Category: Infocom

  • ՆԳՆ-ն զգուշացնում է՝ վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդա…

    📣 ՆԳՆ-ն զգուշացնում է՝ վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են։
    ‼️ «Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները»,- ասվում է հաղորդագրությունում։

  • ԿԸՀ-ն միջոցներ է ձեռնարկել Հրազդանն ընդգրկող ԸԸՀ-ում դիտորդի մասնակցությամբ արձ…

    🗳 ԿԸՀ-ն միջոցներ է ձեռնարկել Հրազդանն ընդգրկող ԸԸՀ-ում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպի հանգամանքները պատշաճ պարզաբանելու համար։
    📌 Ավելի վաղ «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հայտնել էր հանձնաժողովի քարտուղարը քաշքշել և սպառնացել է իրեն, պահանջել է փոխանցել անձնական հեռախոսը, ինչպես նաև փորձել է թույլ չտալ հեռանալ հանձնաժողովի տարածքից։ Միջադեպը կապված է եղել դիտորդի իրավունքների սահմանափակման վերաբերյալ ավելի վաղ տեղի ունեցած դեպքի և դրան հաջորդած դատական գործընթացի հետ։
    🔗 Կարդալ ավելին

  • Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպ…

    ❗️🇵🇦 Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
    📌 Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Պանամայի մայրաքաղաքից 213 կմ հարավ-արևմուտք, ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 12 կմ խորության վրա։ |factor.am|

  • ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման…

    🇦🇲🇪🇺 ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է:
    🔸 ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է առաքելության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Գործողությունների ծրագրով նախատեսված մի շարք կետերի իրականացման ընթացքը, այդ թվում՝ «Քաղաքացիության մասին» նոր օրենքով նախատեսվող մշտական բնակության պահանջները, միգրացիոն հոսքերի, ինչպես նաև սահմանների համալիր կառավարումն ու վերահսկողությունը։
    📌 Հայկական կողմը վերահաստատել է Գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու հանձնառությունը՝ հաշվի առնելով նաև ԵՄ-ում համապատասխան օրենսդրական գործընթացների համար անհրաժեշտ ժամանակը։
    [ՀՀ ներքին գործերի նախարարություն]

  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների համագործակցության արդյունքում Վրաստա…

    🇦🇲🇬🇪 Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների համագործակցության արդյունքում Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը։
    📌 37-ամյա տղամարդը մեղադրվում է 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար:
    ⚖️ Երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում տղամարդու էքստրադիցիան կիրականացվի սահմանված կարգով։
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • ALTSHIFT 15 | ԽՈՇՈՐԱՑՈՒՄ․ ավելի ուժե՞ղ, թե՞ պարզապես ավելի մեծ համայնք ու կենտրո…

    ALTSHIFT 15 | ԽՈՇՈՐԱՑՈՒՄ․ ավելի ուժե՞ղ, թե՞ պարզապես ավելի մեծ համայնք ու կենտրոնացած իշխանություն
    ALT SHIFT-ի տասնհինգերորդ քննարկման թեման համայնքների խոշորացումն է։
    ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հարություն Վերմիշյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը եւ stand-up կոմիկ Աշոտ Դանելյանը քննարկում են, թե ինչու եւ ինչպես է տեղի ունենում համայնքների խոշորացումը, ինչ սոցիալական, մշակութային եւ տնտեսական ասպեկտներ ունի այդ գործընթացը եւ ինչպես է այն ազդում հասարակ բնակչի առօրյայի վրա։
    https://www.youtube.com/watch?v=Ld3zLefqx2g&feature=youtu.be

    ALTSHIFT 15 | ԽՈՇՈՐԱՑՈՒՄ․ ավելի ուժե՞ղ, թե՞ պարզապես ավելի մեծ համայնք ու կենտրոնացած իշխանություն

    ALTSHIFT 15 | ԽՈՇՈՐԱՑՈՒՄ․ ավելի ուժե՞ղ, թե՞ պարզապես ավելի մեծ համայնք ու կենտրոնացած իշխանություն
    ALT SHIFT-ի տասնհինգերորդ քննարկման թեման համայնքների խոշորացումն է։
    ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ, սոցիոլոգիական գիտությունների…

  • ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մա…

    ❗️ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը:
    🗣 «Նման ձևաչափով հանդիպում իրականում տեղի չի ունեցել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է նա։
    🇦🇲🇷🇺🇦🇿 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանում փակ հանդիպում են ունեցել, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ»-ը։ 🔸 Ըստ պարբերականի՝ նախապես չհայտարարված հանդիպումը տևել է մոտ 15 րոպե։ Այն…

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագա…

    🇦🇲🇷🇺🇦🇿 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանում փակ հանդիպում են ունեցել, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ»-ը։
    🔸 Ըստ պարբերականի՝ նախապես չհայտարարված հանդիպումը տևել է մոտ 15 րոպե։ Այն կազմակերպել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
    📌 «Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի վարչապետը չի մասնակցել Կասպյան գագաթնաժողովին, սակայն սպասել է դրա ավարտին՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպելու համար։ |azatutyun.am|
    🔸 Թուրքմենստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների առաջնորդների խորհրդի նիստը: Հանդիպումն ավելի ուշ կշարունակվի ընդլայնված կազմով: ℹ️ Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված է 15 հարց։ Հանդիպումից հետո պետությունների ղեկավարները, ինչպես սպասվում է, կընդունեն համատեղ հայտարարություն…

  • Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Հորմուզի նեղուցում…

    🇮🇷🇺🇸 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Հորմուզի նեղուցում հեղուկացված նավթային գազ տեղափոխող խոշոր նավին հարված հասցնելու մասին:
    🔸 Իրանական կողմի պնդմամբ՝ տանկերը փորձել է անցնել Թեհրանի կողմից չարտոնված և «ապօրինի» համարվող երթուղով:
    📣 ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի և էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ն՝ զգուշացնելով, որ չարտոնված երթուղիներով շարժվող նավերի թիրախավորումը չի սահմանափակվելու միայն Հորմուզի նեղուցով, և նման նավերը կհետապնդվեն ողջ տարածաշրջանում: |shantnews.am|

  • Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետո…

    👨‍⚖️ Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով։
    🗣 «Քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել. դատարանը մասնակի է բավարարել միջնորդությունը. տնային կալանք է կիրառվել»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՔԿ-ից:
    Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում: