Category: Infocom

  • Լոռու և Տավուշի մարզերում 2024թ․ մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պա…

    Լոռու և Տավուշի մարզերում 2024թ․ մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան։
    📌 Փոխհատուցման ենթակա վնասների տեսակներից են բազմաբնակարան շենքի բնակարան կամ անհատական բնակելի տանը, կենցաղային առաջնային գույքին՝ գազօջախ, սառնարան, հեռուստացույց և այլն, պատճառված վնասները։ Այլ վնասների փոխհատուցմանն անդրադարձ է կատարվելու առանձին։
    💰 Առաջնային կենցաղային գույքի գնման համար յուրաքանչյուր բնակարանի հաշվով կտրամադրվի 1 միլիոն 200 հազար ՀՀ դրամ՝ անշարժ գույքի կորստի դեպքում կամ առավել տուժած բնակավայրերում, և 800 հազար դրամ՝ մյուս բնակավայրերում։ |armenpress.am|
    Կարդալ ավելին

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին ԱՄՆ անկախության օրվա առ…

    🇦🇲🇺🇸 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին ԱՄՆ անկախության օրվա առթիվ։
    💬 «Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում և խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան»,- ի թիվս այլնի՝ նշվում է ուղերձում։

  • Infocom pinned «Այս անգամ հանդիպում ենք հուլիսի 8-ին. սպասվող Գիտարբուքը «Սևանա …

    Infocom pinned «Այս անգամ հանդիպում ենք հուլիսի 8-ին. սպասվող Գիտարբուքը «Սևանա լճի էկոլոգիական վիճակը. ծաղկումներն ու ապագան» թեմայով է։ Ջրակենսաբան, կ․գ․թ․Գոռ Գևորգյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ – Սևանա լճի էկոլոգիան, – ցիանոբակտերային ծաղկումները Սևանա լճում, – Սևանա…»

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբ…

    🇦🇲🇬🇪 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
    🤝 Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր՝ վստահություն հայտնելով, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։ ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ [ՀՀ ԱԳՆ]

  • Տեղի է ունեցել Ադրբեջանի և Չինաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սի Ծինփինի հանդիպ…

    🇨🇳🇦🇿 Տեղի է ունեցել Ադրբեջանի և Չինաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սի Ծինփինի հանդիպումը: Կողմերն ընդունել են «Համատեղ հռչակագիր՝ Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» փաստաթուղթը:
    📝 Հռչակագրում նշվում է, որ ադրբեջանական կողմը վճռականորեն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին։ Չինական կողմն էլ նշել է, որ Պեկինն աջակցում է ՇՀԿ-ում Ադրբեջանի իրավական կարգավիճակի բարձրացմանը։ |1lurer.am|

  • Մեր շնորհավորանքները Բելառուսի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ…

    🇦🇲🇧🇾 Մեր շնորհավորանքները Բելառուսի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ
    🤝 Գիտակցելով օրվա նշանակությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, Բելառուսի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Ամերիաբանկը և COAF-ը մեկնարկում են «Հավաքելով բնության բարիքները» համատեղ ծրագիր…

    Ամերիաբանկը և COAF-ը մեկնարկում են «Հավաքելով բնության բարիքները» համատեղ ծրագիրը` ուղղված Լոռու մարզում մեղվապահության զարգացմանը
    Ծրագրի շրջանակում մարզի տարբեր համայնքների 50 շահառու հնարավորություն կունենա` մասնակցելու մեղվապահության նորարարական դասընթացների, ինչպես նաև ստանալու մեղվափեթակներ և մեղվաընտանիքներ՝ հետագայում սեփական բիզնեսը հիմնելու համար։ Գյուղական համայնքներում մեղվաբուծությանն աջակցելով՝ Ամերիաբանկը նպատակ ունի ձեռներեցության զարգացմանը զուգահեռ մարզերում բարելավել մարդկանց կյանքի որակը` նրանց տալով կայուն արտադրություն հիմնելու և հեռանկարային աշխատանք ունենալու հնարավորություն։
    Մանրամասները

     #վճարովի_բովանդակություն

  • Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարի հետ ասուլիսում հայտարարել է՝ Հայաստանը ևս ԵՄ հետ…

    🇦🇲🇪🇺 Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարի հետ ասուլիսում հայտարարել է՝ Հայաստանը ևս ԵՄ հետ ունի բովանդակային, նոր գործընկերություն, գործընկերության նոր օրակարգ.
    🗣️ «Մենք բացահայտում ենք միասին ԵՄ հետ հորիզոններ, որոնք մինչ այժմ առնվազն Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում չբացահայտված էին, թույլ տվեք այսպես ձևակերպել, բացահայտում ենք, սահմանում ենք նոր հեռանկարներ և նոր տեսլականներ»։
    🇹🇷 «Մենք ունենք առողջ երկխոսություն Թուրքիայի հետ։ Մենք ունենք արդեն ասացի, պայմանավորվածություններ և մենք կարծում ենք, որ ժամանակն է վաղուց, որ այդ պայմանավորվածությունները գետնի վրա, ինչպես ասում են, իրականություն դառնան», – Թուրքիայի հետ հարաբերություններին ամդրադառնալով ասել է Միրզոյանը։  

  • Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 4-ից մին…

    ❗️Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Աթոյան փող. – Այվազովսկու փող. խաչմերուկից մինչև Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկը և Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկից մինչև Ռոստովյան փող. – Աթոյան փող. խաչմերուկ եղած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: 
    🚗 Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: 
    [Երևանի քաղաքապետարան]

  • Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի…

    ⚖️ Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
    🔸 Երևանի 55-ամյա բնակիչը Արարատի մարզի 47-ամյա բնակչին առաջարկել է անասնաֆերմայում կատարել անասնապահի աշխատանք՝ խոստանալով ամսական 80.000-150.000 ՀՀ դրամ աշխատավարձ և բնակության կացարան։ Վերջինս, համաձայնելով առաջարկին, 2018 թ. հունիսից ընտանիքի հետ տեղափոխվել ու բնակվել է այնտեղ։
    🔸 Շուրջ երկու ամիս նշված վայրում աշխատելու ընթացքում Երևանի 55-ամյա բնակիչը չի վճարել աշխատավարձ, իսկ 5 հատ գոճիների սատկելուց հետո ծեծի է ենթարկել նրան՝ պահանջելով դրանց դիմաց վճարել 2.000.000 ՀՀ դրամ գումար կամ երեքից հինգ տարի անվճար աշխատել իր համար։ Նա 47-ամյա տղամարդուն ստիպել է կազմել ձեռագիր փաստաթուղթ՝ 5 տարի անասնապահի աշխատանք կատարելու մասին։
    🔸 55-ամյա տղամարդը 2018թ․ նոյեմբերից մինչև 2023թ․ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է կիրառել 47-ամյա տղամարդու նկատմամբ։ Նա պահանջել է իրեն փոխանցել վերջինիս մոր կենսաթոշակի գումարը։ Արդյունքում՝ մինչև 2023 թվականի օգոստոս ամիսը 47-ամյա տղամարդը նրան է փոխանցել շուրջ 2.075.000 ՀՀ դրամ գումար: