Category: Infocom

  • Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Հայաստանին ռազ…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը վտանգավոր է ու ծառայում է ՀՀ-ի հետ հարաբերություններում լարվածության սրմանը։
    🗣 «ԵՄ-ի նման քայլերն ակնհայտորեն միակողմանի և կողմնակալ բնույթ են կրում, և տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում են»,- հայտարարել է նա։ |1lurer.am|

  • Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկություն…

    🇦🇲🇦🇿 Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը․ ՀՀ վարչապետի աշխատակազմ
    🔸 «Վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վերսկսել են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ՀՀ ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումները:
    🔸 ՀՀ ՊՆ-ն հերքել է այդ տեղեկատվությունը: Չնայած դրան՝ ադրբեջանական աղբյուրները շարունակում են նմանատիպ հրապարակումները՝ համեմելով աշխարհաքաղաքական բնույթի շեշտադրումներով:
    ❗️ Վերահաստատում ենք ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ արդեն իսկ ձեռքբերված հրապարակային պայմանավորվածությունների շրջանակներում»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից

  • 4.8 մագնիտուդով Երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևե…

    ❗️ 4.8 մագնիտուդով Երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք։
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում 5-6 բալ, Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր քաղաքներում 4 բալ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 3 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ ՓԾ]

  • Մեծապես ողջունում ենք ԵՄ-ի կողմից ԱԳ նախարարների մակարդակով կայացված պատմական ո…

    🇦🇲🇪🇺 Մեծապես ողջունում ենք ԵՄ-ի կողմից ԱԳ նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։
    🔸 Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։
    🔸 Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ կառույցների և անդամ երկրների իմ գործընկերներին։
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան]

  • Ջո Բայդենը աջակցում է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին՝ որպես դեմոկրատների թեկնածո…

    🇺🇸 Ջո Բայդենը աջակցում է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին՝ որպես դեմոկրատների թեկնածուի ԱՄՆ ընտրություններում։
    🗣 «2020 թվականին իմ առաջին որոշումն էր ընտրել Քամալա Հարիսին որպես փոխնախագահ: Եվ դա իմ կայացրած լավագույն որոշումն է եղել: Այսօր ուզում եմ առաջարկել լիակատար աջակցությունս, որ նա լինի մեր կուսակցության այս տարվա թեկնածուն»,- նշված է Բայդենի X միկրոբլոգի գրառման մեջ։

  • ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը դուրս է գալիս նախագահական ընտրությունների մրցապայ…

    🇺🇸 ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը դուրս է գալիս նախագահական ընտրությունների մրցապայքարից։
    🗣 Այդ մասին նա հայտնել է X-ում։

  • Աշխատաշուկայի պահանջներից բխող կրթություն․ «Կիրառական վիճակագրություն և տվյալներ…

    Աշխատաշուկայի պահանջներից բխող կրթություն․ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը
    🎓 «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը ստեղծվեց 2018-ին, երբ մի քանի փոքր գաղափարներ միացան ու դարձան մեկ մեծ գաղափար։
    🖥 Ծրագրի առաջին կիսամյակում ուսանողների համար մաթեմատիկայի ու ծրագրավորման հիմքերն են դրվում, երկրորդ կիսամյակում՝ մեքենայական ուսուցման, երրորդում նեղ մասնագիտական առարկաներ են դասավանդվում, իսկ չորրորդ կիսամյակում ուսանողները գրում են մագիստրոսական թեզերը։ 
    📌 Ծրագրի գործնական առարկաները դասավանդում են Krisp-ի, Service Titan-ի, PicsArt-ի և տեխնոլոգիական տարբեր ընկերությունների մասնագետներ։

  • Հաջորդ տարի Ադրբեջանում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ կոնֆերանսը՝ C…

    📌 Հաջորդ տարի Ադրբեջանում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ կոնֆերանսը՝ COP29։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։

  • Հուլիսի 22-ին կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին օրակարգային հարցերի շա…

    🇦🇲🇪🇺 Հուլիսի 22-ին կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին օրակարգային հարցերի շարքում են լինելու նաև ՀՀ Եվրոպական խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելուն և Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությանն ուղղված հարցերը։
    ❗️Հիմնադրամից տրամադրվելիք օժանդակությունը ՀՀ պաշտպանունակության ամրապնդմանը նպաստելուն է միտված լինելու։ Նախատեսված օգնությունը ոչ մի պարագայում չի ծառայելու մահաբեր զենք-զինամթերք գնելուն, և չի ենթադրելու ռազմական համատեղ զորավարժություններ, քանի որ ԵՄ-ն զինուժ չունի։
    📌 Նախատեսվում է նաև հաստատել Եվրահանձնաժողով-Հայաստան երկկոխության մեկնարկը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ |armenpress.am|

  • ՌԴ ՀՕՊ կործանիչները կանխել են ամերիկյան ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական սահմանի…

    🇷🇺🇺🇸 ՌԴ ՀՕՊ կործանիչները կանխել են ամերիկյան ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական սահմանի խախտումը, որոնք նկատվել են Բարենցի ծովի օդային տարածքում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
    🗣 «Ռուսական կործանիչների անձնակազմերն օդային թիրախն իդենտիֆիկացրել են որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52N ռազմավարական ռմբակոծիչներ: Երբ ռուսական կործանիչները մոտեցել են, ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները շրջադարձ են կատարել ՌԴ պետական սահմանից»,- ասվում է զեկույցում։ |tert.am|