Category: Infocom

  • Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տ…

    Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստելու նրանց բնականոն գործունեության վերականգնմանը:
    🔸 Աղետի գոտում իրականացված մոնիթորինգի և գնահատման աշխատանքների արդյունքում տնտեսավարողների վնասվածությունը դասակարգվել է 3 աստիճանի՝ ցածր, միջին և բարձր, որն էլ հիմք է հանդիսանում ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափի հաշվարկման համար: |armenpress.am|

  • Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան։ Համապատասխան հրամանագիրը …

    🇦🇲🇷🇺 Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան։
    🔸 Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը՝ մեկ այլ հրամանագրով նշված պաշտոնից ազատելով Վաղարշակ Հարությունյանին։

  • Հունիսի 17-ը՝ հայրերի օր ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց օ…

    ‼️ Հունիսի 17-ը՝ հայրերի օր
    ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է հունիսի 17-ը սահմանել Հայրերի օր։
    🔸 Հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածը ամրագրում է պետության պատասխանատվությունը ընտանիքի պաշտպանության դերի կարեւորման հարցում, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկել է այս օրենսդրական փոփոխությունը, որի արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն հայրերի մեծարման և նրանց դերի բարձրացման ուղղությամբ միջոցառումներ ու ծրագրեր մշակելու և իրականացնելու, այդ նպատակով պետական ու հասարակական հատվածի համագործակցությունը խթանելու, ինչպես նաև հանրային կրթության ծրագրերը խթանելու համար։

  • Օգոստոսի 15-ից Երևանի Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակյան…

    🚍 Օգոստոսի 15-ից Երևանի Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Տարիներ շարունակ արգելված «Զարյա 3» նռնակը Առողջապահության նախարարությունը դարձ…

    ❗️ Տարիներ շարունակ արգելված «Զարյա 3» նռնակը Առողջապահության նախարարությունը դարձրել է թույլատրելի Ներքին գործերի նախարարության առաջարկով։ Ուժային կառույցն է դիմել նախարար Անահիտ Ավանեսյանին, խնդրել ստուգել ու եզրակացություն տալ մինչև այդ արգելված նռնակի վերաբերյալ, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով «Ազատության» հարցմանը, ընդ որում, գերատեսչությունը հարցմանը պատասխանել է ժամկետները խախտելով՝ 21 օր անց։
    📌 Պարզվում է՝ Վահե Ղազարյանի գլխավորած կառույցն է դիմել Առողջապահության նախարարություն «ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկվող մի քանի նոր հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ»։
    🔸 Ընդդիմադիրների հունիսի 12-ի հավաքից առա՞ջ, թե՞ դրանից հետո է Ներքին գործերի նախարարությունը նման առաջարկ արել, հայտնի չէ։ Իրավապաշտպանները շարունակում են պնդել, որ այդ օրը «Զարյա 3» է կիրառվել, երբ դրա կիրառությունը դեռ օրենքով թույլատրված չէր։

  • Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին, ժամը 10:0…

    🛣 Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին, ժամը 10:00-19:00 ընկած հատվածում կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության համար՝ Դևդորակ թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով:
    🚘 Ավտոտրանսպորտային թունելի փակման ընթացքում ավտոմեքենաների երթևեկությունը կընթանա ներպետական նշանակության Դևդորակ թունելի շրջանցային ճանապարհով (Ն-205)։ Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կընթանա ըստ ժամանակավոր կազմակերպված գրաֆիկի։ Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։
    [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]

  • Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են ՀԱՊԿ «Կոբալտ-2024» զորավարժությունները։ Ավելի…

    ❗️ Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են ՀԱՊԿ «Կոբալտ-2024» զորավարժությունները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը զորավարժություններին չի մասնակցում։ |armenpress.am|

  • Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում Ռուսաստանի տարածքում գտն…

    🇷🇺🇺🇦 Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում Ռուսաստանի տարածքում գտնվող 74 բնակավայր։ Նման գրառում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։  Նա չի հստակեցրել, թե ռուսաստանցի քանի խաղաղ բնակիչ է մնացել այդ բնակավայրերում։ 
    🗣 «Չնայած բարդ ինտենսիվ մարտերին, մեր ուժերը շարունակում են առաջխաղացումը Կուրսկի մարզում, և մեր «փոխանակման ֆոնդը» աճում է»,- հայտարարել է նախագահ Զելենսկին։ |hetq.am|

  • Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի նկատմամբ ընտրված կալան…

    ⚖️ Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի նկատմամբ ընտրված կալանավորումը գրեթե երկու տարի անց վերացվել է, նոր խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
    👩‍⚖️ Դատարանի այս որոշումը բողոքարկել են թե՛ հանրային մեղադրողը, թե՛ պաշտպանական կողմը։ Մեղադրողը պահանջել է Աբրահամյանին կրկին կալանավորել, իսկ պաշտպանը՝ տնային կալանքը վերացնել՝ միաժամանակ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ վարչական հսկողությունն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը։ Կողմերի բողոքները մերժվել են։
    📎 Կարդալ ավելին

    Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի կալանավորումը փոխարինվել է տնային կալանքով

  • Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չ…

    🚫🍬 Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են` հաճախ առանց գիտակցելու:
    🍫 Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից ավելի) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը:
    🧃 Կան մթերքներ, որոնք կարծես թե «առողջ» են, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում առողջությանը, քանի որ պարունակում են թաքնված շաքարի մեծ քանակություն։
    🍭 Մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար`1 բաժակ բնական հյութ (30 գրամ կամ 7.5 թեյի գդալ շաքար), 1 բաժակ գազավորված քաղցր ըմպելիք (33 գրամ կամ 8.5 թեյի գդալ շաքար), 1 կտոր կաթնային շոլոկադի սալիկ (6 գրամ կամ 1.5 թեյի գդալ շաքար), 100 գր. պաղպաղակ (21 գրամ կամ 5 թեյի գդալ շաքար), 200 գրամ յոգուրտ (6 գրամ կամ 1.5 թեյի գդալ), 1 փոքր թխվածքաբլիթ (3 գրամ կամ 3/4 թեյի գդալ):
    [ՀՀ ԱՆ]