Category: Infocom

  • Հայաստանն այլընտրանքներ է փնտրում․ դա չի նշանակում, որ նրա հարաբերությունները Ռ…

    🇦🇲🇺🇸 Հայաստանն այլընտրանքներ է փնտրում․ դա չի նշանակում, որ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ վատանում են։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմը՝ որպես խոսնակ ելույթ ունենալով «ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր կարգի հաստատման գործում» քննարկմանը։
    🗣 «Մենք շատ ենք ցանկանում հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, նրա անվտանգության ամրապնդմանը, տնտեսական բարգավաճմանը և իր հակառակորդի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը», – նշել է Քիմը։|armenpress.am|

  • «Եկել է ժամանակը ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա վերհանել Հ…

    🇺🇸 «Եկել է ժամանակը ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ Բոնոյի այցի մասին
    🗣 Հարցին՝ արդյոք Երևանից հետո Բոնոն կմեկնի՞ Բաքու, ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են՝ կոնկրետ տեղեկություն չունեն. «Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Բոնոն հաճախակի է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղին»։|azatutyun.am|

  • Թերի տեխհսկողություն իրականացրածների հետ քաղաքապետարանը նորից պայմանագրեր է կնքե…

    Թերի տեխհսկողություն իրականացրածների հետ քաղաքապետարանը նորից պայմանագրեր է կնքել. Ավինյանը մանրամասներին չի տիրապետում
    🛣 Երևանի տարբեր վարչական շրջաններում իրականացված անորակ փոսալցման աշխատանքներից դժգոհ էին շատերը, այդ թվում ինքը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ինֆոքոմը» դիտարկել և հայտնաբերել էր ասֆալտապատման նորմերի խախտումներ։
    🖼 Մեր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից 10 վարչական շրջանի համար տվել են 129 լուսանկար՝ նշելով, որ տեխհսկողները խախտումներ չեն արձանագրել։
    Տիգրան Ավինյանին ներկայացրինք այդ լուսանկարները՝ խնդրելով մեկնաբանել՝ քաղաքային իշխանությունը բավարարվա՞ծ է փոսալցման աշխատանքների տեխհսկողության որակով։
    🗣 Ավինյանը արձագանքեց. «Ես անկեղծորեն ուրախ եմ, որ դուք օգնում եք մեզ այստեսակ հարցերում, բայց նորից կուզենայի շեշտել, որ ինձ [համար] դժվար կլինի ձեր հարցին պատասխանել»։

    Թերի տեխհսկողություն իրականացրածների հետ քաղաքապետարանը նորից պայմանագրեր է կնքել. Ավինյանը մանրամասներին չի տիրապետում

  • Հուլիսի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբ…

    🇦🇲 Հուլիսի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 098 անձ, իսկ քաղաքացիություն ստացել է 1 965-ը։
    🔸 104 754 անձ ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
    🔸 Որպեսզի արցախցիները կարողանան օգտվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն։ Հուլիսի 15-ի դրությամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար ԼՂ-ից բռնի տեղահանված 285 ընտանիք է դիմել։
    🔸 Այդ դիմումներից 29-ը հաստատվել է և 29 ընտանիք արդեն հավաստագիր է ստացել։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է հունիսի 15-ին։ |civilnet.am|

  • Օգոստոսի 3-ին և 10-ին անձնագրային ծառայությունները կաշխատեն։ Կգործեն Շենգավիթի…

    🛂 Օգոստոսի 3-ին և 10-ին անձնագրային ծառայությունները կաշխատեն։
    📌 Կգործեն Շենգավիթի, Արաբկիրի, Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Կենտրոնի, Աջափնյակի, Աբովյանի, Վաղարշապատի, Արմավիրի, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Եղվարդի բաժինները։
    [Միասնական սոցիալական ծառայություն]

  • Խաղաղության պայմանագրի՝ Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ…

    🇦🇲🇦🇿 Խաղաղության պայմանագրի՝ Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան:
    🗣 Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան հարցին, թե Երևանը պատասխանե՞լ է Բաքվի առաջարկներին՝ 10-րդ փաթեթին։ |azatutyun.am|

  • Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 12-ի դեպքերից հետո հունիսի 26…

    ✍️ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 12-ի դեպքերից հետո հունիսի 26-ին նոր որոշում է ընդունել՝ կարգավորելով մինչ այս արգելված «Զայրա 3» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառման կանոնները հավաքների ժամանակ՝ այդպիսով թույլատրելի դարձնելով այն:
    💬 Լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ինչու է հետին թվով նման որոշում կայացվել, Ավանեսյանն ասաց․ «Որևէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե որ ամսաթվին և երբ են արվում փոփոխությունները: Օրենքով սահմանված կարգով, պահպանելով ընթացակարգերը, որևէ հետին թիվ, չգիտեմ ինչ չկա, ընդունվել է որոշում փոփոխության մասին, չեմ կարծում, թե այստեղ որևէ ինտրիգ կա: Որոշումն էլ բաց հրապարակված է»:
    Ճշտող հարցին՝ ինչու այս փուլում որոշվեց այն թույլատրելի դարձնել, նախարարը պատասխանեց. «Չեմ կարծում՝ հատուկ հիմնավորում պետք է նշեմ: ․․․Կյանքը փոփոխվում է, առաջանում են որոշակի անհրաժեշտություններ մեր իրավական ակտերը փոփոխելու, կապն այդքանն է»: |tert.am|

  • ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցություննե…

    🇦🇲🇺🇸 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ:
    🇦🇲🇦🇿 Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին:
    ❗️ ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը: [ՀՀ ԱԽ գրասենյակ]

  • Կառավարությունը 2024թ․ ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել է մինչև օ…

    Կառավարությունը 2024թ․ ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
    🔸 Ի սկզբանե ամառային զորակոչը նախատեսված էր ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։
    🔸 Ժամկետի երկարաձգումը իրականացվում է զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով։

  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներ Մախսուդյան եղբայրներն ազատ են արձակ…

    ❗️ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներ Մախսուդյան եղբայրներն ազատ են արձակվել:
    ⚖️ «Ինֆոքոմ»-ը ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանից տեղեկացավ, որ շարժման անդամներ Միհրան եւ Եղիշե Մախսուդյանների տունը իրավապահները խուզարկել են ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում (ՔՕ 335-ի 1-ին մաս)։
    🗣 Աբրահամյանը հայտնել է, որ եղբայրները տեղափոխվել են ոստիկանության բաժին, սակայն Միհրան Մախսուդյանը այնտեղից ազատ է արձակվել, իսկ Եղիշե Մախսուդյանին ձերբակալելու որոշում է կայացվել նույն հոդվածի կասկածանքով․ «Որոշ ժամանակ անց Եղիշե Մախսուդյանին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերացել է, նա եւս ազատ է արձակվել։ Նախաքննությունը շարունակվում է»։
    Լուսանկարում՝ Միհրան Մախսուդյանը