Category: Infocom

  • Մեծ Բրիտանիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմ…

    🇬🇧 Մեծ Բրիտանիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը:
    🗳 Նրանք պատգամավորական 650 մանդատներից կստանան ավելի քան 500-ը, ինչը բացարձակ մեծամասնություն է, և կձևավորեն հաջորդ կառավարությունը։ Լեյբորիստների առաջնորդ Կիր Ստարմերն էլ կփոխարինի Սունակին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։
    💬 Վերջինս հայտարարել է, որ ընդունում է ընտրություններում Պահպանողական կուսակցության պարտությունը: |azatutyun.am|

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ. «Բոլորի…

    📣 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ.
    🔸 «Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում:
    ‼️ Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, և մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն»։

  • Որպես ՍԴ նախագահ, Սահմանադրությունը բնորոշելով որպես իդեալական փաստաթուղթ, այնո…

    💬 Որպես ՍԴ նախագահ, Սահմանադրությունը բնորոշելով որպես իդեալական փաստաթուղթ, այնուամենայնիվ, չեմ բացառում, որ Սահմանադրությունը կարող է փոփոխության ենթարկվել՝ ելնելով օբյեկտիվ անհրաժեշտությունից։
    📌 Ժողովուրդն այս առումով ազատ է, ինքն է որոշում փոխե՞լ, թե՞ չփոխել Սահմանադրությունը։ Եվ, եթե ժողովուրդը գնաց այդ ճանապարհով և համաձայնեց այդ նախաձեռնության հետ, ապա այդ գործընթացը ինչ-որ մի օր գալու է Սահմանադրական դատարան, և ՍԴ-ն այդ փոփոխությունների վերաբերյալ որոշում կկայացնի։
    [ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում]

  • Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ իր բողոքը …

    📢 Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ։
    🗣 «Այս կապակցությամբ հարկ ենք համարում հայտարարել, որ Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որի ինքնիշխան կարգավիճակն ամրագրված է Աբխազիայի Հանրապետության 1994 թվականի Սահմանադրությամբ և հաստատված է 1999 թվականի Աբխազիայի Հանրապետության պետական անկախության մասին ակտով, որն ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով։
    📌 Հայկական կողմին կոչ ենք անում չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին ծեծված արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը։ Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի և կփոփոխի իր դիրքորոշումն այս հարցում»,- նշված է մեկնաբանությունում։

  • Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ ներկայացվում են Լոռու և Տավուշի մարզերում աղետից տ…

    ❗️ Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ ներկայացվում են Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

  • 44-օրյա պատերազմի ժամանակ Քաշաթաղի շրջանում պարեկապահակակետային ծառայող Սենիկ Հ…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Քաշաթաղի շրջանում պարեկապահակակետային ծառայող Սենիկ Հովհաննիսյանն այսօր ներկայացել էր դատարան՝ հարցաքննվելու Իշխանաձորում հակառակորդի ԱԹՍ–ից 18 զինծառայողի զոհվելու գործով։ Նա այն վկան է, որ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին երկնքում նկատել է ԱԹՍ–ն եւ զինծառայողներին տեղեկացրել այդ մասին․
    🗣 «Երբ «Ուրալը» հասնում է խաչմերուկ, կանգնեցնում եմ, տեղեկացնում եմ, մեքենայի ավագը ամեն զինվորի մի ուղղությամբ ցրվելու հրաման է տալիս։ Րոպեներ անց մոտենում է պիկապ ավտոմեքենա (որի մեջ եղել է հրամանատար Անդրանիկ Վերանյանը,–հեղ․), ու ավագը մոտենում է դրան։ Չգիտեմ՝ ինչ են խոսում, հրաման են տալիս, որ զորքը հավաքվի, որ շարժվեն Իշխանաձորի ուղղությամբ։ Մենք ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք։ Երբ զորքը նստեց, շարժվեց, մոտ 200 մ դիք բարձրանալուց հետո տեսանք, որ ԱԹՍ–ն խփեց»,– պատմեց Սենիկ Հովհաննիսյանը։
    📎 Կարդալ ավելին

    «Ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքը

  • Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելել է Վայոց …

    🇦🇲🇺🇸 Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելել է Վայոց ձոր:
    📌 Պատվիրակությունը հանդիպել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների հետ և դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։
    [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն]
  • Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքակա…

    🇹🇷⚽️ Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից Եվրոպայի առաջնության շրջանակներում Ավստրիայի հետ հանդիպմանը «Գորշ գայլերի» ժեստը ցույց տալու հետքերով:
    📌 Թուրք ֆուտբոլիստ նկատմամբ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել։ Թուրք ֆուտբոլիստի ժեստը դատապարտել են Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը, իրավապաշտպան կազմակերպություններ։

  • Կան ձերբակալվածներ. Քննչական կոմիտեն՝ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում քննչ…

    ⚖️ Կան ձերբակալվածներ. Քննչական կոմիտեն՝ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողությունների մասին 📌 ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը նշել է, որ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում՝ նախաքննության շահերից ելնելով։

  • Հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի…

    💡 Հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։
    🔸 Ընդհատումների գումարային քանակը մեկ ամսվա ընթացքում չպետք է գերազանցի քաղաքային համայնքում՝ 10 ընդհատումը, գյուղական համայնքում և մնացած բոլոր այլ սպառողների համար՝ 15 ընդհատումը:
    [ՀԾԿՀ]