Category: Infocom

  • Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, կինը, դուստրն ու որդին այսօր հրավի…

    🔸 Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, կինը, դուստրն ու որդին այսօր հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու դիրքորոշում: |hetq.am|

  • Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։ Հնդկաստանի…

    🇦🇲🇮🇳 Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։
    ❗️ Հնդկաստանի ՊՆ տվյալների համաձայն՝ 2024-2025թթ․ ֆինանսական տարում Հայաստանի կողմից հնդկական արտադրության սպառազինության գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։ |armenpress.am|

  • Վրաստանում հետաքննվում են կառավարող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բի…

    🇬🇪 Վրաստանում հետաքննվում են կառավարող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի սպանության պլանները և կառավարությունը տապալելու դավադրությունը։
    🔸 Ըստ երկրի պետական անվտանգության ծառայության՝ այն «կազմակերպվել և ֆինանսավորվել է» նախկին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների կողմից, որոնք ներկայումս տեղակայված են Ուկրաինայում։
    📌 Ավելի վաղ «Իմեդի» հեռուստաալիքը հայտնել էր, որ Բիձինա Իվանիշվիլիի և կուսակցության այլ բարձրաստիճան անձանց դեմ ահաբեկչություն է նախապատրաստվել, նշված գործով կասկածյալներն արդեն մի քանի օր է՝ հարցաքննվում են։ Նրանց մեծ մասը վարձկաններ են, որոնք կռվել են Ուկրաինայում։

  • Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը հրաժարական է ներկայացրել։ Ամերիկացի ազդեցիկ սեն…

    🇺🇸 Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը հրաժարական է ներկայացրել։
    ⚖️ Ամերիկացի ազդեցիկ սենատոր, հայամետ քաղաքական գործչի համբավ ունեցող Մենենդեսն ու նրա հայազգի կինը դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել կաշառակերության գործով հարուցված բազմահատոր քրեական գործով։ |azatutyun.am|

  • Արդարադատության նախարարությունը վերջին պահին տեղեկացրել է, որ Սահմանադրական բար…

    ❗️ Արդարադատության նախարարությունը վերջին պահին տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը չի կայանալու և հետաձգվում է անորոշ ժամանակով։
    🔸 Այսօրվա նիստին պետք է քննարկվեր կայուն մեծամասնության սահմանադրական նորմը չեղարկելու և այդ չեղարկելը նախքան 2026թ․ ԱԺ ընտրություններ անելու «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակի» առաջարկը։
    🔸 Եթե այդ որոշումը առաջիկա շաբաթներում խորհրդում չընդունվի, ապա իրատեսական չի լինի Սահմանադրության (ու ապա Ընտրական օրենսգրքի) համապատասխան փոփոխությունների կատարումը (կայուն մեծամասնության մեխանիզմից ձերբազատումը) նախքան 2026թ․ ԱԺ ընտրությունները։
    [Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյան]

  • ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներ Ալեքսանդր Գրուշկոն և Սամիր Շարիֆովը քննարկել են…

    🇷🇺🇦🇿 ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներ Ալեքսանդր Գրուշկոն և Սամիր Շարիֆովը քննարկել են Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում առկա իրավիճակը:
    🇪🇺 Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ կապված խնդրահարույց հարցերի, ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ։ |shantnews.am|

  • Թալին-Երևան ճանապարհին հարակից գյուղի բնակիչները փակել էին հյուսիս-հարավ ճանապա…

    🚧 Թալին-Երևան ճանապարհին հարակից գյուղի բնակիչները փակել էին հյուսիս-հարավ ճանապարհը։ Նրանք պահանջում են կամուրջ կառուցել, քանի որ, ըստ գյուղացիների, իրենց գյուղեր գնացող ճանապարհ չկա:
    👮 Տեղում մեծ թվով ոստիկաններ կան: Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց։ Ի վերջո, ոստիկանները բացեցին ճանապարհը։ |news.am|

  • Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ամերիաբանկը կնքել են համաձայն…

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ամերիաբանկը կնքել են համաձայնագիր, որն Ամերիաբանկին հնարավորություն է տալիս ՎԶԵԲ-ից ՀՀ դրամով միջոցներ ներգրավել առևտրի ֆինանսավորման համար։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում ստորագրված առաջին և առայժմ միակ նման համաձայնագիրն է։
    Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի այս նոր համագործակցության նպատակն է ընդլայնել Ամերիաբանկի հնարավորությունները` աջակցելու միջազգային առևտրով զբաղվող հայկական ձեռնարկություններին և առաջարկելու կայուն և տեղայնացված ֆինանսավորման լուծումներ։
    #վճարովի_բովանդակություն

  • Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Ապօ…

    ❗️ Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
    🔸 Հովսեփյանը, կինը՝ Աստղիկ Հովսեփյանը, որդիները՝ Նարեկ, Արմեն և Միսակ Հովսեփյանները, հարսը՝ Մարինա Նուշիկյանը, դատախազություն են հրավիրվել հուլիսի 25-ին։
    🔸 Դատախազություն է հրավիրվել նաև Չեխիայում գրանցված «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է Հովսեփյանների ընտանիքի հետ։ |hetq.am|

  • Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի դիմումը մարտի 1-ի իր…

    📌 Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Վճռաբեկ դատարանի դիմումը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով: 🔸Դատարանի դիմումն այժմ դատաքննության փուլում է, հաջորդ նիստը…