Category: Infocom

  • Ռուսաստանից ցորենով բեռնված 7 վագոն՝ 490 տոննա ընդհանուր քաշով, Ադրբեջանի տարածք…

    🇷🇺🇦🇿🇦🇲Ռուսաստանից ցորենով բեռնված 7 վագոն՝ 490 տոննա ընդհանուր քաշով, Ադրբեջանի տարածքով այսօր կուղարկվի Հայաստան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

  • Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ սկսվել են Շիրակի մարզում տեղա…

    📌 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ սկսվել են Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները։
    📃 Վնասների գույքագրում իրականացվում է տեղում` յուրաքանչյուր համայնքում։ Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, ուսումնասիրելու և ճշտելու է վնասները։
    🔸 Հաշվառվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասը։
    [Շիրակի մարզպետի աշխատակազմ]

  • Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին ներգրավված…

    📌 Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության 167, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
    ◼️Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]
    ❗️ Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են։ 📣 Այսօր՝ ժամը 9։30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականին ծնված Նարե…

  • Ռուբեն Մարգարյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ «Ղեկավարվելով «Հանրային…

    📃 Ռուբեն Մարգարյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ
    📢 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ռուբեն Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

  • ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է խորթ մոր կ…

    ⚖️ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

    🔸 Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Ռ.Ե.-ն պարբերաբար ձեռքերով հարվածներ է հասցրել երեխայի մարմնի տարբեր հատվածներին և գլխին, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջացել է գիտակցության կորուստ:
    🔹 Մարտի 15-ին, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, Ռ.Ե.-ն հարվածել է անկողնում պառկած երեխայի գլխին՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով վերջինս մահացել է:
    📌 Ռ.Ե.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա կալանավորվել է:
    [Քննչական կոմիտե]
    👨‍⚖️ 1-ամյա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին Factor TV-ին հայտնել են գլխավոր դատախազությունից։ 🏥 Նշենք, որ երեխայի վիճակը դեռ ծանր է, բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար: Այդ մասին այսօր…

  • Մենք մինչև ընտրական գործընթացը համարում էինք, որ ընդդիմությունը շատ ակտիվ կարող…

    📣 Մենք մինչև ընտրական գործընթացը համարում էինք, որ ընդդիմությունը շատ ակտիվ կարող է համագործակցել, մյուս ուժերն էին փորձում մեզանից որոշ չափով հեռավորություն պահպանել, ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Սամվել Կարապետյանի առաջարկի մասին։
    🗣 «Հիմա համագործակցությունը համարում եմ` պետք է, սա մեր ընդհանուր մոտեցման շրջանակներում է գտնվում անկասկած»,- հայտարարել է նա։

    🔸 Քոչարյանը նշել է, որ հնարավոր է համարում իշխանափոխությունը։
    🗣 «Արդյունավետության հետ կապված օրինակ բերեմ 2017-ի Խորհրդարանական ընտրությունները․ ՀՀԿ-ն համոզիչ հաղթանակ տարավ, մոտ 9 ամիս անց՝ հեղափոխություն, իշխանափոխություն, հնարավո՞ր է դա․ հնարավոր է»,-ասել է նա։ |tert.am|
    ‼️ Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցեսի մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ 🗣 «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք գուցե…

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի կողմից Հայաստան…

    🔸 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի կողմից Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարան»-ի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր։
    📌 Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել «ԱԲ գործարանի» լիարժեք գործարկման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։
    📌 Փաշինյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացումը նոր հնարավորություններ կստեղծի գիտահետազոտական և կրթական միջավայրերի համար, ինչպես նաև կխթանի Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը տեխնոլոգիական ոլորտում։
    [ՀՀ կառավարություն]

  • Ժամը 19։17-ին Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյ…

    ❗️ Ժամը 19։17-ին Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել։
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
    🔸 Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և Մեծ Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ, Սոթք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Շիրակի մարզի Հայկավան գյուղում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ։ Այս …

    🔸 Շիրակի մարզի Հայկավան գյուղում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ։
    📌 Այս մասին գրել և տեսանյութ է հրապարակել Գագիկ Սուրենյանը։

  • «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները դիմում են ներկայացրել Սահմանադրական դ…

    🗳⚖️ «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը, հայտնում են ՍԴ-ից։
    🗳⚖️ ՍԴ դիմումներ են ներկայացրել նաև «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը։