Category: Infocom

  • Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահ…

    🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր. ՏԿԵ նախարարություն
    📌 «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տվյալ ուղղության համապատասխան տեսակետների շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Այրարատ» կինոթատրոնը. պետշահերի հայցն ը…

    ⚖️ Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Այրարատ» կինոթատրոնը. պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ։
    📌 Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող («Այրարատ» կինոթատրոն) անշարժ գույքի վրա:
    🖇️ Պահանջի հիմքում դրված է այն հանգամանքը, որ գործարքով սահմանված՝ 1.550.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ չեն կատարվել:
    [ՀՀ Գլխավոր դատախազություն]

  • Ըստ ՌԴ ԱԽ փոխքարտուղարի՝ Հայաստանում գտնվող Firebird AI ընկերության ԱԲ տվյալներ…

    💬 Ըստ ՌԴ ԱԽ փոխքարտուղարի՝ Հայաստանում գտնվող Firebird AI ընկերության ԱԲ տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»:
    🗣 «Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ»,- ասել է Ալեքսեյ Շևցովը։ |factor.am|

  • Իրկուտսկից ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատես…

    🇦🇲‼️ Իրկուտսկից ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համաձայնեցման նպատակով ստեղծվել է հանձնաժողով:
    ✍️ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Շաքիում տեղի ունեցածը չի կարող համարվել սովորական քրեական դեպք՝ խորհրդարանական…

    💬 Շաքիում տեղի ունեցածը չի կարող համարվել սովորական քրեական դեպք՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
    🗣 «Չեմ կարծում, որ որևէ տրամաբանող մարդ այս դեպքը կարող է որակել որպես սովորական հանցագործություն։ Ադրբեջանցի զինվորը ոչ թե մոլորված հայտնվել է ՀՀ տարածքում, այլ զինված խորացել է 10 և ավելի կմ ու եղել է այն, ինչ եղել է»,- ասել է Քոչարյանը։
    📌 Նշենք, որ երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շաքիում կատարվածը որակել էր որպես կրիմինալ միջադեպ ու հավելել, որ Հայաստանում ամեն օր լինում են նման կրիմինալ միջադեպեր։ |arm.sputniknews.ru|
    «Դա սովորական կրիմինալ իրավիճակ է: Երբ ոստիկանություն են զանգում, պետք է սպասել ոստիկանության գործողություններին, եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան, մեծ հաշվով, տեղի չէր ունենա»,- ասաց Փաշինյանը։

  • Վարդաձորի դպրոցում երեխային ծեծելու դեպքով տնօրենն էլ պատասխանատվության կենթարկ…

    ‼️ Վարդաձորի դպրոցում երեխային ծեծելու դեպքով տնօրենն էլ պատասխանատվության կենթարկվի. մարզպետ
    🗣 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի խոսքով՝ մինչ օրս մարզպետարանը ծնողից որևէ դիմում չի ստացել. «Վարչական ղեկավարը դեպքի մասին տեղեկացել է, բայց ոչ ծնողներից, հետո այդ մասին փոխմարզպետին է տեղեկացրել, դրանից հետո մարզպետի աշխատակազմը սկսել է զբաղվել այդ հարցով»: |arm.sputniknews.ru|
    Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:

  • Ադրբեջանն ունի անհայտ կորածներ, մենք ունենք անհայտ կործաներ, այդ հարցը հնարավոր…

    🇦🇲💬 Ադրբեջանն ունի անհայտ կորածներ, մենք ունենք անհայտ կործաներ, այդ հարցը հնարավոր է լուծել համագործակցության միջոցով՝ փորձելով պարզել գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրերը։
    ‼️ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցության։ Այլ բան, որ Ադրբեջանում կան շրջանակներ, որ հարցը քաղաքական նպատակներով օգտագործում են, այսինքն՝ թշնամական խոսույթներ գեներացնելու և այլ նպատակներով:
    [Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ] |armenpress.am|
    Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել է տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև նրանց հնարավոր հուղարկավորման վայրերի վերաբերյալ ունեցած տեղեկությունները։

  • Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժած 8 քաղաքացիները տե…

    🏥 Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժած 8 քաղաքացիները տեղափոխվել են բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:
    ‼️ Բոլորի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Տուժածները դուրս են գրվել:
    [ՀՀ առողջապահության նախարարություն]
    Առավոտյան Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:

  • Առավոտյան Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտ…

    🚐 Առավոտյան Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:
    ‼️ Ըստ նախնական տվյալների՝ կա 8 տուժած. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվել է։ Այդ մ…

    👨‍⚖️ «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվել է։
    🗣 Այդ մասին հայտնել է Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
    ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (խուլիգանություն) ավելացվեցին մի քանի դրվագ ( բոլորը ՖԲ գրառումներ), ինչպես նաև ավելացվեց 490 հոդվածի 2-րդ մասը` ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար: