։
    💵 «Սեփականության իրավունքի խախտման կամ սահմանափակման դիմաց փոխհատուցման չափը մեզ համար հասկանալի չէ, այսինքն՝ վերջին հաշվով այդ գումարը պետական բյուջեից վճարվել է քաղաքացիներին, մենք որպես հարկատուներ չիմանա՞նք՝ մեր գումարը ողջամիտ չափերով է տնօրինվել, նպատակայնություն ինչումն է», — «Ազատության» հետ զրույցում նշել է նա։
    🏠 Սաքունցի խոսքով՝ հանրությունը պետք է տեղյակ լինի՝ որքանով է համաչափ տրվել փոխհատուցումը, հատկապես որ կառավարությունը հայտարարել է՝ սահմանազատման գործընթացը շարունակական է լինելու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով. մյուս բնակավայրերի բնակիչները պետք է տեղյակ լինեն՝ ինչ է իրենց սպասվում։|azatutyun.am|

  • Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությ…

    🇫🇷 Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը քաղաքական չէ։ 🗣 «Ֆրանսիայի տարածքում Telegram-ի հիմնադրի ձերբակալությունն իրականացվել է շարունակվող հետաքննության շրջանակներում։ Դա ոչ մի դեպքում քաղաքական որոշում չէ։…

  • Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճ…

    🇷🇺🇦🇿 Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, «այդ թվում՝ ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը»։ 🔸 Պուտինը հաստատել է ՌԴ պատրաստակամությունը շարունակելու աջակցել Բաքվին և Երևանին կարգավորման…

  • ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամով․ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հան…

    💡💵 ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամով․ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
    🗣 «Քաղաքացիների դիմումների քննարկման արդյունքում հարուցել է վարչական վարույթ՝ հավաստի և սպառիչ տեղեկություն ներկայացնելու պարտավորության հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։
    📌 Հարուցված վարչական վարույթի արդյունքում հաստատվել է ընկերության կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու փաստը, ինչը ընկերության կողմից ևս ընդունվել է»,- ասված է ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։

  • Սևանում վրաերթի է ենթարկվել երկու երեխա․ մեկը տեղում մահացել է, մյուսը հիվանդան…

    🔸 Սևանում վրաերթի է ենթարկվել երկու երեխա․ մեկը տեղում մահացել է, մյուսը հիվանդանոցում է։ 📌 «Օգոստոսի 27-ին՝ ժամը 13.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 8 և 6 տարեկան երկու երեխաների:…

  • Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է: Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ …

    🔸 Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է: Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ: Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն:
    🔍 Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով եւ ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:
    [Նիկոլ Փաշինյան]