Category: Infocom

  • Որքան ինձ հայտնի է, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված…

    🇪🇺 Որքան ինձ հայտնի է, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է, ինձ թվում է, որ պակասում է միայն վերջնագիծն անցնելու համար անհրաժեշտ քաղաքական կամքը Տոյվո Կլաար

    🔸 Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը և դրա հետագա իրականացումը հիմնովին կփոխեն տարածաշրջանի իրավիճակը․ «Կարծում եմ, որ առաջնորդները նույնպես կիսում են այս տեսակետը և կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար:
    🗣 Սակայն այն փաստը, որ նրանք չհանդիպեցին Միացյալ Թագավորությունում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, հիշեցում է նաև, թե որքան փխրուն է դեռևս այս գործընթացը: Դա չի նշանակում, որ կողմերից որևէ մեկը հանձնառություն չունի, բայց ակնհայտ ցույց է տալիս այն զգայունությունը, որը կա ոչ միայն բովանդակության, այլև հարաբերությունների կարգավորման քննարկումների գործընթացի առնչությամբ:|jam-news.net|

  • «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ավարտելուց հետո ռուս սահմանապահներն այ…

    🇷🇺🇦🇲 «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ավարտելուց հետո ռուս սահմանապահներն այն շարունակում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին. ԱԱԾ
    🔸Հարցին՝ քանի՞ ռուս սահմանապահ է ծառայություն իրականացրել «Զվարթնոց»-ում, ԱԱԾ-ից տեղեկության տրամադրումը մերժել են՝ պնդելով, որ դա պետական գաղտնիք է։ |azatutyun.am|

  • Օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում կանցկացվեն ՀԱՊԿ «Կոբալտ-2024» զորավարժությու…

    🔸 Օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում կանցկացվեն ՀԱՊԿ «Կոբալտ-2024» զորավարժությունները՝ Ռոսգվարդիայի ղեկավարությամբ․ Հայաստանը մասնակիցների թվում չէ։

    📌 Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունից նշել են, որ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։ |tert.am|

  • Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամը պայմանավորվածություն է ձեռք բերել զորա…

    🔍 Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամը պայմանավորվածություն է ձեռք բերել զորակոչիկի հետ՝ վերջինիս պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցի լուծման համար 6000-6500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու շուրջ:
    🔸Զորակոչիկն ու նրա մտերիմ անձը 6000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը փոխանցել են վիրաբուժական կլինիկաներից մեկի ղեկավարին, ով նշված գումարից 4000 ԱՄՆ դոլարը տվել է նշված հանձնաժողովի անդամին։ Արդյունքում զորակոչիկը ճանաչվել է ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
    🔸Պարզվել է նաեւ, որ վիրաբուժական կլինիկայի ղեկավարը ևս երեք զորակոչիկների զինվորական ծառայությունից ազատելու հարցը լուծելու համար ստացել է տարբեր չափերի դրամական միջոցներ: [ՔԿ]

  • ՄՊՀ-ն «Գլոբբինգի/Globbing»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հա…

    🛍 ՄՊՀ-ն «Գլոբբինգի/Globbing»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար:
    🇨🇳 Չինաստանից ՀՀ օդային առաքումների համար «5-10 աշխատանքային օր» ժամկետ հայտարարելու պարագայում 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում առաքումների առնվազն 26%-ն առաքվել է ժամկետի խախտմամբ,

    🔸 Կայքի գլխավոր էջում «5-10 աշխատանքային օր» ժամկետ սահմանելու պարագայում նույն կայքի «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնում նշել է, որ հայտարարված փոխադրման ժամկետները պայմանական են և դրանց խախտման համար Globbing-ը որևէ պատասխանատվություն չի կրում, այսինքն կայքի տարբեր բաժիններում նշվել են իրար հակասող պայմաններ։

  • Մեծ Բրիտանիան հետ է կանչել Բեյրութում դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին և կր…

    🇬🇧🇱🇧Մեծ Բրիտանիան հետ է կանչել Բեյրութում դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին և կրկնել կոչը իր քաղաքացիներին լքել երկիրը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակը. «Մենք խորապես անհանգստացած ենք Լիբանանում անվտանգության ծայրահեղ փխրուն իրավիճակով», – ասել է ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ տարածաշրջանում լրացուցիչ հյուպատոսական սպաներ և զինվորականներ են տեղակայվել։
    🌍 Իրենց քաղաքացիներին Լիբանանը լքելու կոչ են արել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հորդանանը, Թուրքիան, Ճապոնիան, Հայաստանը և այլ երկրներ։

  • Կարգապահական վարույթ է հարուցվել նաեւ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմ…

    ⚖️ Կարգապահական վարույթ է հարուցվել նաեւ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի նկատմամբ։ Խոսքը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը քննող դատավորի մասին է։ Նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ԲԴԽ է ներկայացրել…

  • Ա.Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտե…

    ⚖️ Ա.Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով։ Օգոստոսի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ոստիկանության երկու պարեկ նկատել են խախտումով կայանված ավտոմեքենա և բարձրախոսով կանչել են մեքենայի վարորդին։ Նրանց…

  • Հայաստանը առաջին մեդալն ունի Փարիզի Օլիմպիական խաղերում։ Մարմնամարզիկ Արթուր Դա…

    🇦🇲 Հայաստանը առաջին մեդալն ունի Փարիզի Օլիմպիական խաղերում։ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերի հենացատկ վարժության եզրափակչում դարձել է արծաթե մեդալակիր։

  • Փարիզի Օլիմպիական խաղերում մարմնամարզիկ Վահագն Դավթյանը վերջնական արդյունքներով…

    💪 Փարիզի Օլիմպիական խաղերում մարմնամարզիկ Վահագն Դավթյանը վերջնական արդյունքներով օղակներ վարժության եզրափակիչ է անցել։