Category: Infocom

  • Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնա…

    ⚖️ Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ:
    ❗️ Նա պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել են դատախազության միջնորդությունները, և ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել ազատությունից: |hetq.am|

  • Սահմանադրական դատարան է մուտքագրվել ԱԺ հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվա…

    🗳⚖️ Սահմանադրական դատարան է մուտքագրվել ԱԺ հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Ուժեղ Հայաստան»-ի դիմումը:
    💬 «Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ 2026թ. հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները»,- հայտնել է դաշինքի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
    Արման Թաթոյանի «Միասնության թևերը» նույնպես կդիմի Սահմանադրական դատարան, ընտրություննեերի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:
    📌 Այս ուրբաթ նույն պահանջով ՍԴ կդիմեն նաև «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, և ԲՀԿ-ն:

  • Իսրայելն անցած գիշեր նոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին։ Ինչպես հայտն…

    🇮🇱 Իսրայելն անցած գիշեր նոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին։ Ինչպես հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները, առնվազն 15 մարդ է զոհվել։
    📌 ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ բանակը հարվածներ է հասցրել, քանի որ «Հեզբոլլահի» կողմից իբրև թե հրադադարի ռեժիմը խախտվել է: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեհիել Լեյտերն այս կապակցությամբ հայտարարել է, որ հրադադարը կպահպանվի, եթե «Հեզբոլլահը» չխախտի այն:
    🗣 Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը դուրս չեն բերվի Լիբանանից՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի ճնշմանը:

  • Աշոտ Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ հայտնում է ՀՀ քննչ…

    👨‍⚖️ Աշոտ Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
    ℹ️ ««Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով՝ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք է տվել, իսկ նշված ընտրողները, որոշ դեպքերում գործելով այլ ընտրողների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառքներ»,- հայտնում են ՔԿ-ից:
    ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները, 1lurer.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

  • ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր էջում հայտնել է, որ իրեն ձերբակալում ե…

    📌 ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր էջում հայտնել է, որ իրեն ձերբակալում են:
    ℹ️ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:

  • Այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի չեն ունենա Ավելի վաղ Սպիտակ տո…

    Այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի չեն ունենա
    🇺🇸 Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Բուրգենշտոկ հետաձգվել է՝ «լոգիստիկ» խնդիրների պատճառով։
    🇮🇷 Իրանական լրատվամիջոցներն էլ իրենց հերթին տեղեկություններ էին տարածել, որ Թեհրանն ինքն է հետաձգել իր պատվիրակության այցը Շվեյցարիա՝ Լիբանանի վրա Իսրայելի շարունակական հարձակումների պատճառով։ |azatutyun.am|
    ԱՄՆ և Իրանի նախագահները թվային տարբերակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնող շրջանակային համաձայնագիրը։

  • ԱՄՆ զինված ուժերը դադարեցրել են իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների ծ…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ զինված ուժերը դադարեցրել են իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների ծովային շրջափակումը, հայտարարել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը։
    🗣 «Մեր ռազմածովային նավերը կմնան տարածաշրջանում՝ համոզվելու համար, որ համաձայնագրի բոլոր ասպեկտները պահպանվում են և լիովին ուժի մեջ են։ Ամերիկյան ուժերը չեն խոչընդոտում նավերի տարանցմանը դեպի իրանական նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ»,- նշված է Պենտագոնի հայտարարության մեջ։
    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Լյուցեռն քաղաքի մոտ գտնվող Բուրգենշտոկ հանգստավայրում, հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ-ն։ 🔸 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ բանակցությունները երկու փուլով կանցկացվեն։…

  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անուշի…

    🇦🇲🇪🇺 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անուշիկ Ավետյանի և Արման Խոջոյանի հետ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։
    🔸 Զրուցակիցներն անդրադարձել են գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերին։
    🔸 Կողմերը կիսվել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման և բիզնես կապերի խորացման ուղղությամբ երկուստեք իրականացված քայլերի առաջընթացի մասին տեղեկատվությամբ։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն առավելագույն ջերմաստիճաննե…

    ☀️ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն առավելագույն ջերմաստիճանները։
    🌡 Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։ Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյան]

  • Արտուր Օսիպյանը հայտարարել է, որ հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ …

    ❗️Արտուր Օսիպյանը հայտարարել է, որ հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։
    🗣 «Հարգելի հայրենակիցներ, մայիսի 18-ին ՀՀ վարչապետի թեկնածու Ն. Փաշինյանի կողմից իմ նկատմամբ հնչեցրած զրպատության և կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով արժանապատվությունս պաշտպանելու համար դիմել էի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, քանի որ անազատության մեջ այլ տարբերակ չեմ ունեցել։
    🔸 Բայց հաշվի առնելով, որ դատախազությունը փոխել է խափանման միջոցը, ես շարունակում եմ պայքարը այլ ճանապարհով, և այսօր հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն և նրան ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ Նշեմ, որ իմ դեմ նախաձեռնած քրեական վարույթը դեռ ընթացքի մեջ է»,- գրել է Օսիպյանը։
    🏥 Արտուր Օսիպյանը դիմելու է բժշկական օգնության։ Այս մասին նա ասել էր լրագրողների հետ զրույցում և նշել՝ այս պահին էներգիաս տեղն է. 🗣 «Բանտում շատ ծանր պայմաններ էին։ Միակ բանը, որ փոխվել է՝ տաքացուցիչ բերելն է։ Մի այլ տիպի խոնավություն ու սառնամանիք էր։ Դիտահորի…