Category: Infocom

  • 2024թ․ օգոստոսի 15-ին Թլիկ բնակավայրի վարչական ղեկավարի աղջկա ամուսնու հարազատն…

    ⚖️ 2024թ․ օգոստոսի 15-ին Թլիկ բնակավայրի վարչական ղեկավարի աղջկա ամուսնու հարազատները, անձնական դրդապատճառներով «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնալով հիշյալ բնակավայր, մոտեցել են վարչական ղեկավարին, իջնելով ավտոմեքենայից՝ հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին և ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին։ Այնուհետև նրանցից մեկը՝ 40-ամյա տղամարդը, մեքենայից հանելով զենքը, կրակել է օդ, ապա՝ հիշյալ պաշտոնատար անձի ուղղությամբ, իսկ 33-ամյա տղամարդը քարով հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
    🔸 Այդ ընթացքում հիշյալ անձանցից երկուսը ծեծի են ենթարկել նաև բնակավայրի վարչական ղեկավարի որդուն, ով միջամտել էր վիճաբանությանը՝ հետագա զարգացումները կանխելու նպատակով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ [Քննչական կոմիտե]

  • Դատարանը մերժել է ՔՊ-ի հայցն ընդդեմ news.am-ի՝ զրպարտող տեղեկությունները հերքել…

    👨‍⚖️ Դատարանը մերժել է ՔՊ-ի հայցն ընդդեմ news.am-ի՝ զրպարտող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին:
    📍 Հարցը վերաբերում էր լրատվական կայքի 2023թ․ մարտի 26-ի մի հոդվածի, որով հրապարակվել էր ՔՈ նախընտրական շտաբի հայտարարությունն առ այն, որ. «ՔՊ-ի անունից ընտրակաշառք է բաժանվում»:
    [Փաստաբան Արամազդ Կիվիրյան]

  • Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան: Բանակցությու…

    🇷🇺🇦🇿 Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան:
    🔸 Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև արդի միջազգային ու տարածաշրջանային խնդիրները։
    📌 Այցից արդյունքներով նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն, ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր։ [Կրեմլի մամուլի ծառայություն]

  • Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներին փոխան…

    Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներին փոխանցվի 8-րդ դասարանի պատմության նոր դասագիրքը, որը «խեղաթյուրում է 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի իրադարձությունները Հարավային Կովկասում»․ ՌԴ ԱԳՆ 🇷🇺 ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ…

  • Մեկ միլիոն դրամ կաշառք՝ ԲԿ-ում արձանագրված խախտումները չարձանագրելու համար ՀՀ առ…

    Մեկ միլիոն դրամ կաշառք՝ ԲԿ-ում արձանագրված խախտումները չարձանագրելու համար
    💰 ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա.-ն ԲԿ-ներից մեկի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց հիշյալ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 1 միլիոն ՀՀ դրամ կաշառք:
    👩‍⚖️ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով:
    🧑‍⚕️ Կաշառք տված գլխավոր բժշկի և կաշառքի միջնորդություն կատարած ԲԿ փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել գործուն զղջալու հիմքով:
    [Հակակոռուպցիոն կոմիտե]

  • ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին այցելել է Սյունիքի մարզ, նրան ընդունել …

    🇦🇲🇨🇦 ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին այցելել է Սյունիքի մարզ, նրան ընդունել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
    🇪🇺 Այցի շրջանակներում դեսպանը Կապան քաղաքում հանդիպել է Եվրոպական միության դիտորդական առաքելության աշխատակիցներին։

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններու…

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    🔸 Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
    [ՀՀ ՊՆ]

  • Գիշերը հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։ Այրվել …

    🔥 Գիշերը հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։ Այրվել են մեկական մահճակալ և բազմոց, ջերմահարվել է հյուրասենյակի գույքը՝ մասամբ:
    🏥 Փրկարարները հյուրասենյակի մուտքի մոտ հայտնաբերել են սեփականատեր Լ․Ս․-ին (ծնված 1950 թ.), նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
    👨‍🚒 Փրկարարները շենքի 4-րդ մուտքից տարհանել են 20 բնակչի: [ՆԳՆ ՓԾ]

  • «Արարատ-Արմենիան» լքում է պայքարն ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում …

    «Արարատ-Արմենիան» լքում է պայքարն ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում
    ⚽️ «Արարատ-Արմենիան» հունգարական «Ակադեմիա Պուշկաշ» թիմի հետ խաղն այսօր ավարտեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Երևանում կրած նվազագույն հաշվով պարտության արդյունքում, թիմն ընդհանուր դիմակայությունն ավարտել է 3:4 հաշվով և զիջել մրցակցին՝ դուրս մնալով հետագա պայքարից:

  • «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խա…

    ⚽️ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում այսօր Աթենքում պարտվեց ԱԵԿ-ին նվազագույն հաշվով (1:0), բայց հաղթեց ընդհանուր դիմակայությունում 3-2 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։