Category: Infocom

  • Գյումրու բնակչուհու՝ ավելի քան մեկ տարվա վաղեմության սպանության հանգամանքները պա…

    Գյումրու բնակչուհու՝ ավելի քան մեկ տարվա վաղեմության սպանության հանգամանքները պարզվել են․ կալանավորվել է վերջինիս փաստացի ամուսինը․ ՔԿ
    📌 «Գյումրու 49-ամյա բնակիչը, Վարդուհի Հակոբյանի հետ գտնվելով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, 2023թ․ ապրիլ-մայիս ամիսներին, քննությամբ դեռևս չպարզված օրը, տան հյուրասենյակում վիճաբանության ժամանակ ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել բազմոցին նստած կնոջ գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։
    📌 Այնուհետև, տեղափոխելու նպատակով, դին բազմոցից իջեցրել է հատակին, մարմինը կիսով չափ՝ գլխից մինչև գոտկատեղը, տեղավորել ճամպրուկի մեջ, սակայն, չկարողանալով շարունակել և այդ կերպ տեղափոխել այն, դին ծածկել է վերմակով, վերցրել կնոջ բջջային հեռախոսը, տան բանալիները, փակել տան դուռը, կողպել բակի դարպասները և հեռացել։ Դրանից հետո ինչպես կնոջ, այնպես էլ այլ հեռախոսահամարներով «sms» հաղորդագրություններ է գրել վերջինիս քրոջը, որ չկասկածեն, որ կինը մահացել է։
    📌 Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 49–ամյա տղամարդը հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում․ նա կալանավորվել է»,- հայտնում են ՔԿ-ից։

  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին ուղղված ուղերձում խոստացել է իր նախագահության …

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին ուղղված ուղերձում խոստացել է իր նախագահության վերջին ամիսներին պաշտպանել ժողովրդավարությունը տանը և դաշնակիցների շրջանում, ինչպիսին Ուկրաինան է:
    🔸 Բայդենը բացատրել է նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններին չառաջադրվելու իր որոշումը՝ ասելով, որ ժամանակն է մի կողմ դնել անձնական հավակնությունները և թույլ տալ, որ նոր սերունդը ստանձնի իշխանությունը:
    🗣 «Մենք կշարունակենք համախմբել հպարտ ազգերի կոալիցիան՝ կանգնեցնելու Պուտինին Ուկրաինան զավթելուց և էլ ավելի մեծ վնաս պատճառելուց»,- ասել է նա ուղերձում։ |azatutyun.am|

  • ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Ռուսաստանը Հայաստա…

    🇦🇲🇷🇺 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է.
    🗣 «Ռուսաստանը Հայաստանին համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ իրենք չեն ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան:

    📌Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ»։ |tert.am|

  • Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» 1։2 հ…

    ⚽️ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» 1։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգա» թիմին։
    🔶 Պատասխան խաղը «Փյունիկի» և «Ստրուգայի» միջև կայանալու է հուլիսի 30-ին, Երևանում։

  • ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կիրանց: Նախարար Սանոսյանը դիտարկե…

    ❗️ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կիրանց:
    🔸 Նախարար Սանոսյանը դիտարկել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:
    🛣 Այս պահին կատարվում է ասֆալտապատման և ճանապարհի եզրերի բարեկարգման աշխատանքներ, որոնք մտնում են ավարտական փուլ:
    [ՏԿԵ նախարարություն]
  • Արդեն մի քանի շաբաթ է՝ մետրոպոլիտենում ժետոններ ընդունող սարքերի մեծ մասը փոխար…

    🚉 Արդեն մի քանի շաբաթ է՝ մետրոպոլիտենում ժետոններ ընդունող սարքերի մեծ մասը փոխարինվել է վալիդատորներով՝ հերթեր եւ դժգոհություններ առաջացնելով քաղաքացիների շրջանում։ Քաղաքապետարանի եւ «Թել-Սելլ» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված եղանակներից առայժմ հասանելի է միայն թղթային կամ էլեկտրոնային QR կոդով վճարումը, այնինչ ըստ սկզբնական ժամկետի՝ համակարգի ներդնումը պետք է ավարտվեր այս տարվա մայիսին։
    🗣️ «Թել-Սելլ» ընկերությունից հայտնեցին՝ սկզբնական ժամկետը իրատեսական չէր, ծրագրային աշխատանքները հանձնելու իրենց վերջնաժամկետը երկարաձգվել է մինչ օգոստոսի 1-ը, բայց թե դրանք երբ կգործարկվեն, կախված է արդեն քաղաքապետարանից։
    📍 Մինչ այդ ժետոնների սարքերը հանելով՝ ընկերությունը փորձում է հանրությանը նոր համակարգին սովորեցնելու խնդիր լուծել։ Նշենք, որ «Թել-Սելլ» տերմինալներով արդեն հնարավոր է QR կոդ ձեռք բերել նաեւ առանց բաժանորդ դառնալու (առանց անձնական բջջային հեռախոսահամարը մուտքագրելու), սակայն այդ մասին պատշաճ իրազեկում չի իրականացվում։
    📎 Կարդալ ավելին

  • Զինված միջադեպ է տեղի ունեցել Իրան-Ադրբեջան սահմանի «Գոյթեփե» անցակետի տարածքու…

    🇦🇿🇮🇷 Զինված միջադեպ է տեղի ունեցել Իրան-Ադրբեջան սահմանի «Գոյթեփե» անցակետի տարածքում․ գիշերը 2 անձ փորձել է Իրանից Ադրբեջան անցնել ապօրինի ճանապարհով։
    🔸 Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է, որ նրանք, չենթարկվելով ադրբեջանցի սահմանապահների հրահանգներին, զինված դիմադրություն են ցուցաբերել, ինչի հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել ադրբեջանցի 2 սահմանապահ, իսկ սահմանախախտներից մեկը սպանվել է։
    🔸 Տարածքի զննությամբ հայտնաբերվել է 10 կիլոգրամ 882 գրամ ընդհանուր քաշով թմրանյութ, սահմանախախտներին պատկանող գիշերային տեսողության սարք, 12 մմ տրամաչափի հրացան, պարկուճներ։

  • Հեղեղատարների սպասարկման և շահագործման պատասխանատուն «Վեոլիա Ջուր» ընկերություն…

    💧 Հեղեղատարների սպասարկման և շահագործման պատասխանատուն «Վեոլիա Ջուր» ընկերությունն է։ Առկա խնդիրները լուծելու դժվարությունների առումով «Վեոլիա Ջուր» ընկերությունն ունի օբյեկտիվ պատճառ։
    📑 Այն պայմանագրային իրողություններով, որով գործում է ընկերությունը, բավարար չափով ներդրումներ չեն իրականացվում։ Հետևապես, առաջին բանը, որ առաջարկել ենք կառավարությանը, պայմանագրային վերանայումն է, որը թույլ կտա Երևանին և ընկերությանը էական ծավալներով ներդրումներ իրականացնել ջրային համակարգերում։
    [Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան]

  • Այս պահի դրությամբ ճաքալցման, փոսալցման, միջին նորոգման աշխատանքներով ասֆալտապա…

    🛣 Այս պահի դրությամբ ճաքալցման, փոսալցման, միջին նորոգման աշխատանքներով ասֆալտապատման տեսանկյունից Երևանում աննախադեպ աշխատանք է արվել հենց տարվա կեսին, այլ հարց է, որ Երևանում ընդհանուր ենթակառուցվածքները, օրինակ՝ կոյուղագծերը, ջրագծերը, բարոյապես մաշված են, այսինքն խորքային փոխարինման, համակարգային լուծումների խնդիր ունեն։
    📌 Շատ դեպքերում խնդիրները, նույն ասֆալտի, առաջանում են այն պատճառով, որ օրինակ՝ նախորդ տարի իրականացվել են մեծ ենթակառուցվածքային ներդրումներ, և ասֆալտապատման աշխատանքներն արվել են ինչպես նախկինում, ուղղակի մեծ ծավալով են արվել և տեսանելի են։
    [Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ասուլիսի ժամանակ]

  • Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների մ…

    🇷🇺 Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։ 💬 Մոսկվան նաև երաշխավորում է երկու պատվիրակությունների աշխատանքի համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումը՝…