Category: Infocom

  • Ռոսսելխոզնադզորն Իրանին խնդրել է կասեցնել ՌԴ արտահանվող ծաղիկների սերտիֆիկացում…

    🇷🇺🇮🇷🇦🇲 Ռոսսելխոզնադզորն Իրանին խնդրել է կասեցնել ՌԴ արտահանվող ծաղիկների սերտիֆիկացումը, քանի որ արտադրանքն իր արտաքին բնութագրերով և փաթեթավորման առանձնահատկություններով նույնական է Հայաստանից մատակարարվողի հետ:
    📣 «Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ տեղեկացրել էր Իրանին ՀՀ ծաղկային արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին», — ասված է հաղորդագրությունում:
    📌 Սերտիֆիկացումը կկասեցվի, մինչև երկկողմ բանակցություններ անցկացվեն, և հարցը պարզաբանվի։

  • Բյուրեղավանում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչութ…

    📣 Բյուրեղավանում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ «Վեոլիա Ջուրը» տեղեկացնում է, որ ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքներով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։
    💬 «Տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,- հայտնում են ընկերությունից:
    Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել է ավելի քան 30-ի, հիվանդների մեծ մասը երեխաներ են։

  • Մեկ քաղաքացի է ընկել Մալաթիայի ջրանցքը, նրան դուրս են բերել և տեղափոոխել հիվանդ…

    ❗️ Մեկ քաղաքացի է ընկել Մալաթիայի ջրանցքը, նրան դուրս են բերել և տեղափոոխել հիվանդանոց: News.am-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:
    Ոստիկանությունը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե բացի վերոնշյալ քաղաքացուց՝ այլ քաղաքացիներ ևս ընկել են ջրանցքը:
    📌 Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ ահազանգը ստացվել է գիշերը ժամը 01։10-ի սահմաններում։ Հենց ջրանցքից դուրս բերված անձն էր հայտնել, թե իր հետ ևս 2 քաղաքացի է ընկել ջրանցքը։

  • Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. ՀՀ ԱՆ «Հանրապետական շտապօ…

    🏥 Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. ՀՀ ԱՆ
    🔻 «Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով:
    🔻 Հիմնական ախտանշանները՝ ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:
    🔻 Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ:

  • Ռուսաստանը Թուրքիայից կորիզավոր մրգերի մատակարարման սահմանափակումներ է մտցնում՝…

    🇷🇺🇹🇷 Ռուսաստանը Թուրքիայից կորիզավոր մրգերի մատակարարման սահմանափակումներ է մտցնում՝ հայտարարել է «Ռոսսելխոզնադզորը»:
    ℹ️ Գերատեսչության հաղորդմամբ՝ արգելքը կվերաբերի հինգ թուրքական ձեռնարկությունների ծիրանի, բալի, դեղձի և նեկտարինի մատակարարմանը. «Որոշումը կայացվել է ԵՏՄ անդամ երկրների համար կարանտինի ենթակա կորիզավոր մրգերի արտադրանքում օրգանիզմների համակարգված հայտնաբերման պատճառով»:
    🇹🇷🇺🇦 Ռուսական գերատեսչությունն այս որոշման մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և նրա ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հանդիպումից մի քանի ժամ անց։ Հանդիպումից հետո Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է միանալ Կիևի համար անվտանգության երաշխիքներին և ղեկավարել այդ երաշխիքների ծովային բաղադրիչը՝ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին։ |factor.am|

  • ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպ…

    🔍 ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր:
    ℹ️ Պարզվել է, որ Ռ. Կ.-ն դրածո անձանց միջոցով ստեղծել է 9 ընկերություն, որոնց անվամբ Իրանից ներմուծվել է զգալի ծավալի ավիավառելիք, որն էլ իրացվել է Հայաստանում գործող տարբեր անձանց՝ առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի  դուրսգրման։ Ռ.Կ.-ի հիմնադրած և ղեկավարած ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս։
    ⚖️ Նախաձեռնվել են քրեական վարույթներ։

  • ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հ…

    🇺🇸 ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարձակումների հերթական շարքը՝ հարվածելով ՀՕՊ համակարգերին և լոգիստիկ ենթակառուցվածքներին:
    🇮🇷 Իրանական պետական Press TV-ն պնդում է, որ հարվածների տակ են հայտնվել նաև քաղաքացիական օբյեկտներ։ Ըստ հեռուստաընկերության՝ թիրախավորվել են Հորմոզգանի նահանգի երեք կամուրջներ, Բանդար Աբբասի բնակելի թաղամասը, Քիշ կղզու էլեկտրական ենթակայանը, ինչպես նաև Բանդար Աբբասի և Իրանշահրի օդանավակայանների մերձակայքը։
    📑 Իրանի ԱՆ-ն հայտնել է, որ հուլիսի 9-ից ի վեր ԱՄՆ հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, տուժել է արդեն ավելի քան 400-ը:
    ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքի մասին։

  • Փաստաբան Վահե Գրիգորյանը հայտնում է՝ Վերաքննիչ վարչական դատարանը ևս հաստատել է,…

    ⚖️ Փաստաբան Վահե Գրիգորյանը հայտնում է՝ Վերաքննիչ վարչական դատարանը ևս հաստատել է, որ 2024թ. համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։
    🗣 «Այսպիսով, ՀՀ վարչական դատարանները եզրափակիչ դատական ակտերով հաստատել են մեր պնդումը, որ ռեժիմը թե՛ 2024, թե՛ 2025թ ոչ իրավաչափորեն է ՀՀ քաղաքացիների համար թանկացրել կարմիր և կապույտ գծանշումներով ավտոկայանատեղիների վճարը»,- գրել է Գրիգորյանը:
    💬 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը ևս անդրադարձել է թեմային՝ գրելով. «Մայր Հայաստան» խմբակցությունը վերաքննիչ դատարանում հաղթեց կարմիր կետագծերի նաև 2024թ. թանկացման դեմ գործը։ Նախկինում հաղթել էինք 2025թ. թանկացումը»:
    Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները:

  • ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի դեմ հարվածների…

    🇺🇸 ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքի մասին։

  • Վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացված հարվածների պատճառն այն է, որ Իրանը խ…

    🇺🇸🇮🇷 Վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացված հարվածների պատճառն այն է, որ Իրանը խախտել է մեզ հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։
    🗣 «Մասնավորապես, իրենց ստորագրած փոխըմբռնման հուշագրով նրանք պարտավորվել էին կրակ չբացել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ։ Ցավոք, նրանք կայացրել են ողբերգական որոշում՝ անել դա», – ասել է Լևիթը։ |azatutyun.am|