Category: Infocom

  • Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցութ…

    🔶 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
    🔹 Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքից հնարավոր զրկումը կպահանջի բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ |news.am|
    📌 ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ 🗣 «Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքին…

  • Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան …

    Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր:
    🔹 Էմինը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
    [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]

  • Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյա…

    🇺🇦 🇦🇲 Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիևում մասնակցել է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարություններին:
    📌 Միջոցառումների շրջանակներում Վահան Կոստանյանը կարճատև զրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վար…

    🏥 Օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ հոսպիտալացված անձանց վերաբերյալ։
    📌 Բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին:
    🔸 6 անձինք հոսպիտալացված են։
    [ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]

  • Եվրոպական միությունը երեք ուղղաթիռ և երկու հրշեջ օդանավ է ուղարկել Բելգիա՝ երկր…

    🇧🇪 Եվրոպական միությունը երեք ուղղաթիռ և երկու հրշեջ օդանավ է ուղարկել Բելգիա՝ երկրի արևելքում մոլեգնող անտառային հրդեհի դեմ պայքարելու համար, հայտնել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարը։
    🔥 Բելգիայի ամենամեծ արգելոցում՝ High Fens-ում, հրդեհը բռնկվում է ուրբաթ օրվանից։
    🇪🇺 Այս շաբաթ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Բելգիան, բախվել են ամռան հինգերորդ շոգի ալիքին, ինչ էլ նպաստում է անտառային հրդեհների առաջացմանն ու տարածմանը։ |azatutyun.am|

  • Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպո…

    🔶 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները ժամկետային զինծառայող սերժանտների, բանակային դիրքերի ավագների հետ:
    📌Օրակարգում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանը, բանակ թափանցող արատավոր բարքերն արմատախիլ անելուն ուղղված աշխատանքներին վերաբերող հարցերն են։
    [ՀՀ ՊՆ]

  • Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյան…

    🇺🇦🇦🇲 Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Օլեկսանդր Մերեժկոյի հետ:
    📌 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:
    [ՀՀ ԱԳՆ]
    🇦🇲🇺🇦 Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալ Օլենա Կոնդրատյուկի հետ: 📌 Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի առավել սերտացման, ինչպես նաև բազմակողմ խորհրդարանական հարթակներում համագործակցության…

  • Լիբանանի հարավում գտնվող Անսար քաղաքի վրա Իսրայելի բանակի ավիահարվածների հետևա…

    🇮🇱 🇱🇧 Լիբանանի հարավում գտնվող Անսար քաղաքի վրա Իսրայելի բանակի ավիահարվածների հետևանքով 7 մարդ է զոհվել, հայտնում է երկրի Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
    📌 Ըստ Լիբանանի ազգային լրատվական գործակալության՝ ևս 3 մարդ վիրավորվել է, երբ իսրայելական ռազմական ինքնաթիռները լուսաբացին հարվածել են Անսարի ծայրամասում գտնվող Զրարիեհի ուղղությամբ գտնվող մի տան՝ ավերելով շենքը։ |azatutyun.am|
    🇺🇸🇱🇧 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կօգնի կանխել Լիբանանի և Իսրայելի միջև նախօրեին ձեռք բերված համաձայնագրի խախտումները՝ ապահովելով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը։…

  • Օգոստոսի 15-ի երեկոյան, 16-ի երեկոյան և 17-ի գիշերը Երևանի առանձին հատվածներու…

    💨 Օգոստոսի 15-ի երեկոյան, 16-ի երեկոյան և 17-ի գիշերը Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։
    ☔️ Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ին կեսօրից հետո, 16-20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ին առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:
    📌 Օգոստոսի 15-20-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Աս…

    🇦🇲 🇷🇼 Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտային։
    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուանդայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները։
    🔹 Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։
    [ՀՀ պաշտպանության նախարարություն]