Category: Infocom

  • Հրդեհ՝ Ավան, Աճառյան-Բաբաջանյան խաչմերուկի հատվածում։ |auroranews.am|…

    🔥 Հրդեհ՝ Ավան, Աճառյան-Բաբաջանյան խաչմերուկի հատվածում։ |auroranews.am|

  • Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են ուրբաթ Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավ…

    🇦🇲 🇦🇿 Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են ուրբաթ Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին։ Տեղեկությունը տարածել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, ով բնակվում է Վաշինգտոնում։ Նա նշել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ Տանը կընդունի Հայաստանի և…

  • Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են ուրբաթ Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավ…

    🇦🇲 🇦🇿 Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են ուրբաթ Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին։ Տեղեկությունը տարածել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, ով բնակվում է Վաշինգտոնում։ Նա նշել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ Տանը կընդունի Հայաստանի և…

  • Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խ…

    🇦🇲 🇮🇷 Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
    🤝 Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Մեղրի-Քաջարան հատվածում իրանական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները՝ կարևորելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման գործում։
    🔸 Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և զարգացումների շուրջ՝ ընդգծելով բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համագոյակցության սկզբունքների ամրագրումը որպես կայունության և զարգացման հիմք ողջ տարածաշրջանի համար։ [ՀՀ նախագահի աշխատակազմ]

  • Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքացիներին առաջարկում է տրանսպորտային…

    🗣 Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքացիներին առաջարկում է տրանսպորտային քարտի լիցքավորման միջոցով ուղետոմսերը ձեռք բերել նախապես՝ անհարմարություններից խուսափելու համար․
    🔸 «Օրինակ, եթե մետրոյի կայարանում մարդը հենց այդ պահին է լիցքավորում ու ցանկանում է անմիջապես օգտվել, ապա որոշակի ժամանակ է պահանջվում, սովորաբար՝ 2-5 րոպե, որպեսզի այդ ամբողջ տեղեկատվությունը համակարգում պտտվի, այնուհետև կոնկրետ վալիդատոր սարքին փոխանցվի»,- պարզաբանեց նա։ Փոխքաղաքապետի խոսքով՝ տրանսպորտային քարտերը հնարավոր է լիցքավորել «Թել-Սել» դրամապանակի և համանուն տերմինալների, ինչպես նաև «transport.yerevan.am» կայքի միջոցով։ ||armenpress.am|

  • Սլովենիան դարձել է Եվրամիության առաջին երկիրը, որն ամբողջությամբ դադարեցրել է զ…

    🇸🇮🇮🇱🇪🇺 Սլովենիան դարձել է Եվրամիության առաջին երկիրը, որն ամբողջությամբ դադարեցրել է զենքի ներմուծումը Իսրայելից կամ արտահանումը այդ երկիր։
    🇸🇮 Լյուբլյանան որոշումը բացատրել է Գազայի հատվածում շարունակվող հակամարտությամբ և այս հարցի շուրջ եվրոպական դաշինքում միասնական դիրքորոշման բացակայությամբ։
    🇮🇱 Իսրայելի ներկայացուցիչն արձագանքել է, թե էմբարգոն զուտ խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ հրեական պետությունն առևտուր չի անում Սլովենիայի հետ։|azatutyun.am|

  • Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալ…

    🇦🇲🇮🇹 Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիին:
    🔸 Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային ենթակառուցվածների ապաշրջափակմանը միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
    📌 Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: [ՀՀ ԱԳՆ]

  • Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղ…

    🔥 Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։
    🚒 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Խոսրովի արգելոցում հրդեհ է բռնկվել, որը մեկուսացվել է. ՆԳՆ խոսնակ «Խոսրովի արգ…

    🔥 🌳 Խոսրովի արգելոցում հրդեհ է բռնկվել, որը մեկուսացվել է. ՆԳՆ խոսնակ
    👨‍🚒 «Խոսրովի արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ, բնակիչներ:
    🚁 Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են կրակի տարածումը: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- նշել է Նարեկ Սարգսյանը։

  • Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Գարիբաբադին հայտարարել է Վաշինգտոնի հետ …

    🇮🇷 Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Գարիբաբադին հայտարարել է Վաշինգտոնի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու Թեհրանի նախնական պայմանների մասին։
    ❗️«ԱՄՆ-ի հետ բանակցությունների սկսման համար կարևոր են Իրանի վստահությունը շահելը, թաքնված նպատակների համար բանակցությունները չօգտագործելը, օրինակ՝ ռազմական գործողություններ, Միջուկային զենքի չտարածման համաձայնագրի շրջանակում Իրանի իրավունքները հարգելը և ընդունելը»,- նշել է փոխնախարարը։ |tert.am|