Category: Infocom

  • Վարդաշենցիների ակցիայի ժամանակ բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է: Այդ մաս…

    👮‍♂️ Վարդաշենցիների ակցիայի ժամանակ բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է:
    🗣 Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
    💬 «Ակցիայի ժամանակ տղամարդը հարվածել է ոստիկանին, ինչը հստակ երևում է նաև ԶԼՄ–ների տեսանյութերում։ Տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության համայնքային բաժին»,- նշել են ոստիկանությունից։
    Իրավիճակը լարվել է, երբ ոստիկանները բերման են ենթարկել մեկ քաղաքացու, ով ապտակել է ոստիկաններից մեկին այն պահին, երբ վերջինս խոսում էր իր մոր հետ: Ավելի ուշ քաղաքացիներից մեկը հայտնել է, որ բերման ենթարկված քաղաքացին առողջական խնդիրներ ունի:

  • Կառավարության նախորդ ծրագիրը հիբրիդային ծրագիր է եղել. մի կողմից ունեցել է նոր …

    ‼️ Կառավարության նախորդ ծրագիրը հիբրիդային ծրագիր է եղել. մի կողմից ունեցել է նոր բովանդակությունը, որ եղել է խաղաղության օրակարգը, մյուս կողմից՝ հին բովանդակությունն է նաև տեղ գտել այդտեղ (նկատի ունի Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի մասին կետերը):
    🔸 Բայց [2021-ի] նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ էական և կարևոր մի բան՝ ՀՀ քաղաքացիները, այն մարդիկ, հանրության այն հատվածը, ում ես ընկալում եմ որպես ՀՀ սնուցող մայրեր, մեզ և կոնկրետ ինձ ըստ էության պարտադրել են վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը, հայացքը և հայեցակարգը:
    📑 Կառավարության [նոր] ծրագիրը ամբողջությամբ հիմնված է «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության և չորրորդ հանրապետության տեսլականի վրա, և սա է այն առանցքային, գաղափարական փոփոխությունը կամ վերափոխումը, որ տեղի է ունենում Կառավարության ծրագրում:
    [Նիկոլ Փաշինյան]
    Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ զեկուցելով ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծը:

  • ԱԺ-ում երեկվա միջադեպից հետո Վահագն Ալեքսանյանը հայտնում է, որ «հետևություններ …

    💬 ԱԺ-ում երեկվա միջադեպից հետո Վահագն Ալեքսանյանը հայտնում է, որ «հետևություններ կարվեն»:
    🗣 «Ինքնահայեցումը, իմ կարծիքով, քաղաքական գործչի համար պարտադիր և կարևորագույն բաղադրիչ է: Ես նորից նայել եմ մեր երեկվա նիստերը, լսել եմ ձեր հնչեցրած մտահոգությունները թե՛ դահլիճում, թե՛ դահլիճից դուրս, առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կար, և դրանից հետևություններ կարվեն: Երկրորդը նաև խնդրում եմ, որ այդ ինքնահայեցումը փոխադարձ լինի, որովհետև վստահ եմ, որ եթե դուք էլ ձեր մասով նայեք, դուք էլ ինքնահայեցման հարց կտեսնեք»,- հայտարարեց նա ԱԺ նիստի ժամանակ:
    Ալեքսանյանը մեկնաբանություն թողեց մինչև հաջորդ հարցի քննարկմանն անցնելը: Սա ընդդիմադիր մի շարք պատգամավորների վրդովմունքի պատճառ դարձավ: Նրանք պնդում էին, որ նիստը վարողը պետք է պարզապես վարի նիստը և ամեն ելույթից հետո մեկնաբանություն չթողնի:

  • Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասին: ԱՄՆ նախ…

    🇺🇸🇮🇷 Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասին:
    📌 ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանը նախկինում ստացել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու հնարավորություն, սակայն չի օգտվել դրանից, և այժմ Վաշինգտոնը կանցնի Իրանի դեմ «երբևէ իրականացված ամենածանր տնտեսական գործողությանը»։
    🌍 Թրամփը նախազգուշացրել է նաև բոլոր երկրներին, որ եթե նրանց ֆինանսական կառույցները, ընկերությունները, օդանավակայանները կամ պետական մարմինները որևէ աջակցություն ցուցաբերեն Իրանին, դա «հսկայական տնտեսական հետևանքներ» կունենա: |1lurer.am|

  • Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել զինծառայողների, մեկը մահացել է: «Օգոստոսի 19-ին՝…

    ‼️ Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել զինծառայողների, մեկը մահացել է:
    🔸 «Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։
    🔸 Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո:
    🔸 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ կվերսկսի բանակցություններն Իրանի հետ։ …

    🇺🇸🇮🇷 Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ կվերսկսի բանակցություններն Իրանի հետ։
    🗣 «Հնարավոր է՝ ինչ-որ պահի սկսենք բանակցությունները, բայց հիմա, իմ կարծիքով, իրավիճակը լավ է»,- ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։
    📌 Նա կրկին հայտարարել է, որ «Իրանը չպետք է միջուկային զենք ունենա»։ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը։ |shantnews.am|
    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում և նախատեսված չէ։ 📌 Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը շարունակվում է «ամբողջ ուժով»։ 🇮🇷 Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր ավելի…

  • Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի …

    ⚖️ Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին:
    🔸 Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նա մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
    📌 Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետ Դավիթ Հակոբյանը, որն այժմ քաղաքապետարանի գնումների բաժնի պետն է: Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ |azatutyun.am|

  • Վերաքննիչ դատարանը որոշել է անփոփոխ թողնել թմրանյութերի օգտագործման և իրացման մե…

    ❗️Վերաքննիչ դատարանը որոշել է անփոփոխ թողնել թմրանյութերի օգտագործման և իրացման մեջ մեղադրվող 33-ամյա Ելիզավետա Դանիելչևայի՝ 6 տարի ազատազրկման դատավճիռը (վերջնական պատիժ էր նշանակվել 4 տարի 8 ամիս ժամկետով)։
    👮 2023-ի հունիսի 24-ին ոստիկանությունը ներխուժել էր Երևանի «Բան» ակումբ և այնտեղ թմրանյութեր էր գտել։ 27 բերման ենթարկվածներից Դանիելչևան միակ մեղադրյալն էր։ Ելիզավետան, սակայն, պնդում է, որ ակումբից հայտնաբերված թմրանյութերի հետ ինքը կապ չունի և թմրանյութ չի իրացրել։ Իրեն պատկանել է միայն անձնական խուզարկությամբ հայտնաբերված 0.48 գրամ քաշով թմրանյութը, որն իր անձնական օգտագործման համար է եղել։
    🔸 Դեպքից հետո իրավապաշտպանները ահազանգել էին, որ ոստիկանները ծեծել, հայհոյել և արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ էին իրականացրել ակումբի այցելուների նկատմամբ։ Ելիզավետայի ամուսինը «Հետքին» հայտնել էր, որ մեղադրող կողմը փորձում է ակումբում գտած բոլոր թմրանյութերը մեղսագրել Ելիզավետային և, առանց որևէ ապացույցի, պնդում է, որ Ելիզավետան զբաղվել է թմրանյութերի իրացմամբ։
    📌 Նրա նկատմամբ այժմ կիրառված է «վարչական հսկողություն» խափանման միջոցը՝ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը։ Մինչ այդ, մոտ 1 տարի 3 ամիս նա եղել է կալանքի և տնային կալանքի տակ։ |hetq.am|

  • Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտո…

    🗳 Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։
    ℹ️ Թումանյանում ընտրությունները կանցկացվեն համամասնական, իսկ մյուս համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։
    [ՀՀ ԿԸՀ]

  • Օգոստոսի 24-ից Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան-Տերյան փողոցների խաչմերո…

    🚫 Օգոստոսի 24-ից Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:
    Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես՝ Տերյան 42 հասցեից դեպի Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկ փոխադրամիջոցների հետադարձը կարգելվի:
    [Երևանի քաղաքապետարան]