Category: Infocom

  • Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հ…

    🇷🇺🇦🇿 Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
    🔸 Պուտինը հայտարարել է, որ երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում հարաբերությունները դրական են զարգանում։
    🔸 Ալիևը գոհունակություն է հայտնել 2022 թվականին երկրների միջև ստորագրված դաշնակցային հռչակագրի հաջողությամբ իրագործվելու կապակցությամբ․ «Դրա բոլոր կետերն արտացովում են իրական կյանքում։ Մենք ավելի քան երկու տարի աշխատում ենք որպես դաշնակիցներ և ցուցադրում ենք լավ արդյունք։ Այսօր այդ մասին մանրամասն կխոսենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

  • Հուլիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում։…

    🇦🇲🇬🇪 Հուլիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում։ 🤝 Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները…

  • Քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում։ Հ…

    🔍 Քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում։ Հավելյալ ինֆորմացիայի դեպքում քննչական գործողություններ իրականացնող մարմինները հանդես կգան հայտարարությամբ։ [Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]

  • Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում …

    ❗️ Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը: 📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու…

  • Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մտել ենք շատ առարկայան փուլ։ Մենք հիմա ԱՄՆ…

    🗣 Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մտել ենք շատ առարկայան փուլ։ Մենք հիմա ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը՝ առանց դրա չենք կարող առաջ ընթանալ։
    🇦🇲🇺🇸 Այս պահին կարող եմ ասել, որ գնդակը ԱՄՆ-ի դաշտում է։ Մենք ակնկալում ենք Միացյալ Նահանգների ներհամակարգային գործընթացների անցկացում և այնուհետև կսկսենք աշխատել։
    [ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը] |armenpress.am|

  • ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կիրանցում է։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյ…

    🔸 ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կիրանցում է։
    💬 Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ քննարկվում է նոր ճանապարհի կառուցման ընթացքը։

  • Բացահայտվել է պետական դավաճանության դեպք․ 43-ամյա պայմանագրային զինծառայող է կա…

    ❗️ Բացահայտվել է պետական դավաճանության դեպք․ 43-ամյա պայմանագրային զինծառայող է կալանավորվել
    🔸 Կոչումով կրտսեր սերժանտ պայմանագրային զինծառայողը odnoklassniki.ru-ում իր տվյալներով օգտահաշվով 2023թ․ հունվարից կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ հանդիսացող, նույն սոցկայքում մտացածին անվամբ օգտահաշվի ներքո քողարկված անձի հետ։ Ծավալված սիրային զրույցների արդյունքում մտերիմ հարաբերություններ են հաստատվել։
    🔸 43-ամյա տղամարդը, սեռական շահագրգռվածությունից ելնելով, հաղորդակցի հետ ձևավորված շփումը շարունակական պահպանելու համար, վերջինիս առաջադրանքով 2023թ․ հունվարից 2024թ․ փետրվարն ընկած ժամանակահատվածում հավաքել ու հանձնել է իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի սպառազինության, զինատեսակների քանակի և տեսակի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, հրամանատարական կազմի անհատական տվյալների, մարտական դիրքերի մի շարք փաստաթղթերի և այլնի վերաբերյալ պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ինչպես նաև ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ։
    [ՔԿ]

  • Մանթաշյան-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել. Ն…

    Մանթաշյան-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել. ՆԳՆ
    📌 Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե «Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ. Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց»։
    📣 «ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները պատշաճ վերահսկել են ավտոմեքենաների, շարասյան և քաղաքացիների անվտանգ շարժը։ Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված, իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն տարածելուց»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

  • Եվրո 2024. հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։ Հուլիսի 5-ին կկայանան …

    ⚽️ Եվրո 2024. հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։
    🔸 Հուլիսի 5-ին կկայանան Իսպանիա-Գերմանիա, Պորտուգալիա-Ֆրանսիա,
    🔸 հուլիսի 6-ին՝ Անգլիա-Շվեյցարիա, Նիդերլանդներ-Թուրքիա հանդիպումները։

  • Յուրիկ Հովեյանը (63կգ) դարձավ ըմբշամարտի Մ20 ԵԱ բրոնզե մեդալակիր։…

    🇦🇲 Յուրիկ Հովեյանը (63կգ) դարձավ ըմբշամարտի Մ20 ԵԱ բրոնզե մեդալակիր։