Category: Infocom

  • Ինչպես մեծ լեզվական մոդելներին քիմիա սովորեցնել Կարո՞ղ է  մեծ լեզվական մոդելը «կ…

    Ինչպես մեծ լեզվական մոդելներին քիմիա սովորեցնել
    🧪 Կարո՞ղ է  մեծ լեզվական մոդելը «կարդալ» մոլեկուլների կառուցվածքներն ու սովորել քիմիա․ այս հարցը երկու տարի առաջ հետաքրքրեց մի խումբ հայ գիտնականների:
    👩‍🔬👨‍🔬 Հարցի պատասխանը ստանալու համար միավորվեցին գիտական մի քանի թիմեր։
    🔤 Նրանք նախ մոլեկուլներն արտահայտեցին տեքստային ֆորմատով, ապա ուսուցանեցին մեծ լեզվական մոդելը։
    Մոդելը տարրական քիմիա սովորեց և սկսեց պատկերացում կազմել, թե ինչպես են ատոմները, իրար հետ փոխազդելով, ստեղծում բարդ քիմիական միացություններ։

  • Իրանը Զանգեզուրի երթուղին դիտարկում է ի վնաս Հայաստանի և շարունակում է մնալ այս…

    🇦🇲🇮🇷 Իրանը Զանգեզուրի երթուղին դիտարկում է ի վնաս Հայաստանի և շարունակում է մնալ այս դիրքորոշմանը: Այս մասին իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին Փաշինյանի հետ հանդիպմանը։

    🗣 «Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացոմանը և երկու երկրների միջև համագործակցությունը՝ հիմնված սահմանված շահերի հիմքի վրա՝ անկախ այլոց քաղաքականությունից»,- ասել է Խամենեին։
    📌 Ալի Խամենեին շեշտել է, որ «օտարերկրացիները չպետք է սահմանափակումներ ստեղծեն երկրների հարաբերություններում իրենց հարևանների հետ». «Երկրներն իրենց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովում են իրենց բարեկամների հետ, հեռվից եկողների գործողությունները վնասում են»,- ասել է նա։ |factor.am|

  • Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել …

    ❗️🇦🇲🇹🇷 Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
    🗣 ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
    📌 «Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար»։

  • Փոքր Վեդու մանկապարտեզում երեխային ծեծելու համար ձերբակալված դաստիարակն ազատ է …

    ❗️ Փոքր Վեդու մանկապարտեզում երեխային ծեծելու համար ձերբակալված դաստիարակն ազատ է արձակվել: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ-ից։ Դաստիարակը ձերբակալվել էր սոցցանցում աղմկահարույց տեսանյութի հրապարակումից հետո և մեղադրվում է անչափահասին ֆիզիկական ուժեղ…

  • Հայաստանն առաջին դեսպանն է նշանակել Սաուդյան Արաբիայում։ ԱՄԷ-ում Հայաստանի դեսպ…

    🇦🇲🇸🇦 Հայաստանն առաջին դեսպանն է նշանակել Սաուդյան Արաբիայում։ ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Սաուդյան Արաբիայում դեսպան։ Նստավայրը՝ Աբու Դաբի։
    📌 Հայաստանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ հաստատել են 2023-ի նոյեմբերին։

  • Հայաստան-Թուրքիա սահմանին մեկնարկել է ՀՀ-ԹՀ հարաբերությունների կարգավորման հատո…

    🇦🇲🇹🇷 Հայաստան-Թուրքիա սահմանին մեկնարկել է ՀՀ-ԹՀ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների հանդիպումը:
    🔸 Հանդիպման սկզբում հատուկ ներկայացուցիչները շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում: |1lurer.am|
  • Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն…

    🇦🇲🇮🇷 Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:
    🔸Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Երեկ դատարանում հարցաքննվեց Քիմիկների զորամասի գործով առանցքային վկա, գնդապետ Վ…

    ⚖️ Երեկ դատարանում հարցաքննվեց Քիմիկների զորամասի գործով առանցքային վկա, գնդապետ Վարդան Ալեքսանյանը․ նրան է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը հանձնարարել 2020 թ․ հոկտեմբերի 21-ին կազմակերպել քիմիկների 62–հոգանոց անձնակազմի ուղեկցումը «Կիրի հանք» տեղանք։
    📍 Որոշվել է, որ ճանապարհի մի մասը կուղեկցի Ալեքսանյանի վարորդը՝ Համբարձում Փարամազյանը, մյուս մասը՝ մինչեւ ոստիկանական հենակետ՝ կամավոր Արման Նուրիջանյանը։ Այդ մասին տեղեկացվել են նաեւ ոստիկանները։ Սակայն ավտոբուսները ոչ ոք չի կանգնեցրել, զորքը խորացել է եւ ընկել շրջափակման մեջ։
    🗣️ «Այդ օրը Արմանն ասել է, որ մեքենայի վրա աշխատելիս է եղել, լավ չի հասկացել խնդիրը, մեկ այլ օր ասել է՝ ոմն Կարեն իրեն հայտնել է, որ պետք է ավելի խորքում կանգ առնել»,- ասաց Ալեքսանյանը։ Հարցին՝ կատարվածի մեջ իր մեղավորությունը տեսնո՞ւմ է, վկան պատասխանեց՝ տեսնում է, հետեւողական չի եղել։ Առաջին ուղեկցողն էլ հայտնեց՝ Արմանը նախորդ օրվանից էր տեղյակ, թե որտեղ է պետք կանգ առնել, իսկ մեքենայի վրա աշխատելիս ինքը կրկին հիշեցրել է։
    📎 Կարդալ ավելին

    «Խնդիրն այն է եղել, որ ուղեկցողը փոխվել է»․ գնդապետը՝ Քիմիկների զորամասի օպերացիայի ձախողման մասին

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հե…

    🇦🇲🇮🇷 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

  • Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ՊՆ Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի ս…

    ‼️ Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ՊՆ 📌 Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: 📌 Դեպքի հանգամանքներն…