Category: Infocom

  • Բաքվում պահվող հայ գերիների ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անու…

    🇦🇲🇺🇳🇦🇿 Բաքվում պահվող հայ գերիների ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։ Նրանք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին՝ նշելով, որ չեն հավատում ԴՆԹ-ի պատասխաններին։ 🗣 «Անհետ կորածներին գտեք, կեղծ ԴՆԹ-ներ…

  • Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հայտնել է, որ քննարկման փուլում է Ռուսա…

    🇦🇿🇷🇺 Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հայտնել է, որ քննարկման փուլում է Ռուսաստանի՝ Ադրբեջանում հյուպատոսություն բացելու հարցը։ Այդ մասին նա ասել է TACC-ին տված հարցազրույցում։
    ‼️ TACC-ը, հղում անելով Ադրբեջանի դեսպանին, սկզբում գրել էր, որ հյուպատոսությունը նախատեսվում է բացել Ստեփանակերտում կամ Արցախի մեկ այլ քաղաքում։ Ավելի ուշ Բյուլբյուլօղլուն հայտարարել է, որ TACC-ը խեղաթյուրել է իր խոսքերը՝ պնդելով, որ ինքը տեղանքի վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել, ինչից հետո TACC-ը խմբագրել է հոդվածը։
    📌 Ավելի վաղ էլ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ շուտով կարող են սկսվել Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքները: |hetq.am|

  • Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է բացօթյա համ…

    📌 Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է բացօթյա համերգային ծրագրեր, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Ազատության հրապարակում կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» խորագրերով համերգաշարը:

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններու…

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    🔸 Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել:
    [ՀՀ ՊՆ]

  • Ուկրաինայի զինված ուժերը բուֆերային գոտի են ստեղծում Կուրսկի շրջանում: Այս մաս…

    🇺🇦 Ուկրաինայի զինված ուժերը բուֆերային գոտի են ստեղծում Կուրսկի շրջանում: Այս մասին տեսաուղերձում հայտնել է Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ նպատակն է կանխել ռուսական հետագա հարձակումները: Նա նաև դիմել է դաշնակիցներին՝ արագացնելու ուկրաինական բանակի համար ռազմական տեխնիկայի մատակարարումը։ |1lurer.am|

  • Yandex Go-ն կփոխհատուցի օգտատերերին ուղևորությունների արժեքը՝ ապրիլի 24-ին իրակ…

    🚕 Yandex Go-ն կփոխհատուցի օգտատերերին ուղևորությունների արժեքը՝ ապրիլի 24-ին իրականացված ակցիայի շրջանակներում. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
    📣 «Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունք ուղևորություններ կատարած օգտատերերը, որոնց երթի արժեքը կազմել է 1 դրամից ավել, կարող են դիմել Yandex Go-ի սպասարկման ծառայություն՝ փոխհատուցում ստանալու հնարավորությունը պարզելու համար»,- հայտնում են հանձնաժողովից։

  • Նոր Հաճնի կամուրջը հիմնանորոգվում է. օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 6-ը կամրջո…

    ‼️ Նոր Հաճնի կամուրջը հիմնանորոգվում է. օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 6-ը կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի։
    🚙 Մինչև հոկտեմբերի 6-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Աբովյան-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով,
    🚚 իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։
    [ՏԿԵՆ]

  • Վլադիմիր Պուտինը Բաքվում է. նա պետական ​​այցով Բաքվում կլինի օգոստոսի 18-19-ը։ …

    🇷🇺🇦🇿 Վլադիմիր Պուտինը Բաքվում է. նա պետական ​​այցով Բաքվում կլինի օգոստոսի 18-19-ը։
    🗣️ Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, ՌԴ նախագահը Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում կքննարկի երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր։
    📌 Ժամանումից հետո Պուտինն ու Ալիևը ոչ պաշտոնական ընթրիք են ունեցել։
    🎥 Կադրերը՝ ոչ պաշտոնական ընթրիքից

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններու…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • ՌԴ-ն պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների…

    🇦🇲🇷🇺🇦🇿 ՌԴ-ն պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ասված է ՌԴ նախագահի՝ Բաքու այցի մասին նյութերում։
    🗣 «Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա», – նշված է հայտարարությունում։
    📌 Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այցով կգտնվի Ադրբեջանում։ |azatutyun.am|