Category: Infocom

  • Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մոտ տեղի է ունեցել 7.7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս պահի…

    📍 Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մոտ տեղի է ունեցել 7.7 մագնիտուդով երկրաշարժ։
    ▪️ Այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել է 20-ի։
    👨‍🚒 Փրկարարները շարունակում են փլատակների ապամոնտաժումը՝ ողջ մնացածներին որոնելու համար, հաղորդում է AFP-ն։ |news.am|

  • Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել ե…

    👨‍🚒📌 Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղաքունքի և Կոտայքի մարզերում։
    📌 Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ։
    🔸 Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների, թեքված սյուների ապամոնտաժման, ամրացման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում․ դեպքի վայր են մեկնել փրկարարական և ոստիկանական …

    ❗️Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում․ դեպքի վայր են մեկնել փրկարարական և ոստիկանական ուժեր։
    🔸 Ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրերն, ընկել երթևեկելի հատված և մայթին։
    📌 Ըստ նախնական տվյալների՝ տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքենա։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Վերջին երկու շաբաթների ընթացքում ահազանգեր են ստացվել, որ հանրապետության տարբե…

    ❗️⛪️ Վերջին երկու շաբաթների ընթացքում ահազանգեր են ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ են կատարվում․ հափշտակվել են խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ։
    📌 Հայտնի է դարձել, որ գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ. նրանք ձերբակալվել են։
    🔸Պարզվել է, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել, մնացած մասը հայտնաբերվել է մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքա…

    🇦🇲🇺🇦 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ:
    🔸 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները:
    🔸 Երկուստեք արձանագրվել է վերջին շրջանում գրանցվող առևտրաշրջանառության աճի դրական դինամիկան։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կի…

    ⚖️ Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է, կիրառվել է գրավ: Այս մասին news.am–ը տեղեկացել է Դատական դեպարտամենտից։
    📌 Որոշումը կայացվել է հուլիսի 9–ին։
    ⚖️ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 20 մլն դրամ գրավով: [Դատական դեպարտամենտ] |1lurer.am|

  • Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ …

    ⚖️ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը։
    📌 Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դատական նիստի օրը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։
    👨‍⚖️ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին: Այս մասին տեղեկանում ենք « Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: |factor.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական …

    ✍️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։
    [ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն]

  • 2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների հե…

    🚙👮 2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 3-ով, վիրավորների թիվը՝ 31-ով։
    [ՀՀ ներքին գործերի նախարարություն]

  • Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշ…

    🔶 Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
    🔹 Ղազինյանի խոսքով՝ 2011 թվականից իրականացված խոշորացման արդյունքում համայնքների թիվը 915-ից նվազել է մինչև 70, սակայն վարչատարածքային փոփոխությունը բովանդակային բարեփոխումների չի հանգեցրել։
    🗣 «Խոշորացման նպատակը պարզապես համայնքների թվի կրճատումը չէր։ Այն պետք է ստեղծեր կառավարչական ավելի մեծ կարողություններ, ապահովեր մարդկային և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործում, բարձրացներ հանրային ծառայությունների որակը և իրական լիազորություններ ու համապատասխան ֆինանսական միջոցներ ապակենտրոնացներ դեպի համայնքներ»,- ասաց թեկնածուն։ |armenpress.am|